Մի քանի խնդիր

  1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք: 

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով: 

Windows10_HP.jpg

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո: 

6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

9. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

10.

Հետաքրքիր են այս խնդիրները

1․ Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։

2․ Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։ Продолжить чтение «Հետաքրքիր են այս խնդիրները»

Մաթեմատիկա 5-ի մեր օգնականները

dc86a7Api Սիրելի՛ սովորող, ծանոթացիր մեր բարեկամ դասագրքերին և էլ․ հարթակին։ Նրանք մեր մշտական օգնականներն են լինելու։ Եթե դասգրքերի հղումները կանգ կառնեն ընդհանուր գրադարանի էջում, խնդրում եմ, որոնման տողում գրիր՝ մաթեմատիկա 5, սեղմիր խոշորացույցի վրա և կբացվի ցանկալի էջը՝ դասագրքերով։

Սիրով՝ Հասմիկ Իսրայելյան

Մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքեր

Էլ․ հարթակ, որը կօգնի մեզ

Մթեմատիկա 4-ի մեր օգնականները

animated-math-clipart-4 Սիրելի՛ սովորող, ծանոթացիր մեր բարեկամ դասագրքերին և էլ․ հարթակին։ Նրանք մեր մշտական օգնականներն են լինելու։

Եթե դասգրքերի հղումները կանգ կառնեն ընդհանուր գրադարանի էջում, խնդրում եմ, որոնման տողում գրիր՝ մաթեմատիկա 4, սեղմիր խոշորացույցի վրա և կբացվի ցանկալի էջը՝ դասագրքերով։

Սիրով՝ Հասմիկ Իսրայելյան

Մաթեմատիկայի 4-րդ դասարանի դասագրքեր

Էլ․ հարթակ, որից օգտվելու ենք հաճախ

 

Տպավորիչ խնդիրն ու նրա լուծումը կամ ինչու չվախենալ կառուցումներից

Խնդիրը, որի մասին գրում եմ, կառուցման խնդիր է, որով ես վերջապես սկսեցի ուսումնասիրել երկրաչափության այս բաժինը։ Դպրոցում այս թեմային անդրադարձ չէր եղել,  որից հետո դրան անդրադառնալը ինձ թվում էր անհաղթահարելի, բայց իհարկե մաթեմատիկայով հետաքրքրվող և, հատկապես, համապատասխան բաժնում ուսանող մարդու համար այն անխուսափելի, հանդիպող «դժվարություն» է։ Продолжить чтение «Տպավորիչ խնդիրն ու նրա լուծումը կամ ինչու չվախենալ կառուցումներից»

Մաթեմատիկական հրաշքներ շարքից․ ՊԻ(π ) թվի երաժշտությունը

pi-dreamstimelarge_6987893 (1)<<Թվերն են կառավարում աշխարհը>>
Պյութագորաս

Պի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին։ Նշանակվում է հունական այբուբենի π (պի) տառով։ Հին անվանումը՝ Լուդոլֆյան թիվ։
Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է: Продолжить чтение «Մաթեմատիկական հրաշքներ շարքից․ ՊԻ(π ) թվի երաժշտությունը»

ՇՐՋԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԿԵՐ․ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ և ԾԵՍԵՐՈՒՄ

Անվանումը (վերնագիրը)` ՇՐՋԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԿԵՐ․ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ և ԾԵՍԵՐՈՒՄ

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝4-րդ5-րդդասարաններիսովորողներmaxresdefault

Նպատակը ՝ Ծանոթացում շրջանի գաղափարին և կիրառությանը հայկական մշակույթում։

Խնդիրները ` Աշակերտների մասնակցությամբ վերհիշել շրջանի հատկությունները՝ որպես երկրաչափական պատկերի, նրանց ծանոթացնել շրջանի կիրառությամբ ստեղծված հայկական որոշ պարերին և նախաքրիստոնեական ծեսերին, կատարել պարային և ծիսական շրջանաձև պտույտներ ։

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝  լսելու և ինտերակտիվ զրույցի մասնակցելու կարողություն, շրջանի մասին մաթեմատիկական գիտելիքներ, խմբային աշխատանքների պատրաստակամություն։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` վերհիշել շրջանի մասին գիտելիքները, ճանաչել մշակույթում դրա կիրառմամբ որոշ պարեր և ծեսեր։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, ցուցադրող սարքեր, սրահ։

Կիրառվող մեթոդները՝ համագործակցային, խմբային, ինտերակտիվ։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝

https://www.youtube.com/watch?v=sJsoXCADuVA

https://www.youtube.com/watch?v=8ZCFi2f3SOE

https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_պետական_տոներ_և_հիշատակի_օրեր#Տյառնըդառաջ

Հրանուշ Խառատյան «Հայոց տոներ»

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Առաջին 5 րոպեների ընթացքում աշակերտների մասնակցությամբ հիշել և կրկնել շրջանի պարզ հատկությունները հատկությունները։ Հաջորդիվ համակարգչի միջոցով ծանոթանալ շրջանի կիրառությանը հայոց տոնածիսական մշակույթում, հայկական ազգային պարերում, քննարկել մի քանի հայկական պարեր, տոներ և ծեսեր, որոնցում առկա են շրջանաձև պտույտներ։ Աշակերտներին պատմել շրջանաձև պտույտների և շրջանի մինչքրիստոնեական և քրիստոնեական խորհուրդների մասին, որքանով են դրանք պահպանվել և փոփոխության ենթարկվել  այժմ։  Ընթացքում շրջանաձև խմբերի միջոցով կատարել, տոնածիսական, պարային շրջապտույտներ, ավարտին ամփոփել ստացած նոր գիտելիքները։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները՝ համագործակցել ճամբարավարի հետ։

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ Ակնկալվում է, որ  սովորողները կհարստացնեն իրենց գիտելիքները և կփոխանցեն ընկերներին։

 

5743

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Անվանումը (վերնագիրը)` ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝   4-րդ և 5-րդ դասարաններ

Մասնակիցներ՝ Դասավանդողներ, սովորողներ, բնապահպան։

Իրականացման տևողությունը ՝ 2-3 օր։ Продолжить чтение «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»