մայիսի ֆլեշմոբի առաջադրանքները հրապարակված են կրթահամալիրի կայքում:
Հաշվետվություն
Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։
- Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
- Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
- Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
- Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
- Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
- Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
- Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
- Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
Ֆլեշմոբային քննարկում
Բլոգում լուծում ենք մաթեմատիկայից ապրիլի ֆլեշմոբի խնդիրները։
Մաթեմատիկական խաղեր Quizizz- ում
Ժամկետը՝ 28.02.22- 10.04.22
Նպատակը՝
- Խնդիրների փաթեթի ստեղծում
Խնդիրները՝
- Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
- Նոր խնդիրների ստեղծում
- Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
- Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
Ընթացքը՝
Եկեք միասին և՛ խաղանք, և՛ ստեղծենք։
Quizizz.com
Մուտք ենք գործում Quizizz.com մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Ստեղծում ենք մաթեմատիկական խնդիրներ խմբերով, այնուհետև լուծում մյուս խմբերի ստեղծած խնդիրները։
Արդյունքներ՝ լրացվող
Ձոն ստուգատես
Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը
Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

- ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
- Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
- Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
- Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։
Արդյունքները գրանցում ենք բլոգներում։
Մարիաննա Գևորգյան (աշխատանքի օրինակ)
Ֆլեշմոբային քննարկում
Բլոգներում գրում եք հունվար ամսվա ֆլեշմոբի 2֊րդ, 3֊րդ մակարդակները, ուսումնասիրում ենք առկա լուծումները։
Մի մաթեմատիկոսի պատմություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6- 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
Կազմել նյութեր աշխարհի հայտնի մաթեմատիկոսների մասին
Խնդիրները՝
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
- Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
Ընթացքը՝
Սովորողն ընտրում է մաթեմատիկոսի, ում կյանքի և աշխատանքային գորոծունեության վերաբերյալ ցանկանում է տեղեկություններ իմանալ,
Որոշակի աղբյուրներից հավաքում է նյութեր մաթեմատիկոսի մասին, կազմում փաթեթ և հրապարակում բլոգում,
Հաջոևդ փուլում յուրաքանչյուրը պատմում է իր կողմից ընտրված և սիրված մաթեմատիկոսի մասին և ներկայացնում նրա մաթեմատիկական հայտնագործություններից մեկը։
Արդյունքներ
- Աշխատանքների հրապարակում բլոգներում,
- Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։
- Ֆիլմի դիտում՝ https://gidonline.io/view/chelovek-kotoryj-poznal-beskonechnost/
Ուսումնական երրորդ շրջան
- Ուսումնական նախագծեր
- Ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
- Մաթեմատիկական ուսումնական օրացույց
Ֆիբոնաչիի օրեր
Իսահակ Նյուտոնի օրեր-մարտ
«Պի» թվի տոն-մարտի 14
«Կենգուրու»մաթեմատիկական մրցույթին ընդառաջ։ «Կենգուրու»մրցույթի խնդիրների քննարկում- փետրվար, մարտ
Կառլ Ֆրիդրիխ Գաուսյան օրեր -ապրիլ
Արտաշես Շահինյանի օրեր — մայիս
Սերգեյ Մերգելյանի օրեր-մայիս
Պյութագորասյան օրեր-հունիս - Ուսումնական նյութեր, նախագծեր
Մաթեմատիկա -6-րդ դասարան
Ուսումնական աշխատանքներն՝ ըստ ծրագրի
Տասնորդական կոտորակներԱմենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)։
«Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան,
«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-րդ, 8֊րդ դասարաններ
Բովանդակություն/Թեմա
- Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
- Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
- Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում