Ֆինանսական կրթություն

Կատարել 4-8րդ էջերի առաջադրանքները

Ուսումնասիրել նյութի աղբյուրն ու ընտրել թեման

Խմբերով քննարկում ենք «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

  • 1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
  • 2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:
  • 3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:
  • 4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
  • 5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:
  • 6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:
  • 7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:
  • 8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:
  • 9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև
  • 10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

Խնդիրներ

  1. Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:
  2. Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
    բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
    Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
    հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:
  3. Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:
  4. Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
    դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
    փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
    պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
    համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:
  5. Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
    վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
    տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
    մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
    դեպքում 19% տոկոսադրույքով:
    Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
    վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:
  6. Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
    Պաշտոն Աշխատավարձ
    Տնօրեն 400 000 դրամ
    Հաշվապահ 270 000 դրամ
    Բաժնի վարիչ 250 000 դրամ
    Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
    Մասնագետ 150 000 դրամ
    Գործավար 100 000 դրամ
    Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար:

Մի քանի խնդիր

  1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք: 

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով: 

Windows10_HP.jpg

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո: 

6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

9. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

10.

Ձոն ստուգատես

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Արդյունքները գրանցում ենք բլոգներում։

Մարիաննա Գևորգյան (աշխատանքի օրինակ)

Մաթեմատիկական խաղեր

Ժամկետը՝ 21.02.21- 07.03.21

Նպատակը՝

  • Խնդիրների փաթեթի ստեղծում

Խնդիրները՝

  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
  • Նոր խնդիրների ստեղծում
  • Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը՝

Եկեք միասին և՛ խաղանք, և՛ ստեղծենք։

Quizizz.com

Մուտք ենք գործում Quizizz.com մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Ստեղծում ենք մաթեմատիկական խնդիրներ խմբերով, այնուհետև լուծում մյուս խմբերի ստեղծած խնդիրները։

Արդյունքներ՝ լրացվող

Էվա Պետրոսյան և ընկերներ

Սամվել Հովհաննիսյան և ընկերներ

Լիլիթ Ղազարյան և ընկերներ

Ֆլեշմոբային փնջեր

Խաղում, մրցում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբային ամփոփմամբ` լուծելով խնդիրները, բացատրելով միմյանց, մեկնաբանելով։

Դեկտեմբերյան ֆլեշմոբ.(2020)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Հունվարյան ֆլեշմոբ. (2021)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Հունվարյան նախագծեր

Ճամբարի անդամներ՝ Միջին դպրոցի 8-7 դասարան,

Ղեկավար՝ Հասմիկ Իսրայելյան

Նախագծեր․

  1. Հանրակրթական Դիջիթեք 2021ը Միջին դպրոցում

Ամենամյա 13-րդ ստուգատեսը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով:  Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

2021 թ․-ի Դիջիթեքյան ուղղություններն են՝

ՏՏ նոր գործիքի կիրառմամբ տեսադասեր

Սովորողների կազմակերպած վարպետաց դասեր՝ սովորող-սովորեցնող նախագիծ

Սեբաստացի ծնողական համայնքի ներկայացուցիչների, ոլորտում հայտնի գործիչների կազմակերպած վարպետաց դասեր

Գործընկեր դպրոցների, սովորողների համար կազմակերպվող վարպետաց դասեր՝ կրթական ծրագրի տարածում

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 30-հունվարի 7՝ Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 8— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում,  նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա:

2. Սովորող-սովորեցնող 

Ժամանակահատված՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  4-5 րդ դասարանի սովորողներ, Միջին դպրոցի 8-7 դասարանի սովորողներ:

Նպատակը.

  • Տարատարիք սովորողների փորձի փոխանակում,
  • Գիտելիքների ամրապնդում և յուրացում,
  • Համագործակցային հմտությունների ձևավորում

Խնդիրներ.

  • Ընտրվում է մաթեմատիկական թեմա, որը կարելի է անցկացնել համակարգչային որևէ ծրագրի միջոցով,
  • միջին դպրոցի սովորողները իրենց ծրագրային կիրառության հմտություններն ու գիտելիքները փոխանցում են կրտսեր դպրոցի սովորողներին,

Արդյունքներ․

Արդյունքները հրապարակվում են բլոգներում։

3. Մաթեմատիկական խաղերի պատրաստում

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի 8-7 դասարանի սովորողներ

Նպատակը՝

  1. ՏՏ գործիքների կիրառմամբ մաթեմատիկական խաղերի ստեղծում,
  2. Մասնակցություն Հանրակրթական Դիջիթեք 2021-ին

Խնդիրներ՝

  • Մեդիատարածությունների, մեդիագործիքների ուսումնասիրություն,
  • Նոր գործիքների յուրացում,
  • Գիտելիքների փոխանակում,
  • Մեդիաորոնում,
  • Ծրագրավորման հմտությունների զարգացում,
  • Մաթեմատիկայի մեդիա կիրառություն,
  • Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրության ավելացում,
  • Ծրագրերի միջոցով խաղերի ստեղծում։

Արդյունքներ․

Արդյունքների հրապարակում բլոգներում, մաթեմատիկական մեդիախաղերի կիրառություն։

4. Ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Նպատակը՝ 

  • Քայլարաշավների կազմակերպում
  • Ձմեռային խաղեր
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի մարզի  մասին։

Ճանապարհը՝ մեկնումը՝

Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը

Ճամփորդության պատասխանատուներ՝  Հասմիկ Իսրայելյան, Գայանե Սարգսյան, Անի

Տեխնոլոգ՝ 

Նախահաշիվ

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։

  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Մարզական գործունեություն
  • Հայրենագիտություն
  • Ձմեռային ծաղեր
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • քնապարկ
  • երկարաթև գիշերազգեստ
  • տաք հագուստ
  • ուսապարկ
  • ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • հագուստ 3 օրվա համար
  • կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • լապտեր
  • հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
  • ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

Ճամփորդության ընթացքը

Օր առաջին

13։00 Մեկնում Մայր դպրոցից

1-ին կանգառ՝ Արփայի հովիտ

2-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան

3-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք

4-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի

Մինչև 17:00 Արատես, իրերի տեղավորում

17:30-18:00  ճաշ

18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում

20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն

21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր

22:00- քուն

Օր երկրորդ

08:00- վերկաց

08:30- նախավարժանք

08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում

09:00-10:00  նախաճաշ

10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ

11:00-13:00 Ձմեռային մարզական  խաղեր

13:00-14:00  Ճաշ

14:00-15:00 Հանգստի ժամ

15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ

16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր

17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ

18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք

21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ

22:00-քուն

Օր երրորդ

08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն

09։00-10։00 Նախաճաշ

10։00-12։00 Տարածքի բարեկարգում

12:00  Վերադարձ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ։

Մի մաթեմատիկոսի պատմություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Կազմել նյութեր աշխարհի հայտնի մաթեմատիկոսների մասին

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,

Ընթացքը՝

Սովորողն ընտրում է մաթեմատիկոսի, ում կյանքի և աշխատանքային գորոծունեության վերաբերյալ ցանկանում է տեղեկություններ իմանալ,

Որոշակի աղբյուրներից հավաքում է նյութեր մաթեմատիկոսի մասին, կազմում փաթեթ և հրապարակում բլոգում,

Հաջոևդ փուլում յուրաքանչյուրը պատմում է իր կողմից ընտրված և սիրված մաթեմատիկոսի մասին և ներկայացնում նրա մաթեմատիկական հայտնագործություններից մեկը։

Արդյունքներ

Ամանորյա գործնական մաթեմատիկա-նախագիծ

Ուսումնական նախագիծ

դեկտեմբերի 9-20

 կազմակերպման սկզբունքները՝

  • մասնակցային. յուրաքանչյուրը՝ սովորող մասնակցում է  արդյունքների, առաջարկությունների քննարկման, անհատական արդյունքների ներկայացման.
  • խթանող. մասնակիցներն անում են առաջարկություններ.
  • բաց. նյութերը, առաջարկությունները հրապարակվում են, հասանելի են։
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ՝ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ միջին դպրոցի6-րդ և 7 -րդՍ դասարանի սՈՎՈՐՈՂՆԵՐ,
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՀԱՍՄԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բովանդակությունը՝ մաթեմատիկական խնդիրների կազմում, լուծում պարագիծ,                                                            մակերես,  ծավալ թեմաների շրջանակներում, դրանց գործնական                                       կիրառություն՝ երկրաչափական պատկերների, մարմինների                                                         պատրաստում խնդիրների լուծումներին համապատասխան։                                                        Պատրաստում ենք տոնական արկղիկներ։

Անհրաժեշտ պարագաներ՝ քանոն, գունավոր հաստ և բարակ թղթեր՝ ցանկալի է կարմիր, դեղին, կանաչ Ամանորյա գույների պահպանմամբ, մատիտ, ռետին, եթե կցանկանաք նաև գունավոր, բարակ ժապավեններ։

Նկարագրություն՝ խորանարդի, ուղղանկյունանիստի վերաբերյալ խնդիրներ լուծելուց, համապատասխան չափումներ իրականացնելուց հետո, պատրաստում ենք տոնական նվերի արկղիկներ, տոնածառի խաղալիքներ, աշխատանքները ցուցադրում ենք բլոգներում։

Աշխատակարգ

  • Կազմվում են խնդիրներ թեմաներին համապատասխան,
  • լուծվում են դրանք սովորողների կողմից,
  • տվյալներին համապատասխան գործնական պարապմունքներ ենք անցկացնում,
  • արդյունքները հրապարակում ենք բլոգներում,
  • Ամփոփում ենք բլոգներում տեղադրված նյութերը, աշխատանքները, տեսանյութերի  միջոցով նաև ընթացքը։

Ստուգատեսային շաբաթ․ աշխատանքների գնահատում

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։

Նվեր կրթահամալիրին․ Իմ խնդրագիրքը

Վայր՝ առցանց հարթակ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Կազմել կրթահամալիրին նվիրված մաթեմատիկական խնդիրների ժողովածու

Խնդիրները՝

  • Միանալ կրթահամալիրյան տոնի միջոցառումներին,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր

Ընթացքը՝

  • Կրթահամլիրի ներկայի և պատմության մասին մաթեմատիկական խնդիրների կազմում, ժողովածուի կազմում, լուծում,
  • Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
  • Մրցույթի մասնակցություն։

Արդյունքներ

  • Աշխատանքների հրապարակում բլոգներում,
  • Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։