Կոտորակների համեմատում
Դասագրքից ուսումնասիրել 167-168 էջերի նյութը
Առաջադրանքներ
Դիտել khanacademi.am-ում ներկայացված նյութերը
Կոտորակների համեմատում
Դասագրքից ուսումնասիրել 167-168 էջերի նյութը
Առաջադրանքներ
Դիտել khanacademi.am-ում ներկայացված նյութերը
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ 05.05.20-08.05.20
Նպատակը՝
Ընթացքը․ նկարագրություն՝ Հարգելի՛ սովորողներ․ նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել հետևյալը.
Յուրաքանչյուր ընտանեկան դպրոց ընտրում է մի սիրելի կերակուր/աղցան, , վերցնում եք բաղադրատոմսը և յուրաքանչյուր մթերքի քանակը հաշվում, կշռում եք՝ ըստ ընտանիքի անդամների, որպեսզի օգտագործեք մթերքը այնպես, որ բոլորին բավականացնի։ Աղյուսակի միջոցով ներկայացնում եք, թե յուրաքանչյուրից որքան եք ընտրել, հաշվում եք նախատեսված մթերքի ընդհանուր քանակը։ Այնուհետև պատրաստում եք կերակուրը/աղցանը։ Ցանկալի է, որ կշռելու, հաշվելու, դասավորելու և պատրաստելու ընթացքը նկարահանեք և աշխատանքի հետ կցեք։ Պատրաստելուց հետո ևս հաշվում եք քանակը/քաշը և համեմատում եք սկզբնական, դեռ չպատրաստված վիճակի հետ։ Գրանցում եք թափոնի/կորուստի չափը, այսինքն նախնականի և վերջնականի տարբերությունը։
5-րդ դասարանի սովորողները աշխատանքները ներկայացնում են կոտորակների միջոցով․ ցույց տալ, թե ընտանիքի յուրաքանչյուր անդամի կերակուրի ո՞ր մասն է բաժին հասնում, ներկայացնել կոտորակների գումարում և հանում բաժանված մասերի միջոցով։
Որպես օրինակ կարող եք օգտվել ՝ Документ Microsoft Word (2)
Արդյունքներ․
Շաբաթական 7 տեսադասեր Teams հարթակում՝ ըստ աշխատաժամանակի, որոնց շրջանակներում՝ նախագծերի ընթացքի վերուծություն, հարց ու պատասխան, ուսումնական բովանդակության քննարկումներ սովորողների, ծնողների հետ
Մանկավարժական օգնությունը՝ տեսադասերի ընթացքում, outlook հարթակում, նախագծերի բովանդակություններում, առաջարկներում, տրամադրված էլեկտրոնային հարթակների միջոցով․
Աշխատանքն ըստ անհատական աշխատաժամանակի
<<Ճանապարհ, արագություն, ժամանակ>>․ Ընտանեկան-ուսումնական նախագիծ-մաթեմատիկա4
<<Ամբողջը մասերով․ կոտորակներ>>-Ընտանեկան-ուսումնական նախագիծ-մաթեմատիկա 5
Սիրելի սովորողներ, շարունակում ենք ընտանեկան նախագիծը։ Ստորև ներկայացնում եմ ուսումնական նյութ՝ տեսական և գործնական առաջարկներով։ Կատարեք տրված առաջադրանքները ընտանիքի անդամների հետ, փորձեք տեսնել, թե ո՞վ է ավելի արագ կատարում: Ստորև ես նշել եմ կատարման ժամանակացույց միայն ձեզ օգնելու նպատակով, եթե համաձայն չեք լինի, ժամկետները կարող եք որոշել ընտանիքի հետ քննարկելով։
Продолжить чтение «Ընտանեկան-ուսումնական նախագիծ. մաթեմատիկա 5- 13.04.20-30.04.20»
Սիրելի սովորողներ, նայում եմ ձեր աշխատանքները, այս շաբաթ ավելի կազմակերպված են, կեցցեք։ Շնորհակալություն բոլոր աշխատանքների համար։ Նկատելի է, որ ձեզանում զարգանում է այն գիտակցումը, որ յուրաքանչյուրն իր ընտանեկան դպրոցում, աշխատում է իր առաջադիմության և ձեռքբերումների համար։
4-1 դասարան
Մովսիսյան Ռոզի Продолжить чтение «Նախագծային ամփոփում․ սովորողների աշխատանքներ 30.03.20-12.04.20»
Սիրելի սովորողներ, քանի որ նախագիծը ընթացքի մեջ է, մինչև ավարտն ու ամփոփումը առաջարկում եմ ձեր աշխատանքները համեմատել ընկերների աշխատանքների հետ, կատարել ինքնաստուգում, որոնել տարբերությունները, քննարկեք միասին, եթե կլինեն անհամատեղելի, անհասկանալի տարբերություններ և չեք հասկանա ճիշտ տարբերակի լուծումը, այդ մասին ևս Продолжить чтение «Որպես շաբաթվա ամփոփում-30.03.20-03.04.20»
Շնորհակալություն բոլոր սովորողներին, ովքեր մասնակցեցին. <Ուսումնական գարուն> նախագծին. Կեցցե՛ք,սիրելիներս:
Սերո Կարագուլլյան Продолжить чтение «Սովորողների աշխատանքներ»
Սիրելի սովորողներ, շարունակում ենք ուսումնական գարուն նախագիծը՝ այս անգամ կոտորակների վերաբերյալ: Ստորև ներկայացնում եմ տեսական նյութ, դրա օրինակով կարող եք ներկայացնել ձեր պատրաստած ուտեստը, կատարել բաժինների, մասերի գումարում-հանում: Կատարեք տրված առաջադրանքները ընտանիքի անդամների հետ, փորձեք տեսնել, թե ո՞վ է ավելի արագ կատարում:
Продолжить чтение «Ընտանեկան-ուսումնական նախագիծ. մաթեմատիկա 5-30.03.20-10.04.20»
Մասնակիցներ՝ Առցանց ուսուցման 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 23-ից 27-ը
Նպատակը՝ կիրառենք մաթեմատիկական գիտելիքները առօրյայում։
Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ, «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել հետևյալը.
Քանի որ այս ընթացքում մայրիկները զբաղված են նաև համեղ կերակուրներ պատրաստելով, առաջարկում եմ, որ օգնեք նրանց և այսպիսի հետաքրքիր աշխատանք կատարեք։ Продолжить чтение «Ուսումնական գարուն- նախագիծ»