Ամփոփենք Տոկոսը

Առաջադրանքներ

185, 186, 189, 194, 195,

1. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է 

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ
  • 100 կգ

2. 4 տ-ի 84% = ?  կգ

3. Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը: Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  

4. Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը:   Քանի՞ էջ կա գրքում:

5. Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը: Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

Խնդիրներ Մասշտաբի վերաբերյալhttps://www.youtube.com/watch?v=j_b4brIWlKg

Մաթեմատիկա/6 րդ դասարան/Մասշտաբ/Խնդիրներ/ԼուծումԽնդիրներ 210, 212www.youtube.com

Խնդիրներ տոկոսի վերաբերյալhttps://www.youtube.com/watch?v=olRFHRFfqDk

6-րդ դասարան ՏՈԿՈՍ6-րդ դասարան ՏՈԿՈՍ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ 130,131,132,133www.youtube.com

Տոկոսի վերաբերյալ խնդիրներ՝ համեմատության միջոցով:https://www.youtube.com/watch?v=jRpDf3iEkpU

Մաթեմատիկա/6 րդ դասարան/Տոկոս/Ուղղանկյան մակերես/Աղյուսակ/Գրաֆիկ/Խնդիրներ 279, 289 — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com

հաշվետվություն֊գնահատում

Սիրելի’ սովորողներ, տեղադրեք հարցաշարը բլոգում, պատասխանեք հարցերին ծնողների հետ միասին և աշխատանքն ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին` ստուգման և գնահատման նպատակով։ Աշխատանքի կատարումը պարտադիր է։

  1. Ո՞ր թեմաներին ենք անդրադարձել «Մաթեմատիկա» առարկայի 6֊րդ դասարանի դասընթացի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
  2. Քանի՞ աշխատանք է տեղադրված քո բլոգի «Մաթեմատիկա» բաժնում։
  3. Ո՞ր թեմաների շրջանակներում են այդ աշխատանքները։
  4. Տեղադրի’ր աշխատանքներիդ հղումները։
  5. Ո՞ր թեմայի/ների շրջանակներում են բացթողումներդ։
  6. Ո՞րն է բացթողնման պատճառը։
  7. Ի՞նչ ինտեսիվությամբ ես պատրաստվում աշխատել հաջորդ ուսումնական շրջաններում։
  8. Ի՞նչ թվանշանով ես գնահատում քո աշխատանքը «Մաթեմատիկա» առարկայից 1֊10 բալային համակարգով։
  9. Ի՞նչ թվանշանով են գնահատում ծնողներդ քո աշխատանքը "Մաթեմատիկա " առարկայից ` 1֊10 բալային համակարգով։
  10. Գրի’ր առաջարկներ, եթե ունես։