Կոտորակներ

Սովորական կոտորակներ

  1. Սովորական կոտորակի հիմնական հատկությունը
  2. Ընդհանուր հայտարարի բերելը
  3. Կոտորակների համեմատումը
  4. Կոտորակների գումարումն ու հանումը
  5. Կոտորակների բազմապատկումն ու բաժանումը

Կատարել առաջադրանքներ 1,2,3 թեմաների վերաբերյալ։

Կրկնենք անցածը

Կրկնել, առաջադրանքները կատարել բլոգներում․

  1. Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  2. Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
  3. Ամբողջ թվերի հանումը
  4. Ամբողջ թվերի բազմապատկումը
  5. Ամբողջ թվերի բաժանումը
  6. Ամբողջ թվերի գումարման օրենքները
  7. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները

Անցածը՝ խաղով

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Անցած ուսումնական շրջանում քննարկված թեմաների կրկնություն

Մեթոդը՝ համագործակցային, խմբային, խաղային

Ընթացքը՝ սովորողները բաժանվում են խմբերի, խմբերը մրցում են տրված բանավոր հարցերին պատասխանելով, միավորների առավելություն ունեցող թիմը հաղթում է։

Ուսումնական երրորդ շրջան

  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Մաթեմատիկական ուսումնական օրացույց
    Ֆիբոնաչիի օրեր
    Իսահակ Նյուտոնի օրեր-մարտ
    «Պի» թվի տոն-մարտի 14
    «Կենգուրու»մաթեմատիկական մրցույթին ընդառաջ։ «Կենգուրու»մրցույթի խնդիրների քննարկում- փետրվար, մարտ
    Կառլ Ֆրիդրիխ Գաուսյան օրեր -ապրիլ
    Արտաշես Շահինյանի օրեր — մայիս
    Սերգեյ Մերգելյանի օրեր-մայիս
    Պյութագորասյան օրեր-հունիս
  • Ուսումնական նյութեր, նախագծեր

Մաթեմատիկա -6-րդ դասարան

Ուսումնական աշխատանքներն՝ ըստ ծրագրի

Կոորդինատային հարթություն

Ռացիոնալ թվեր

Հավասարումներ

Տասնորդական կոտորակներԱմենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)։

«Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան,

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-րդ, 8֊րդ դասարաններ 

Բովանդակություն/Թեմա

  1. Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
  2. Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
  3. Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում

Ամփոփիչ աշխատանք

  1. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  
  2. Գտիր փոփոխականի արժեքը:  9/5=63/p:
  3. Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը: Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  
  4. Գտիր թիվը, եթե նրա 27%-ը հավասար է 945-ի:
  5. Գրիր ճիշտ պատասխանը: 
kaxyal.png

 Ամենացուրտ օրն է՝

6․ Վիճակախաղում կա 772 տոմս, որից 3-ը շահող է: Որքա՞ն է հավանականությունը, որ քաշած տոմսը չի լինի շահող:

7․ Կոորդինատային ուղղի վրա նշված են D(−1) և H(4) կետերը: Գտիր միավոր հատվածներով հաշված հեռավորությունը D և H կետերի միջև: Հեռավորությունը D և H կետերի միջև հավասար է ․․․․․․․․․․․․․ միավոր հատվածի:

8․ Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 9, −10, −11, 8։

9․ Գտիր արտահայտության արժեքը:  13 + (−89)=

10․ Պարզիր, թե ո՞ր արտահայտություններն են իրար հավասար: 

  • (−21)⋅(−5)
  • 21⋅(−5)
  • 5⋅(−21)
  • (−5)⋅21

11․ Հայտնի է, որ A, B, C և D կետերը ուղղանկյան գագաթներ են: Երեք կետերի կոորդինատները տրված են՝ A(0;0);C(6;1);D(6;0)։  Գտիր B չորրորդ կետի կոորդինատները:

Ամփոփում ենք

1.Ամբողջ թվեր, թվային ուղիղ

Ամբողջ թվեր

  1. Բացասական և դրական թվեր
  2. Կոորդինատային ուղիղ
  3. Ամբողջ թվի հակադիր թիվը
  4. Ամբողջ թվի մոդուլը
  5. Ամբողջ թվերի համեմատումը
  6. Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  7. Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
  8. Ամբողջ թվերի հանումը
  9. Ամբողջ թվերի բազմապատկումը
  10. Ամբողջ թվերի բաժանումը
  11. Ամբողջ թվերի գումարման օրենքները
  12. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  13. Կոորդինատային հարթություն

2.

  1. Մեծություններ, տոկոսներ
    1. Տառային արտահայտություններ
    2. Հարաբերություններ
    3. Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
    4. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
    5. Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
    6. Տոկոսներ
    7. Մասշտաբ
    8. Համաչափություն
  2. Տվյալների հավաքում և մշակում
  1. Դիագրամներ
  2. Գրաֆիկներ
  3. Պատահույթ
  4. Պատահույթի հավանականությունը