Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մայիսյան հավաք

Մայիսյան 17-րդ հավաք

Մայիսի 18

  • TechnovationGirls 2022 միջազգային մրցույթ, IT ծրագիր
  • Մաթեմատիկա և երևկայություն
  • Մաթեմատիկա առանց բանաձևերի

Մայիսյան հավաքի ուղղությունները և աշխատակարգը

Ներառված ուղղությունները․

  • Օրացուցային, շուրջտարյա նախագծերը կրթահամալիրի դպրոցներում․
  • Կրթահամալիրի մեդիամիջավայրը․ զարգացումներ:
  • Ընտրությամբ գործունեությունների, ակումբների, ստեղծագործական խմբերի հաշվետու նախագծերի ներկայացումներ։
  • Դպրոցների, լաբորատորիաների մայիսյան կլոր-սեղանները։
  • Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Օրակարգը ըստ ուղղությունների․

Առարկայական ծրագրեր

  • «Technovation girls 2022»- միջազգային ծրագրի մասնակցություն, ծրագրի, իրականացված աշխատանքների ներկայացում, հաջողություններ: Մասնակիցներ՝ Անի Քարամյան, Էմմա Ազարումյան, Նատալի Տագեսյան, Ասյա Բեգլարյան, մենթոր՝ Հասմիկ Իսրայելյան, աջակցեց՝ Արման Աբրահամյանը։ Կապը Մաթեմատիկա և երևակայություն, Մաթեմատիկա առանց բանաձևերի առարկաների հետ, շարունակականություն, առաջարկներ։

Համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան

Ուսումնական երրորդ շրջան

  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Մաթեմատիկական ուսումնական օրացույց
    Ֆիբոնաչիի օրեր
    Իսահակ Նյուտոնի օրեր-մարտ
    «Պի» թվի տոն-մարտի 14
    «Կենգուրու»մաթեմատիկական մրցույթին ընդառաջ։ «Կենգուրու»մրցույթի խնդիրների քննարկում- փետրվար, մարտ
    Կառլ Ֆրիդրիխ Գաուսյան օրեր -ապրիլ
    Արտաշես Շահինյանի օրեր — մայիս
    Սերգեյ Մերգելյանի օրեր-մայիս
    Պյութագորասյան օրեր-հունիս
  • Ուսումնական նյութեր, նախագծեր

Մաթեմատիկա -6-րդ դասարան

Ուսումնական աշխատանքներն՝ ըստ ծրագրի

Կոորդինատային հարթություն

Ռացիոնալ թվեր

Հավասարումներ

Տասնորդական կոտորակներԱմենամսյա ֆլեշմոբերի խնդիրների քննարկում, երրորդ մակարդակ (սովորողն իր ցանկությամբ կարող է նախընտրել այլ մակարդակի խնդիրներ)։

«Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան,

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-րդ, 8֊րդ դասարաններ 

Բովանդակություն/Թեմա

  1. Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
  2. Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
  3. Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում

Դիջիթեք 2021

Դիջիթեք 2021֊ին Միջին դպրոցը մասնակցում է մանկավարժական, սովորողների, ծնողական համայնքների համագործակցությամբ։ Դասընթացների նկատմամբ 8֊7 ջոկատի հետաքրքրությունը մեծ էր, մասնակցեցինք ստուգատեսի շրջանակներում կազմակերպված մի շարք դասընթացների, որոնք ուսանելի էին և համագործակցությունների լայն հնարավորությու ընձեռող։

  • Մենք նաև ունեցանք կազմակերպված և իրականացրածաշխատանքներ, նախագծեր ստուգատեսի համար․

Հասմիկ Իսրայելյան և ընկերներ․

Դիջիթեք 2021֊ին Միջին դպրոցը մասնակցեց նաև ծնողական համայնքով։ 6֊րդ դասարանի սովորող Հարություն Մալքոնյանի հայրիկ, IT մասնագետ Անդե Մալքոնյանը վարեց դասընթաց «IT security» թեմայով․ դասընթացը շատ հետաքրքիր ընթացավ, օգտակար էր և ուսանելի։ Մեր համագործակցությունն այս թեմայով կարող է լինել շարունակական, ծնողը պատրաստակամ է՝ ինչը մեզ համար շատ կարևոր և ողջունելի է։

Մանրամասն՝ տեսանյութով, հղմամբ․

Հաջորդիվ շատ արդիական թեմայով՝ ԱԹՍ-երի և նրանց կիրառության մասին վարպետաց դասով ներկայացավ 6-րդ դասարանի սովորողի ծնող, ծրագրավորող Կարեն Սևանցյանը։ Հագեցած էր դասը՝ կենդանի օրինակներով, հարց ու պատասխանով, լայն քննարկումով։

Մանրամասն՝ տեսանյութով, հղմամբ․

Շնորհակալություն ծնողական համայնքի մեր ներկայացուցիչներին շատ կարևոր տեղեկատվական հանդիպումների և վարպետաց դասերի կազմակերպման համար։

Միջին դպրոցի մասնակցությունը Դիջիթեք 2021-ին ներառված էր գրեթե բոլոր դասավանդողների, ջոկատների ճամբարային նախագծերում, աշխատանքներում, ընթացքը մեզ համար օգտակար աշխատանքային էր։ Շնորհակալություն ստուգատեսի պատասխանատու Հերմինե Անտոնյանին հետաքրքիր, ուսանելի, արդիական նախաձեռնության վարման համար։

Միջին դպրոցի «Դիջիթեք 2021» ստուգատեսի համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան

Միջին դպրոցի աշխատանքները ներկայացված են ստորև․

Հասմիկ Իսրայելյան և ընկերներ՝ 8-7 ջոկատ՝

Գայանե Սարգսյան և ընկերներ

Անի Ավետիսյան և ընկերներ

Հասմիկ Ուզումյան և ընկերներ

Գոհար Եղոյան և ընկերներ

Լիանա Հակոբյան և ընկերներ

Հասմիկ Թոփչյան և ընկերներ

Լուսինե Ներսեսյան և ընկերներ

Ժաննա Հակոբյան և ընկերներ՝

Техника батикиCreated by InShot:https://inshotapp.com/share/youtube.htmlwww.youtube.com
Экскурсия Ученикам Средней Школы — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com
Նախագիծ~»Սովորողը սովորեցնում է»։Միջին դպրոց — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com
Լուսանկարչություն/Դիջիթեք — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com

Ընթերցում ենք ամեն անգամ․․․

Գրական ակումբի հավաքներն ու ընթերցումները ինձ համար կրթահամալիրի ամենասնող իրադարձությունների թվին են պատկանում։ Ամեն անգամ յուրովի եմ հարստանում կարդալով, մասնակցելով, քննարկելով․․․

Կրթահամալիրը լուսավոր է, և այդ լույսի աղբյուրներից մեկը՝ տիկին Մարիետը, ով նաև <<Գրական ակումբի>> ղեկավարն է, ամռանը հերթական նվերը մատուցեց մեզ՝ ներկայացնելով <<Երեք սիրային նամակ>>։ Քանի որ այս շարքը իմ ամենասիրելիների թվին է պատկանում, հենց այս ստեղծագործություններին անդրադարձս կառանձնացնեմ՝ նախ նշելով ստեղծագերծությունները․

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։

Ապրիլ-մայիս 1725

Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին

kokto mare

Իմ Ժանո,

Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Աղբյուրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր․ Գրական ակումբ

Ինձ միշտ հետաքրքրել են պատմական նամակները, այս առանձնացված սիրայինների մեջ ևս նկատվում էր արիստոկրատ վեհությունը, որը ժամանակակից աշխարհում կարելի է երկար փնտրել ու չգտնել, դրանց մեջ խորը գեղեցկություն կա, վեհություն՝ հաճախ պարզ բառերով արտահայտվող․․․

Առանձնացնեմ որոշ մտքեր, որոնք մտածելու տեղիկք տվեցին․ <<դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել>> ։ Ինչ լավ է, որ մարդիկ միանգամից են հասկանում՝ այն, ինչ թանկ է, չի կարելի վատնել անհիմն պատճառներով։

<<Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը>>- ինչ խոսք՝ եթե ինքներս ենք մեր նկատմամբ իշխանություն տալիս մեկ այլ մարդու, պիտի նաև հաշվի առնենք,որ այդ իշխանությունը կարող է ցանկացած կերպ օգտագործվել, հետևաբար պետք է նաև երկար մտածել մինչ այդ քայլը։

Մանկավարժական ճամբար 2020․ օր 1-ին

Մուտքը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոց սկսվում է մանկավարժական ճամբարով։ Ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանը ներկայացրեց կրթահամալիրն իր եռամյա ճանաչողական արդյունքներով՝ գունեղ, շարժուն, զարգացող՝ ինչպիսին այն կա։ Զրույցի հաճելի ուղեկիցը վարպետ Գրիգոր Մանուկյանն էր, հաճելի մարդ, տաղանդավոր քանդակագործ ում աշխատանքները զարդարելու են Սեբաստացիների Սասնալանջը։ Ջութակի հնչյունների և վարպետի կենսունակ խոսքերի ուղեկցությամբ նկարված խնձորը խորհրդավորություն հաղորդեց մեր օրվան։

Ճամբարի հաջորդ ընթացքում լեզվագործունեություն՝ սիրված մանկավարժ Մարիետ Սիմոնյանի հետ։ Տիկին Մարիետն իր կենդանի ծիծաղով կրթահամալիրի լույսն ու ջերմությունն ապահովեց և հաջորդիվ միացավ <<Մարմարյա սրահի>> պարային ծեսին՝ սիրելի Հայարփիի վարպետաց դասընթացքում։

<<Մահ-վերածնունդը>> կյանքի անբաժան ուղեկիցն է, որը չի թողնում լճանալ, և եթե մարդն ընտրել է սկզբունքային ուղի՝ չծռմռվող, չսողացող, չքծնող, հավատարիմ արդարությանն ու ազնվությանը, ապա նա չի վախենա նաև իր առաջընթացն ապրել անվերջ <<վերածնվելով>>։ Ընթացքը կբացահայտի․․․

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի և Աննա Խաչատրյանի.

Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում-Սասնալանջ

Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն։

Սույն հոդվածը ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը`  «Դրախտային այգու» արքետիպը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրթական պարտեզ֊ բաց միջավայրում` Սասնալանջում։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ, հուն. սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ [1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ. Պետրոսյանը գրում է. «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։  Այդպիսի խորհրդանշական տարրեր են   Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդամով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզի էկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ թողնելով նաև մշակութային և հոգեբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

Դեպի 2020-2021

IMG_20190726_153322.jpg

2020 թվականի հունիսի 11-ին կրթության կազմակերպմանն ուղղված հերթական  նախագծային —  օրակարգային հանդիպում-ամփոփումն էր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և մանկավարժական մի շարք աշխատողների միջև։

Ներկայացան՝

Աշխատողները ներկայացրին որոշ նախագծեր, նախաձեռնություններ, որոնք գրավել էին մանկավարժության կենտրոնի և տնօրենի ուշադրությունը։ Դրանք ուղղված էին ոչ միայն արդեն իրականացված աշխատանքներին, այլ նաև ակնկալվողներին։ Որպես աշխատող՝ ինձ շատ հետաքրքրեցին Լիանա Հակոբյանի՝ Մաթեմատիկական ամսագրի զարգացմանն ուղղված նախաձեռնողականությունը, այս ընթացքում քաղաքացիական ակտիվության նկատմամբ տիար Բլեյանի ոգևորող անդրադարձը՝ այդ թվում նաև մեր նախատեսած մաթեմատիկական նախագծերի տեսքով։ Ինձ ուրախացրեց հատկապես Անժելա Բլեյանին ուղղված առաջարկը՝ կրթահամալիրյան բոլոր դպրոցներում 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ պարտիզպուրակային համագործակցող միության ստեղծման վերաբերյալ։ Հուսով եմ, որ գործընկերս, ում ջանքերն ու աշխատանքը տալիս են իրենց գեղեցիկ արդյունքը Հյուսիսային դպրոցում, կհամաձայնի ընդլայնել ծաղկեցման աշխատանքները մյուս դպրոցներում ևս։ Սրտանց հաջողություն եմ ցանկանում։

Հնչեցին դիտողություններ, ակնկալիքներ, ոգևորող կարծիքներ, որոնցից անշուշտ ծնվելու են նոր ծրագրեր, գաղափարներ և դրանք իրականացնելու ճանապարհների որոնում։

Քննարկումը ծավալվեց առանցքայի մի քանի հարցերի շուրջ, որոնք առանձնացվել էին նախապես․

  1. Ի՞նչ է առանձնացնում մասնակիցը, նրա բլոգ ուսումնասիրողն ու դպրոցի ղեկավարը։
  2. <<Ինչ ուզեմ, կանեմ>>․ հանիսի 8-ից սկսված շրջանում ինչ է արել, անում մասնակիցը։
  3. Ի՞նչ է նախատեսվում անել հուլիսի 1-ից սկսվող շրջանում։

Հանդիպման ընթացքին կարող եք հետևյալ հղմամբ։

Թող 2020-2021 թթ․ ուսումնական տարին լինի բեղմնավոր, արգասավոր հեղինակային մանկավարժությամբ զբաղվողներիս համար հենց այս պահից։ Բոլոր մարտահրավերներն իրենց հետ բերում են ռեսուրսների մեծ ալիքներ․ պատրաստվենք դիմավորել դրանցից յուրաքանչյորը։ Դեպի 2020-2021։

Հասմիկ Իսրայելյան

Հեռավորության պահպանում = առողջության պաշտպանություն

0yYPN5BLAkbzhqQQf1GlԺամկետը՝ հունիսի11- հուլիսի 30

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ,  ընտրությամբ խումբ, դասավանդողներ,։

Նպատակը և խնդիրները

Ընտանեկան դպրոցի ներգրավումը հակահամաճարակային միջոցառումներին, մաթեմատիկական գիտելիքների ամրապնդումն ու կիրառությունը կյանքում:

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

  • Գիտենք, որ համաճարկից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հասարակական վայրերում պահպանել ֆիզիկական(սոցիալական) հեռավորություն։
  •  Սովորողները չափում են 1.5 մետր հեռավորություններ բակում, խաղահրապարակում, այգիներում, հասրակական վայրերում, այդ թվում՝ խանութներ, սրճարաններ, բանկեր և այլն։
  • Չափելիս ինչ-որ նշանի միջոցով ցույց են տալիս 1.5 մետր իրարից հեռու գտնվող հատվածները՝ կարող են շրջանակներ  գծել չգունաթափվող կավիճներով, կարող են գծել կամ ներկել։
  • Հաշվում են, թե որքան մակերսի վրա կատարվեց աշխատանքը և այդ մակերեսում քանի՞ նշումներ տեղավորվեց, քանի՞ մարդ կարող է միաժամանակ լինել այդ վայրում, որպեսզի պահպանի ֆիզիկական(սոցիալական) հեռավորությունը՝ չվարակվելու համար։
  • Տնից դուրս գալիս և աշխատանքը  կատարելիս կրում են դիմակներ և ձեռնոցներ։
  • Աշխատանքերը նկարում և տեսագրում են՝ լուսաբանման նպատակով։

Անհրաժեշտ գործիքներ- Դիմակ, ձեռնոց, բջջային հեռախոսներ, չափիչ գործիքներ՝ քանոն, մետր, ծրագրեր, որոնք ընթացքում չափում են հեռավորությունը, չգունաթափվող հաստ կավիչներ, ներկեր, ներկող վրձիններ և այլն։


Նախագծի արդյունքները՝ լրացվող

Նատալի Տագնեսյան

Սամվել Աբգարյան

Ադրինե Մարգարյան 

Աննամարիա Մարգարյան

Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ

75242151_1740803696044597_3966804053391835136_n2019-2020 ուստարվա գործունեության գնահատում․

Աղբյուրը՝ Մանկավարժական կենտրոնի բլոգ