Սեպտեմբերի 9–ը Հյուսիսային դպրոցում տոնական–աշխատանքային էր։ Շրջակա միջավայրի խնամք, պարտիզ–պուրակային աշխատանքներ և տոնական շաբաթվա պլանավորում։ Հյուսիսը պատրաստ է հյուրերին ներկայացնել 30-ամյա «Սեբաստացուն»․ համեցեք․․․
Դ․ Պոյայի աշխատություններից
Իմ ինքնակրթության առաջիկա օգնականները։ Ուղղորդումը՝ Աշոտ Բլեյանի։
Դ․ Պոյա «Մաթեմատիկական հայտնագործություն»
Դ․ Պոյա «Ինչպես լուծել մաթեմատիկական խնդիրներ»
Մենթոր ուսուցիչ
Ժամանակակից կյանքում հաճախ հնչում է այն միտքը, որ մարդն ունակ է ամեն ինչի մասին տեղեկանալ` տեխնիկական միջոցներից օգտվելով, էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային գրքեր կարդալով։ Բայց տեղեկատվության առատությունը մեզ խճճող գլխավոր հանգամանքն է, շատ է նաև չճշտված տեղեկությունների կույտը, որը մոլորեցնում է ավելի, քան՝ օգնում։ Продолжить чтение «Մենթոր ուսուցիչ»
Մթեմատիկա 4-ի մեր օգնականները
Սիրելի՛ սովորող, ծանոթացիր մեր բարեկամ դասագրքերին և էլ․ հարթակին։ Նրանք մեր մշտական օգնականներն են լինելու։
Եթե դասգրքերի հղումները կանգ կառնեն ընդհանուր գրադարանի էջում, խնդրում եմ, որոնման տողում գրիր՝ մաթեմատիկա 4, սեղմիր խոշորացույցի վրա և կբացվի ցանկալի էջը՝ դասագրքերով։
Սիրով՝ Հասմիկ Իսրայելյան
Մաթեմատիկայի 4-րդ դասարանի դասագրքեր
Էլ․ հարթակ, որից օգտվելու ենք հաճախ
Կրթական գործընթացը պետք է կենսունակ լինի, պարգևի երջանկության արգասիք և չվերածվի գերեզմանի- Աշոտ Բլեյան
Այս տարի սեպտեմբերի մեկը կիրակի է։ Շատերի համար այս փաստը բավականին ոգևորիչ է․ ոմանք դեռ չեն ուզում հրաժեշտ տալ ամառային արձակուրդներին, այլոց համար դեռ անավարտ գործեր կան, շատերն էլ դեռ ուսումնական տարվա գնումներն են շարունակում։ Սակայն այս բոլորին միավորում է սեպտերմեկյան խորհուրդը, որը ուսումնական տարվա մեկնարկն է և «Գիտելիքի օր» տոնը։ Продолжить чтение «Կրթական գործընթացը պետք է կենսունակ լինի, պարգևի երջանկության արգասիք և չվերածվի գերեզմանի- Աշոտ Բլեյան»
«Մեծ դիդակտիկա» Յան Ամոս Կոմենսկի (թարգմանություն)
Տեսության ընդհանուր սկզբունքն է՝ սովորեցնել ամեն ինչ ամենին կամ քրիստոնեական պետության բոլոր
համայնքներում, քաղաքներում ու գյուղերում, ճիշտ ու մանրակրկտորեն մտածված միջոցներով, այնպիսի
դպրոցներ ստեղծել, որտեղ այս կամ այն սեռի բոլոր երիտասարդները, առանց որևէ բացառության, կարող
են ուսումնասիրել գիտություններ, բարելավել իրավագիտակցությունը, իրականացնել
բարեգործություններ և դրանով իսկ երիտասարդ տարիներին սովորել այն ամենը, ինչ անհրաժեշտ է
ամբողջ կյանքի համար։ Продолжить чтение ««Մեծ դիդակտիկա» Յան Ամոս Կոմենսկի (թարգմանություն)»
«Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան
Առաջին հայացքից Սարոյանի այս ստեղծագործությունը ընտանիքի պատմություն է թվում, որտեղ երեխան բաժանված ծնողների՝ այդ տարբեր անհատականությունների միջև է և ստիպված է շարունակ ընտրություն կատարել։ Եվ թվում է նաև, թե ծնողներն իրենց երեխային կորցնելու կամ պահելու հավերժական պայքարի մեջ են։ Продолжить чтение ««Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան»
Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից
- Պնդումներ, որոնց հետ համամիտ եմ․
- Իրավիճակների մեծ մասում մեր մտածողությունը լավագույնս աշխատում է այն դեպքում, երբ օգտվում ենք նրանից բնականորեն,
- երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին,
- մեր անելիքը անվստահության ու վախի այս կրկնվող արատավոր շրջանը քանդելն է և երեխաներին այն չափով վստահելը, որ չափով մեզ չեն վստահել,
- Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ: Բայց դա, անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու, լսելու և տեսնելու ընդունակության կորստին,
- Նախ՝ տեսությունները փոխվում են ավելի արագ, քան կհասցնենք նրանց հետևել,
- Ճիշտ չէ ասել, թե թվաբանական ունակությունները տեղակայված են ուղեղի որոշակի բաժնում,
- Ավելին իմանալու միակ միջոցը (անգամ այդ դեպքում գիտելիքները ճշգրիտ ու լիարժեք չեն լինի) սուզվելը, լողալն ու նայելն է, թե մենք ինչ կարող ենք տեսնել մեր մտքերի խորը ջրերում,
- Սերը բացահայտում է փաստեր, որոնք առանց նրա կմնային չբացահայտված:
Продолжить чтение «Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից»
Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․
Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Երկու կարճ նախադասությունները իմ մտապատկերում առաջացրին մեծամտության մասին կարծիք։ Այսինքն՝ արտահայտում է աքաղաղի մեծամտությունը։ Նա կարծում է, որ լուսաբացը կախված է իր կանչից։ Փոքր ինչ նմանեցրի հայակակն մի ասացվածքի շան մասին, որը ասում է․ <<Շունը նստել էր դեզի հովին, կարծում էր՝ իր պոչի հավն է>>։ Продолжить чтение «Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․»
Մանկավարժական զրույց Գևորգ Հակոբյանի հետ
Ֆիզիկոս, ով զբաղվում է մաթեմատիկայով, ունի յուրահատուկ մոտեցումներ և գաղափարներ մանկավարժության ոլորտում և ասում է, որ երբեք ուշ չէ մանկավարժական գործունեություն ծավալել, այն տարիքից անկախ մասնագիտություն է։ Այսքան դրական լիցքեր, անդրադարձ մանկությանը, ժամանակի ռացիոնալ օգտագործում և հումորի առկայություն չէի պատկերացնում մեկ վայրում և միևնույն ժամանակահատվածում։ Դե, իհարկե, առաջարկներ և Продолжить чтение «Մանկավարժական զրույց Գևորգ Հակոբյանի հետ»