Գլան կարելի է ստանալ՝ պտտելով AA1O1O ուղղանկյունը իր կողմերից որևէ մեկի, օրինակ՝ OO1-ի շուրջ: Նույն գլանը կարելի է ստանալ՝ պտտելով AA1B1B ուղղանկյունն իր հանդիպակաց կողմերի միջնակետերով անցնող OO1 ուղղի շուրջ:
Կոն
Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով POA ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի, օրինակ՝ PO-ի շուրջ: Նույն կոնը կստացվի, եթե APB հավասարասրուն եռանկյունը պտտենք PO բարձրության շուրջ:
Գունդ
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր AB տրամագծի շուրջ:
Առաջադրանք Փորձեք ձեր շրջապատում գտնել հարթ պատկերներ/մարմիններ, որոնք որևէ առանցքի շուրջ պտտելիս կստացվի նշված պտտական մարմիններից որևէ մեկը։ Հիմնավորեք ձեր պատասխանը գործնական կիրառությամբ։
Մասնակիցներ— Կարմիրգյուղի №1 միջն. դպրոցի 10֊11֊րդ դասարանի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, Միջին դպրոցի ճամբարականներ
Կազմակերպիչներ— Հասմիկ Իսրայելյան, Վարդուհի Սարգսյան- Կարմիրգյուղի №1 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,
Նպատակներ — Համագործակցություն դպրոցների միջև, ծանոթություն ուսումնական ճամբարին և նախագծային ուսուցմանը, Բլեյան բաց ցանցի, հեղինակային մանկավարժության տարածում։
12։40- Շրջայց Միջին դպրոցի կաբինետներով, լաբորատորիաներով
13։00- Շրջայց Ինժեներա-տեխնիկական լաբորատորիայով,
13։15- Շրջայց բրուտանոցով
13։30- 14։00 ֊ Շրջայց Ագարակում
14։00- Հյուրերի ճանապարհում
Արդյունքներ—
Իրականացրինք համագործակցային նախագիծը, որի ընթացքում Կարմիրգյուղի թիվ 1 միջն. դպրոցի սովորողներ, ծնողներ և դասավանդողներ շրջեցին կրթահամալիրի լաբորատորիաներում, ծանոթացավ նախագծային կրթությանն ու դրա արդյունքներին, փորձեցին մասնակցել ինժեներական և բրուտագործական որոշ գործունեությունների։ Նրանք ոգևորված էին և ցանկացան համագործակցության շարունակություն` փոխադարձ հրավերներով։
Թեղենիս`Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը :2851 մ
Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ- արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջև է տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերը հիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ:
Պատասխանատու՝ Արշակ Մարտիրոսյան,Հասմիկ Իսրայելյան
Մարզիկ՝ Նաիրա Հարությունյան
Նպատակը Ուսումնահայրենագիտական- ճանաչողական
Նախապատրաստական փուլ Տեղեկություններ հավաքել նշված տարածքի աշխարհագրության ու պատմության, ժողովրդագրական կազմի մասին,ներկայացնել բլոգում։
Մեկնում Մայիսի 27. 9.30- 16.00 Ճամփորդության երթուղին Երևան- Բուժական- -Թեղենյաց վանք-Թեղենիս Բուժական գյուղից քայլարշավ դեպի Թեղենիս լեռան բարձունք Այցելություն Թեղենյաց վանք
Ճամփորդության համար անհրաժեշտ է՝
ուսապարկ, տաք հագուստ, սպորտային կոշիկներ, մեկանգամյա սնունդ, թվային միջոցներ