Այցելություն Կենտրոնական բանկ

Կենտրոնական Բանկի այցելուների կենտրոնում «Ֆինանսական կրթություն» նախագիծն ամփոփեցինք։ Այցելության հետ համատեղեցինք Երևանյան թափառումներ, ճանաչողություն, սեր֊ուրախությամբ կրթություն…

Պատմում են սովորողները

Հովհաննես Գալիկյան

Վիկա Արևշատյան

Մարի Աղայան

Հայկ Աղլամազյան

Կորյուն Գաբոյան

Տաթև Օրդյան

Այցելություն Կենտրոնական բանկ, Անգլիական այգի

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ, շրջայց Երևանի Անգլիական այգի

  • Օրը՝  Մայիսի 19
  • Մեկնումը՝ ժ. 11:00
  • Վերադարձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 11:00
  • Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
  • Երթուղային՝
  • Կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան
  • Մասնակիցները. 6-րդ դասարան
  • Գումար՝ 1000 դրամ

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։

Մասնակիցներ․ Միջին դպրոցի սովորողներ

  1. Թադեոս Այնթաբյան
  2. Լեո Աղաբեկյան
  3. Մարի Աղայան
  4. Հարություն Մալքունյան
  5. Սամվել Հակոբյան
  6. Հովհաննես Գալիկյան
  7. Նատալի Օրդեկյան
  8. Գուրգեն Աբրահամյան
  9. Հայկ Աղլամազյան
  10. Սյունե Հայրումյան
  11. Նարինե Հակոբյան
  12. Կարապետ Նշանյան
  13. Վիկա Արևշատյան
  14. Տաթև Օրդյան
  15. Կորյուն Գաբոյան

10 մլն. ծառ ծրագրին միացան Սեբաստացիները

Ապրիլի 25֊ը մեր պետության համար այս տարի կարևորվեց «Քաղաքացու օրվա» և «Երկրի օրվա» նշումով «1000000 ծառ» պետական ծրագրով համապետական ծառատունկի իրականացմամբ; «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար նման գործունեությունն անընդհատ․ ծառատունկ, կանաչ տարածք, բնական միջավայրի բարեկարգում, խնամք, հոգատարություն բնության հանդեպ․․․ այնպես մշտական, այնքան շարունակական, ասես՝ ամենօրյա ծես։ Բնական է, որ համապետական ծառատունկի տոնին միանալու հնարավորությունը բաց չթողեցինք։

Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին(գեղեցիկ ընտանիքի և ընկերների հետ միասին) հրավիրեց տոնական «արարողությանը»։

Կանչն ընդունոցին Լիլիթ Յախինյանն ու Սամվել Թամազյանը Ավագ դպրոցի սովորողների` Առաքել Գրիգորյանի, Սերգեյ Մինասյան, Արմեն Ստեփանյան, Ինեսա Գափոյան, Մարիամ Մնացականյան, Միլենա Մադոյան, Մարինա Ղազանչյան պատրաստակամությամբ։

Դե ուրախ տրամադրությունն էլ ո՞վ ապահովեր, եթե ոչ Նելի Փիլոյանը։

Իրադարձության լուսաբանման առաջարկն էլ անսպասելի ուրախությամբ ընդունեցինք ես` Հասմիկ Իսրայելյանը և Մարիաննա Գևորգյանը։ Գնացինք…

Ճանապարհը գեղեցիկ էր, ոգևորված, ուրախ` բարիքի ստեղծման ակնկալիքով, հրճվանքով։ Ընկեր Արտակը ներկայացրեց օրակարգը, ծրագիրը։ Տաք, արևոտ եղանակ, հետաքրքիր պատմություններ, կանգառ սառն աղբյուրի մոտ և շուտով Բյուրականում ենք։


Արագածոտնի մարզի անտառապետ ընկեր Մարատը մեզ դիմավորեց և տրամադրեց կաղնու, խնձորենու տնկիները։ Բյուրականում տնկվելու էր 10000000 ծառից 30000֊ը։ Սեբաստացիներն անցան գործի։

Նելի Փիլոյանն իր կախարդական կիթառով այնպիսի ուրախություն փոխանցեց, որ տնկիների խրձերն աննկատ մաշվեցին մեր ձեռքում. երգ ու պարով, հույս֊ուրախությամբ լցրեցին դաշտը։

Շուտով աշխատանքին միացան հարյուրավոր մարդիկ ՀՀԱԻՆ աշխատակիցներ, բնակիչներ, կազմակերպությունների անդամներ; Ընկեր Արտակին առաջարկեցի փոքրիկ շրջագայություն անել; Մեզանից քիչ հեռու աշխատող խմբերի այցելեցինք, մի քիչ զրույցի ու ծանոթության մեջ ի՞նչ վատ բան կա, եթե ոչ միայն լավը; Արի ու տես, որ բնակիչները այնքան էլ չոգևորվեցին մեր զրույցի հրավերից, փոխարենը մեր թափառումը համագործակցության լավ հնարավորությքւն ընձեռեց. ծանոթացանք «Մերգելյան գործարանի» աշխատակիցների հետ։ Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, առաջարկեցինք և համաձայնեցինք շուտով հյուրընկալվել Մերգելյան գործրանում` նախագծային խմբով և հյուրընկալել գործարանի սովորողներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչ խոսք. բեղմնավոր շրջագայություն ստացվեց։

Դե ինչ։ Աշխատանքն ավարտեցինք։ Իսկ ի՞նչ էր մնում, եթե ոչ աշխատող մարդկանց արդար քաղցը բավարարելը, լուսանկարվելը` բնության վայելքով, Սամվելի պատմություններով, Լիլիթի կատակով, Նելի Փիլոյանի կախարդական գործիքով։

Կենացներն ինչքան շատանում, այնքան քաղցրանում են, մենք որոշեցինք կիսաքաղցր թողնել` հաջորդ տոնական ծառատունկով հանդիպման համար։ Մի ծառատունկ էլ Բյուրականում ու տպավորիչ վերադարձ դեպի Երևան։ Այսքան կենսատու տոները թող շատանան, շատանան, մինչև ամբողջ Հայաստանը դրանք դարձնի առօրեական։ Երևի կհանդիպենք հաջորդ ծառատունկին։

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաքի նախապատրաստություն. (01.05. 2021֊ 30. 05. 2021) նախատեսված նախագծերի ուղղությունները «Մաթեմատիկա և երևակայություն», «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաների շրջանակում.

. Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 

1. Մաթեմատիկա՝ ըստ միջավայրի

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետը` 12.05.21֊30.05.21

Նպատակը՝

  • կիրառենք մաթեմատիկական գիտելիքներ տարբեր միջավայրերում։

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Ցույց տալ մաթեմատիկայի կիրառությունը կյանքում

Ընթացքը՝

Սովորողների հետ ընտրում ենք մեզ հետաքրքրող, նախասիրություններին հարմար բաց միջավայր կրթահամալիրի տարածքում, որտեղ ցանկանում ենք վարել մաթեմատիկական մեր դասերը։ Նրանցից յուրաքանչյուրը կազմում է տվյալ միջավայրին վերաբերող խնդիրներ, որոնք լուծելու դեպքում, կազմողը և ընկերների կազմած խնդիրները լուծողը <<օգտվում է>> այդ միջավայրից։ Միջավայրերը կարող են լինել սպորտային, մշակութային, կրթական․․․

Արդյունքներ՝

Արդյունքներն ամփոփում ենք բլոգներուն

.Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր:

2. Խելացի պատուհաններ բացօթյա լսարանում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետներ` 03.05.21֊25.05.21

Նպատակը՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, նորարարական աշխատանքներ`թափոնների միջոցով։

Խնդիրները`

  • Մեծացնել սերը շրջակա միջավայրի խնամքի հանդեպ,
  • Զարգացնել նախաձեռնողական, իմքնուրույն աշխատանքի, գործնական, համագործակցային հմտություններ։

Ընթացքը

Դիզայների հետ քննարկում ենք տարածքն ու աշխատանքների ոճը։ Դիմել կրթահամալիրի արհեստանոցներին հին, ոչ պիտանի պատուհանափեղկերի տրամադրման համար։ Ձեռք բերելուց հետո դրանք ներկում ենք, մաքրում, մշակում, շտկում, նորոգում դիզայների հետ ընտրելով տեսքը։ Անհրաժեշտության դեպքում միացնում և ստանում նոր պարագաներ` ծաղկամաններ, պահարաններ…

Արդյունքներ`

Արդյունքները տեսանելի կլինեն միջավայրում, աշխատանքները կհչապարակվեն բլոգներում։

.Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Ծրագրերի վերանայում, փոփոխություններ, գնահատում, ամփոփում։

. Համագործակցություն/ճամփորդություն

. <<Թումո>> տեխնոլոգիական կենտրոն

.»Մերգելյան գործարանի» հետ

. ՀՀ կենտրոնական բանկի թանգարան` որպես «Ֆինսական կրթություն» նախագծի ամփոփում

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝  19.05.21

ՍԿԻԶԲԸ՝ 12:00, ԱՎԱՐՏԸ՝ 16:00

Ճամփորդողներ`

Միջին դպրոցի 6֊րդ, դասարանի սովորոներ` առանձին խմբերով։

Կազմակերպիչներ` Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Ֆինանսական կրթություն

Նախագիծ՝ Ֆինանսական կրթություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 12֊ մայիսի 10

Նպատակը՝  Զարգացնել սովորողների ֆինսանսական գրագիտությունը, մտքերը արտահայտելու կարողությունը, համագործակցելու հմտությունները, ցույց տալ մաթեմատիկայի դերը, կիրառությունը։

Ընթացքը՝ Սովորողները ծանոթանում են ուսումնական նյութին` տեսություն և խնդիրներ։ Ուսունմնական նյութը քննարկելուց հետո սկսում ենք խնդիրների լուծումը, համեմատում կյանքում մեզ հանդիպած իրավիճակների հետ, խնդիրները քննարկում խմբերով, գտնում գիտելիքի կիրառության հարթակներ։

Արդյունքներ Նախագիծը կամփոփենք ճամփորդությամբ` Կենտրոնական բանկի թանգարանում

Ձոն ստուգատես

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Արդյունքները գրանցում ենք բլոգներում։

Մարիաննա Գևորգյան (աշխատանքի օրինակ)

Մաթեմատիկական քվեստ

Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով․ նախագծային խաղի նկարագրությունն ու ընթացքը 8-7 ջոկատի ճամբարականների և 6-րդ դասարանցիների համագործակցությամբ շատ հետաքրքիր ստացվեց։ Խաղի կանոններն ու ընթացքը <<Դիջիթեք 2021>>-ին ներկայացնում է 8-7 ջոկատի ճամբարական Մարիամ Բարսեղյանը․

Արատեսյան հավես

Արատեսում մեր ընթացքի մասին ամփոփ պատմենք՝ փառատոների, ստուգատեսերի, նախագծերի մասնակցություններ, հաճելի, ուսումնական ժամանակ․ 8-7 ջոկատի ճամբարականները, մասնակցելով Բնագիտատեխնիկական, տեխնոլոգիական ստուգատեսերին, գեղեցիկ աշխատանքներ պատրաստեցին և նվիրեցին սիրելի Դպրական կենտրոնին՝ կախիչներ, հայելի, մանդալաներ, Ձմեռային, սառցե, ձյունե քանդակներ։ Մարզական ստուգատեսի շրջանակներում ամենօրյա, առավոտյան մարզումներն էին, ձմեռային խաղերը։ Ուսումնական նախագծերը ևս լցրեցին մեր առօրյան․ խաղացինք Մաթեմատիկական քվեստ, Տրամաբանական խնդիրների լուծումը, ռուսերեն ընթերցումերը հաճելի էր համադրել երեկոյան թեյախմության հետ։ Ֆոտոպատումներն ու տեսանյութերը ստորև ավելի պատկերավոր կներկայացնեն հավես օրերի մասին։

Ճամփորդության կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Անի Ավետիսյան

Շնորհակակլություն տիկին Թամարային, ընկեր Գևորգին, ընկեր Տարոնին մեզ հետ ճամփորդելու, օգնելու, օրերն ավելի հագեցած դարձնելու համար։ Հրաշք թիմ, սիրելի մարդիկ․․․

  1. Մասնակցեցինք բնագիտատեխնիկական, տեխնոլոգիական ստուգատեսերին՝

Ներկայացում ՝ տեսանյութով

2. Մարզական ստուգատես՝

3. Ազգագրական փառատոն՝ Աղոթեցինք, երգեցինք Արատեսի վանքում

4. Երեկոները հագեցան տրամաբանական խնդիրների լուծմամբ

5. Նախագծային խաղ․ Խաղացինք Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով

Դիջիթեքը՝ սովորող-սովորեցնող․ MPP, MW ծրագրերի ուսումնասիրում

Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակներում հանդիպումները համընկան Դիջիթեքյան ընթացքի հետ։ Միջին դպրոցի 8-7 ջոկատի ճամբարականները պատրաստվել են անցկացնել դասընթացներ MPP, MW ծրագրերի մասին՝ Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ։

Դասընթացը վարեցին Լաուրան և Էլենը։ Ընթացքի մասին ներկայացնում է Լաուրա Թորոսյանը