Ճամփորդության ամփոփում

Նոյենոյեմբերի 7-9-ին միջին դպրոցի սովորողները, դասավանդողներ Հասմիկ Իսրայելյանի, Քնարիկ Մելքոնյանի և Շուշան Ավագյանի և մարզիկ Էրիկ Իսահակյանի ուղեկցությամբ, եռօրյա հագեցած ճամփորդություն անցկացրին Արատեսի դպրական կենտրոնում։ Մեկնումն իրականացրինք Երևան֊Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես ճանապարհով՝ Սևանի օրհնությամբ այցելեցինք Հայրավանք, այնուհետև Քարվանատուն և Զորաց եկեղեցի։ Հասնելով Արատես, հանգստանալուց և տեղավորվելուց հետո սկսվեցին Արատեսի բացահայտումները՝ հատկապես մուտքի ճամբարականների համար։ Սովորողները ոգևորված և հետաքրքրված էին ընթացքով, որը շատ հագեցած էր տարբեր աշխատանքներով, նախագծային գործունեություններով․ հայրենագիտական արշավներ, ծառերի խնամք, հողի նախապատրաստում ծառատունկի, բերքահավաք, մաթեմատիկայի ֆլեշմոբային քննարկում, Սարյանական ընթերցումով թեյախմություն, տարածքի խնամք, մաքրում, խոհանոցային գործունեություն, լուսաբանումներ(ուղիղ եթերներ, լուսանկարներ, տեսանյութեր) և այլն՝ ներառելով ծրագրով նախատեսաված բոլոր կետերը։

Երրորդ օրը վերադարձանք Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով՝ ճանապարհին հաղթահարելով Սմբատաբերդի բարձունքը։

Մի հրաշալի ճամփորդություն և ամեն ինչ ստացված էր:

Սովորողների պատումներ

Վարագ Տումանեան

Ասյա Բեգլարյան

Լիոն Քալիճյան

Ալեքսանդր Թովմասյան

Դավիթ Հայրապետյան

Արայիկ Միքայելյան

Դավիթ Սարգսյան

Էսթեր Զարբաբյան

Եռօրյա ճամփորդություն Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 7-9

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Հասմիկ Իսրայելյան, Քնարիկ Մելքոնյան

Մեկնում՝ նոյեմբերի 7-ին Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից, Ժամը` 09:00

Վերադարձ՝ նոյեմբերի 9, Մայր դպրոց,

ժամը` 18։00

Երթուղին՝

Մեկնում՝ Երևան֊Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

Վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Նպատակը՝

  • Հայրենագիտական քայլարշավներ,
  • Մարզական, զարգացնող խաղեր,
  • Մաթեմատիկական խնդիրների լուծում
  • Տնկիները խնամք , վառարանների համար փայտի հավաքում, տեսակավորում` Տարոնի ուղղորդմամբ։

Ճամբարային գործունեության ուղղությունները`

  • Միջավայրի խնամք, ծառերի խնամք,
  • Մարզական գործունեություն,
  • Հայրենագիտություն,
  • Մաթեմատիկայի ֆլեշմոբի քննարկում,
  • «Շիրակացու օրեր» նախագիծ. խնդիրներ
  • Քայլարշավներ,
  • Երկրագործական աշխատանքներ, բերքահավաք,
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում։

Հայրենագիտական կանգառներ՝

  • Սևանա լիճ` Հայրավանք
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Սմբատաբերդ

Նախապատրաստական աշխատանք`

  • Այցելվող երթուղու վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն։

Երկրագործական աշխատանքներ՝

Ծառերի փոսերի շրջակա հատվածների մաքրում աղբից, ծառատունկ։ Բերքահավաք, մրգերի տեսակավորում։ Ընդհանուր տարածքի մաքրություն, վառարանների համար փայտի հավաքում։

Նախահաշիվ` Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ

  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը ՝ կրթահամալիրի աջակցությամբ

Տրանսպորտ՝ մակնիշ, համարանիշ` 60 DA 077 Mersedes- Benz սպրինտեր, 20 նստատեղ

Սամվել Սերոբյան

հեռ.` 094165141

Անհրաժեշտ իրեր`

  • քնապարկ, հաստ ծածկոց
  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ,
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր,
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, քաղցրավենիք, ջուր
  • դիմակ, ախտահանիչ պարագաներ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անձնական ճամփորդական սպասք
  • սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարականները կգիշերեն Գեղարվեստի կացարանում եւ Պանդոկում։

Արդյունքում`

Տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ սովորողների բլոգներում։


Ճամբարի ծրագիր. Նոյեմբերի 7-9

Նոյեմբերի 7՝

09: 00 մեկնում

10:30_ կանգառ Հայրիվանքում, նախաճաշ

13:00_կանգառ Սելիմի քարվանատանը

15:00_ կանգառ Եղեգիսում, քայլք գյուղում, քայլքով Զորաց եկեղեցի

17:00_ժամանում Արատես, հանձնում֊ընդունում, իրերի դասավորում, հանգիստ

19։00_ ընթրիք

20։00_ խարույկ, մաթեմատիկական ֆլեշմոբի քննարկում

22:00_ օրվա ամփոփում, քուն

Նոյեմբերի 8՝

08:00 վերկաց, հիգիենա, նախավարժանք

09։00 նախաճաշ

10:00 Արատեսյան ծառատունկ

12:00 Սպորտլանդիա

13:00 հանգիստ

14:00 ճաշի պատրաստում, ճաշ

15:30 «Շիրակացու օրեր» նախագծի խնդիրների լուծում

17:00 բերքահավաք

18:00 ընթրիքի պատրաստում,ընթրիք

19։30 օրվա ամփոփում խարույկի շուրջ

20:00 թեյ, ինտելեկտուալ խաղեր

22։00 քուն

Նոյեմբերի 9՝

8։30 նախավարժանք, մարզական խաղեր

9։30 նախաճաշ

8։00 վերկաց

10։30 միջավայրի խնամք, սենյակների հարդարում

12։00 մեկնում

12։30 Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում

18։00 վերադարձ Երևան

Մասնակիցներ`

Ասյա Բեգլարյան

Նարեկ Ենգոյան

Մհեր Խանլյան
Միլենա Մանուկյան
Օֆելյա Մանուկյան
Արայիկ Միքայելյան
Դավիթ Սարգսյան

Դավիթ Հայրապետյան

Էսթեր Զարբաբյան

Ալեքսանդր Թեւոսյան

Լեւոն Քալիջյան

Տիրան Միրիջանյան

Ալբերտ Սարգսյան

Սյուզաննա Սարգսյան

Ալեքսանդր Մութաֆյան

Ֆիզգորոդոկը և մենք- տոնական ճամփորդություն

Սեպտեմբերի մեկը Ֆիզգորոդոկում իրական տոն էր դարձել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հերթական այցով միացավ տոնական միջոցառումներին։ Կազմակերպությունները տարբեր տաղավարներում բնագիտական փորձեր էին իրականացնում, պատմում գիտության կարևորության մասին։ Փորձերից շատերին մասնակցում էին նաև այցելուները՝ հատկապես երեխաները։ Երգ-երաժշտություն, պար, հյուրասիրություն, գեղեցիկ ցուցադրություն, տպավորիչ գիտելիքի տոն էր։

Մեր այցելության նպատակը, սակայն, միայն գիտափորձերին մասնակցելը չէր, այլ նաև բնակիչների հետ շփումը, ծանոթացումը Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկին՝ իր ամբողջության մեջ, այդ թվում բնակիչների հետ, նրանց կենսակերպին, առօրյային։ Բնակիչները մեզ հարազատ ընդունեցին, պատմեցին միջոցառման կարևորության մասին և հատկապես նշեցին Գիտավանի ամենամեծ խնդիրը, որը իրենց պայքարելու ու համախմբվելու առիթն է դարձել։

Վերջերս հայտնի դարձավ, որ Ֆիզիկայի գիտավանում բարձրահարկ շենքի կառուցման թույլտվություն ունի կառուցապատողներից մեկը։ Բնակիչների խոսքով՝ շինթույտվությունը տրվել է առանց հանրային քննարկման և մի շարք խախտումներով, կանաչ գոտու հաշվին։ Շենքի կառուցմանը իրենք դեմ են և պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար մինչև արդյունքի հասնելը, այդ թվում՝ դիմել են դատարան։ Չնայած բնակիչների ընդվզումներին և գործի դատական ընթացքին, կառուցապատող <<Ռատկո ընկերությունը>> արդեն սկսել է շինարարական աշխատանքները և իրականացրել է ծառահատումներ, ինչի մասին ահազանգել են բնակիչները, սակայն քաղաքապետարանից համապատասխան արձագանք չեն ստացել։ Վերջերս խնդրի շուրջ քննարկումներին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Արձանագրվել են իրավիճակի մասին մանրամասներ, և բնակիչներն հույս ունեն շուտով ստանալ իրենց իրավունքները պաշտպանող արձագանք գոնե այս միջոցով, քանի որ ոստիկանությունից և քաղաքապետարանից հույս չունեն, իսկ դատարանը ձգձգում է։

Իսկ սեպտեմբերմեկյան <<տոնակատարությանը>> մասնակցելու էին եկել հայտնիներ, որոնք աջակցում են բնակիչների պայքարին՝ ապօրինի շինարարությունների դեմ կամ պարզապես վայելելու լավ համերգ, կարևոր միջոցառում։ Մեր ուշադրությունը գրավեց նաև Գիտավանի հիշողությունները ցուցադրող լուսանկարների ներկայացումը, բնակիչների սերը, կազմակերպվածությունն ու միասնականությունը։ Երևանցիների սիրելի Ֆիզգորոդոկը ներկայացել էր իր ողջ ներուժով ու հմայքով։

Կրթություն ստանալն իմ իրավունքն է

Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Վայր՝ Միջին դպրոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6֊րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ 01.09.21- 10.09.21

Նպատակը՝

Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։

Խնդիրները՝

  1. Ձևավորել իրավական նորմերին ծանոթանալու, դրանց հետ աշխատելու մշակույթ,
  2. Բարձրացնել իրավական գիտելիք ունենալու կարևորությունը,
  3. Ինտեգրել իրավունք հասկացությունն ուսումնական պրոցես,
  4. Ծանոթանալ սովորողների հետաքրքրություններին և ակտիվությանը վերոնշյալ թեմայում,
  5. Ակտիվացնել քաղաքացիական գիտակցությունը,
  6. Ապահովել ներածական մուտք 2020-2021 ուսումնական տարի։
Продолжить чтение «Կրթություն ստանալն իմ իրավունքն է»

Բնապահպանական եռօրյա ճամբար Վաղաշենում

Սևանա լիճ, Վաղաշենի տարածքում

Սևան ազգային պարկի հովանավորությամբ

Օր՝ օգոստոս 8-10

Պատասխանատու՝ Հասմիկ Իսրայելյան

Օգնական՝ Մարիամ Խաչատրյան

Կամավորներ՝ Ռիմա Ասրյան, Անահիտ Հովսեփյան

Մարզիկ՝ Գոհար Դանիելյան

Տևողություն՝  3 օր

Անհրաժեշտ իրեր

  • Արևապաշտպան գլխարկ
  • Քնապարկ֊ուսապարկ
  • Անհատական սպասք (բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ)
  • Անհատական հիգիենայի միջոցներ
  • Լողի պարագաներ
  • Պահեստային հագուստ (տաք և ամառային)
  • Առաջին օրվա ճանապարհային բրդուճներ
  • Ջուր, ջրաման
  • Լապտեր

Արժեքը մեկ սովորողի համար— 6.000 դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Մասնակիցներ՝ Միջին, Արևմտյան դպրոցների սեբաստացի սովորողներ և ընկերներ

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական

Քարտեզագրում

Հեռավորություն 141 կմ, տևողություն-2 ժ. 46րոպե

Օր 1

8։00 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10։30 Կանգառ Սևան֊Գավառ խաչմերուկում

12։00 Ժամանում (բրդուճների ընդմիջում, ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)

12։00-13։30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

14։00 Ճաշ

15։00-16։00 Մարզական պարապմունք

16։00-19։00 Լող, լող ուսուցում

19։30 Ընթրիք

20։00-21։00 Զրույցներ խարույկի շուրջ

21։30-22։00 Քնի նախապատրաստական աշխատանքներ

Օր 2

8։30-9։00 Վեր կաց, հիգիենայի ժամ

9։00 Մարզական պարապմունք

9։30 Նախաճաշ

10։00-11։00 Լող, լող ուսուցում

11։00-12։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12։00-13։00 Բանավոր մաթեմատիկա․ հետաքրքրաշարժ խնդիրներ

14։00 Ճաշ

15։00-16։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

16։00-19։00 Լող, լող ուսուցում

19։30 Ընթրիք

20։00-21։00 Խարույկի նախապատրաստական աշխատանք, զրույց-քննարկում, օրվա ամփոփում

22։00 Քուն

Օր 3

8։30-9։00 Վեր կաց, հիգիենայի ժամ

9։00 Մարզական պարապմունք

9։30 Նախաճաշ

10։00-12։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12։00-13։00 Մարզական պարապմունք

14։00 Ճաշ

15։00 Մեկնում

16։00 Կանգառ Հայրիվանքում

18։00 Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի

Ճաշացանկ

Մասնակիցներ՝

  1. Հասմիկ Իսրայելյան
  2. Մարիամ Խաչատրյան
  3. Ռիմա Ասրյան,
  4. Անահիտ Հովսեփյան
  5. Գոհար Դանիելյան
  6. Վարդանյան Ավետ- 7-րդ դասարան, Երևանի № 171 հիմնական դպրոց,
  7. Բաղդասարյան Անի-7-րդ դասարան, Միջին դպրոց
  8. Ղազարյան Դավիթ – 8-րդ դասարան, Երևանի Պուշկինի անվ․ դպրոց,
  9. Ղազարյան Հրաչյա- 6-րդ դասարան, Երևանի Պուշինի անվ․ դպրոց,
  10. Դավիթ Մանուկյան- 8- «Անանիա Շիրակացի» կրթահամալիր,
  11. Արամ Թումանյան- 8-րդ դասարան, Երևանի № 186 հիմնական դպրոց
  12. Վերմիշյան Դավիթ- 7-րդ դասարան, Միջին դպրոց
  13. Հակոբյան Համլետ- 7-րդ դասարան, Միջին դպրոց
  14. Խաչատրյան Հրանտ – 7-րդ դասարան, Միջին դպրոց
  15. Մնացականյան Նարեկ- 7-րդ դասարան, Միջին դպրոց
  16. Հարությունյան Գագիկ- 7-րդ դասարան Միջին դպրոց
  17. Սադոյան Բագրատ- 7-րդ դասարան Միջին դպրոց
  18. Մարտիրոսյան Դավիթ- 7-րդ դասարան Միջին դպրոց
  19. Սամի Մանգալ- Մուտքի ճամբար, 7-րդ դասարան Միջին դպրոց
  20. Հակոբյան Ժասմին-5-րդ դասարան, Արևմտյան դպրոց
  21. Հակոբյան Մհեր-5-րդ դասարան, Արևմտյան դպրոց
  22. Գալստյան Արամ-5-րդ դասարան, Արևմտյան դպրոց

Ուսումնական ամառ

Ես կազմում եմ խնդրագիրք

Վայր՝ Առցանց հարթակ

Մասնակիցներ՝ 

  • Տարատարիք սովորողներ

Ժամկետը՝  օգոստոս, 2021թ․

Նպատակը՝

Կազմել մաթեմատիկական խնդիրների ժողովածու․

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր

Ընթացքը՝

  • Ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրների հավաքագրում, ժողովածուի կազմում, լուծում,
  • Խնդիրները կարող են լինել կազմված սովորողի կողմից,  նաև թարգմանված օտար լեզվով կազմված խնդրագրքերից, համացանցային աղբյուրներից՝ անպայման նշելով աղբյուրը,
  • Օնլայն խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում։

Արդյունքում

Հաղթող աշխատանքները հեղինակային իրավունքի պաշտպանությամբ, կտպագրվի   <<Մաթեմատիկա>> ամսագրի հերթական համարում։

Մշակութային Արատես

«Մշակութային Արատես»- նախապատրաստական աշխատանքներ, նախնական ծրագիր

Վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Ժամկետը՝ 14.06.21- 30.06.21

Օր՝ 

Մեկնում՝ 

Վերադարձ՝ 

Մասնակիցներ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մշակութաբանության ամբիոնի  ուսանողներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ։

Հարթակում ծնողն է

Անվանումը՝ » About IT Security»

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Ժամկետը՝ 11.06.21 ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Միջին և ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Վարող՝ Միջին դպրոցի ծնող Անդե Մալքոնյան

Կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան

Նպատակը․ «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում Միջին դպրոցի ծնող Անդե Մալքոնյանի վարպետաց դասի ներկայացում՝ արդիական <<ՏՏ անվտանգության>> թեմայով։

Ընթացքը՝

ՏՏ ոլորտի մասնագետ Անդե Մալքոնյանը ներկայացնում է վարպետաց դաս «ՏՏ անվտանգություն» թեմայով։ Վարպետաց դասին մասնակցում են 7-3 ջոկատի ճամբարականներն, ինչպես նաև Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ։

Արդյունքները՝

Տեսանյութում

Ես կազմում եմ խնդրագիրք

Այսօրվա 7֊3 ջոկատի նախագծային ընթացքը խնդիրներով ուղղորդվեց։ Լուծեցինք, քննարկեցինք մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբի խնդիրները և սկսեցինք թարգմանել օտար լեզուներով էլեկտրոնային խնդրագրքերի խնդիրներ։ Բագրատին աշխատանքը շատ դուր եկավ, նա արդեն թարգմանռլ, պատրաստել է խնդիրների առաջին խումբը։

Բագրատ Սադոյան

Խելացի պատուհաններ բաց լսարանում

Քննարկեցինք նախագծի ընթացքը, ընտրեցինք այն պիտանի առարկաները, որոնք կարող ենք պատրաստել, ճամբարականները հետաքրքիր լուծումներ գտան, շտապեցինք վարպետ Պետոյի արհեստանոց և վարպետ Կարոյի հետ անցկացրինք հետաքրքիր վարպետաց դաս։