Գրաբարի օրեր․ Շիրակացի մաթեմատիկոսը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6, 7, 8-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ 19.10.20-13.11.20

Նպատակը՝ <<Գրաբարյան օրեր>> նախագծի մասնակցություն, Մի

Իրականացման ընթացքը՝

  • Ծանոթություն  ուսումնական նյութին(էջ՝ 78-80), յուրացում,
  • Հայ միջնադարյան մաթեմատիկական գիտության ուսումնասիրություն,
  • Ծանոթացում Անանիա Շիրակացու մաթեմատիկական աշխատություններին,
  • Շիրակացու <<Յաղագս հարցման և լուծման>> գրքի խնդիրների ուսումնասիրություն գրաբարյան և աշխարհաբարյան տարբերակներով,

Գրաբար․

Ա. Հարցումն․ Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զուրակայ, որպէս թէ ամսալրեայ ալորբք երիցս յարձակեալ ի վերայ զալրացն Պարսից՝ և հարկանէր յառաջնոլմն զկէս գարուն, և ի հետ մտեալ հարկանէր երկրորդումն զչսրրռրդ մասն զալրուն, և յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան, թուով [=280]։ Արդ պարտիմք և մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտո–րումն որչա՞փ էին։

Աշխարհաբար․

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։

Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։

  • Խնդիրների լուծում,
  • Աշխատանքների լուսաբանում բլոգներում,
  • Աշխատանքների ներկայացում <<Մաթեմատիկա>> ամսագրին։

Համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան

Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7, 8-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ 28.09.20-23.10.20

Նպատակը՝ համընդհանուր հարցման արդյունքների ուսումնասիրություն, դիագրամային ներկայացում

Իրականացման ընթացքը՝

  • Ծանոթություն դիագրամների մասին ուսումնական նյութին
  • Հանրաքվեի արդյունքների ամենօրյա տվյալների ուսումնասիրություն,
  • Արդյունքների տվյալների համեմատում,
  • Թվաքանակների փոփոխությունների ֆիքսում, գրանցում,
  • Տվյալների թվային փոփոխությունների դինամիկայի գնահատում,
  • Դինամիկայի գնահատման դիագրամային ներկայացում,
  • Ամենօրյա երեկոյան առցանց նամակագրություն՝ որպես օրվա աշխատանքների ամփոփում, արդյունքների գրանցում,
  • Աշխատանքների ամփոփում՝ արդյունքների ներկայացում:
  • Աշխատանքների լուսաբանում բլոգներում:

Արդյունքներ, լուսաբանումներ, ամփոփում

Մանե Մկրտչյան— 8.4 դասարան

Գոռ Մնացականյան— 8.5 դասարան

Լուիզա Ողիազարյան- 8.5 դասարան

Անահիտ Վերմիշյան— 8,5 դասարան

Սոնա Շահսուվարյան 7.4 դասարան

Անի Շահսուվարյան7.4 դասարան

Էլեն Սաֆարյան7.4 դասարան

Շուշաննա Կարապետյան7.4 դասարան

Անիտա Գրիգորյան7.4 դասարան

Դավիթ Բաբաջանյան 7.4 դասարան

Արտաշես Մեջլումյան7.4 դասարան

Նարեկ Բունիաթյան7.4 դասարան

Ջանիկյան Իռեն— 7.4 դասարան

Դավիթ Մելիչենկո— 7.6 դասարան

Գայանե Կագանյան 7.7 դասարան

Լավագույն աշխատանքներ

Լիլիթ Ղազարյան— 7.2 դասարան

Լաուրա Թորոսյան— 7.7 դասարան

Էլեն Սաֆարյան— 7.4 դասարան

Արինա Ազնավուրյան— 8.5 դասարան

Տիգրան Գրիգորյան— 8.5 դասարան

Ամալյա Ազատյան— 8.6 դասարան

Կարեն Մարգարյան

Լրացվող․․․

Համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան

Կրթություն ստանալն իմ իրավունքն է

Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Վայր՝ Միջին դպրոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ 03.09.20- 20.09.20

Նպատակը՝

Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։

Խնդիրները՝

  1. Ձևավորել իրավական նորմերին ծանոթանալու, դրանց հետ աշխատելու մշակույթ,
  2. Բարձրացնել իրավական գիտելիք ունենալու կարևորությունը,
  3. Ինտեգրել իրավունք հասկացությունն ուսումնական պրոցես,
  4. Ծանոթանալ սովորողների հետաքրքրություններին և ակտիվությանը վերոնշյալ թեմայում,
  5. Ակտիվացնել քաղաքացիական գիտակցությունը,
  6. Ապահովել ներածական մուտք 2020-2021 ուսումնական տարի։

Ընթացքը՝

Սովորողներն ընտանեկան դպրոցի շրջանակներում ծանոթանում են տրամադրված նյութերին(ցանկության դեպքում ավելացնում են իրենց տարբերակները), պատասխանում են տրված հարցերին, լրացնում են նախատեսված նշումների վայրում, պատասխանում են հարցերին ու առաջարկներին նյութն ուսումնասիրելուց հետո։ Արդյունքները հրապարակում բլոգներում, որոնք քննարկելու ենք կենդանի դասապրոցեսի ընթացքում։

Արդյունքներ՝

Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։

Ուսումնական նյութ

Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։

Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․

  1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
    հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
    պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
    լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
    հավասարապես մատչելի բոլորի համար:
  2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
    իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
    պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
    հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
    կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
  3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
    ունեն:

ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։

Տեսանյութ

Ինչ անել՝

Սիրելի՛ սովորող, կարդա՛ ուսումնական նյութը, ուշադրությամբ ուսումնասիրիր նրանում ներառված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, պատասխանիր ներքոնշյալ հարցերին և տեղադրիր աշխատանքդ բլոգում։ Մենք այն նաև քննարկելու ենք միասին շատ հետաքրքիր միջավայրում։

Հարցաշար

  1. Մինչ այս ի՞նչ գիտեիր  օրենքի և իրավունքի մասին։
  2. Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։
  3. Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։
  4. Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։
  5. Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։
  6. Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։
  7. Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։

Շնորհակալություն, որ օգտվեցիր կրթության քո իրավունքից։ Մենք դեռ կքննարկենք քո առաջարկներն ու դիտարկումները։

Հասմիկ Իսրայելյան

Ես կազմում եմ խնդրագիրք-մաթ-մրցույթ

Վայր՝

առցանց հարթակ

Մասնակիցներ՝ 

  • ՀՀ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ընտանիքներ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով hasmik.israyelyan@mskh.am  էլ․ հասցեին,

Ժամկետը՝  Հուլիսի 5- օգոստոսi 25, 2020 թ․

Նպատակը՝

Կազմել մաթեմատիկական խնդիրների ժողովածու․

Խնդիրները՝

  • Միանալ հակահամաճարակային միջոցառումներին,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր

 

Ընթացքը՝

  • Ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրների հավաքագրում, ժողովածուի կազմում, լուծում,
  • Խնդիրները կարող են լինել կազմված սովորողի կողմից,  նաև թարգմանված օտար լեզվով կազմված խնդրագրքերից, համացանցային աղբյուրներից՝ անպայման նշելով աղբյուրը,
  • Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
  • Մրցույթի մասնակցության նպատակով՝ աշխատանքի փոխանցում վերոնշյալ էլ․ հասցեով, նշելով անուն-ազգանուն, հասցե, դպրոց, որը ներկայացնում եք և ուսուցիչ, ով հանդիսացել է մենթոր։

Արդյունքում

Հաղթող աշխատանքները հեղինակային իրավունքի պաշտպանությամբ, կտպագրվի   <<Մաթեմատիկա>> ամսագրի հերթական համարներում։

Հեղինակ, կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Սասնալանջում համագործակցային նախագիծ

105957316_269980377598865_1134192164210210152_nՎայր՝ Սասնալանջ (<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր)

 Մասնակիցներ՝  Հյուսիսային-Գեղարվեստի դպրոցի սովորողներ․ լրացուցիչ կրթության  Կարատեի խումբ, կազմակերպիչ-դասավանդողներ՝ Հայկուհի Հովհաննիսյան, Հասմիկ Իսրայելյան,  Խոստիկյանների ընտանեկան դպրոց՝ Աստեր Խոստիկյան և մայրիկ

Ժամկետը՝ 23.06.20

Նպատակը՝

Խնդիրները՝

  • Համագործակցության ապահովում․ կարատե, մաթեմատիկա, ընթերցումներ
  • Մաթեմատիկական գիտելիքների կիրառությամբ հակահամաճարագային միջոցառման ապահովում
  • սպորտով զբաղվելու անխոչընդոտ ընթացք Սասնալանջում

Ընթացք, արդյունքներ․ Ֆիլմը պատրաստեց Հայկուհի Հովհաննիսյանը

Թարգմանական-համագործակցային նախագիծ

Վայր՝

առցանց հարթակ

Մասնակիցներ՝

  • Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով՝ hasmik.israyelyan@mskh.am հասցեին

Ժամկետը՝

Հունիսի 20-հուլիսի 10

Նպատակը՝

  • 2020թ_ի թարգմանական փառատոնի մասնակցում
  • Խնդիրների փաթեթի ստեղծում
  • Ընտանեկան աշխատանքներ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերում

Խնդիրները՝

  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
  • Նոր խնդիրների ստեղծում
  • Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը՝

Եկեք միասին և՛ խաղանք, և՛ թարգմանենք։

Առաջարկում եմ մասնակցել թարգմանական փառատոնին և ստեղծենք հայերեն օնլայն մաթեմատիկական խաղ մեր ընկերների համար։

ЛогикЛайк

Մուտք ենք գործում ЛогикЛайк մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Տեսանյութը ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մուտք գործում ЛогикЛайк կայքը և ինչպես ենք օգտվում կայքից։

 

 

Կայիքի խնդիրները թարգմանում ենք հայերեն և տեղադրում մեր ընտրությամբ գործունեության բաժնում։ Տեսնենք, թե ինչքան բանալիներ կարող ենք միասին բացել։

Արդյունքներ՝ լրացվող

Աղբյուրը՝ Անի Միրզոյանի բլոգ

Մաթեմատիկան շարժման մեջ- նախագծի արդյունքներ

zeit-zu-zweit-biken-mayrhofen-_christian-penning

Լավագույն մասնակցություն՝  Մուրադյան Սոֆի

Ժամկետը՝ հունիսի 1- հունիսի 11

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ,  ընտրությամբ խումբ, դասավանդողներ,։

Նպատակը և խնդիրները

Նախագծի նպատակն է  ընտանեկան դպրոցում, սովորողների, ընտանիքի անդամների,  ուսուցիչների  համագործակցություն:
Նախագծի  խնդիրներներն են մաթեմատիկական գիտելիքների ամրապնդումն ու կիրառությունը կյանքում : Продолжить чтение «Մաթեմատիկան շարժման մեջ- նախագծի արդյունքներ»

Պյութագորյան պարտեզ- պուրակ․ Բանգլադեշ պլեներ

679-08920944

Անվանումը (վերնագիրը)` Երկրաչափական պարտեզ- պուրակ. Բանգլադեշ պլեներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, քանդակագործներ, դիզայներներ, աշխատանքային անձնակազմ։

Իրականացման տևողությունը ՝ երկարաժամկետ-շարունակական․ հուլիսի 1-ից- օգոստոսի 10

Նպատակներ՝

  • Երկրաչափական մարմինների և պատկերների միջոցով արվեստի հրապարակի, մշակութային հուշարձանի, մաթեմատիական կրթության իրականացման բաց, բնական, էսթետիկ և գեղագիտական միջավայրի  ստեղծում կրթական պարտեզում,
  • տուրիզմի զարգացում
  • մաթեմատիկայի նկատմամբ սիրո ձևավորում,
  • մաթեմատիկական գիտելիքների կիրառման հնարավորություն կյանքում և արվեստում,
  • տարածական և քանակական չափումների հաշվում,
  • առկա մաթեմատիկական խնդիրների լուծում,
  • քանդակագործի հետ աշակերտների համագործակցության ապահովում,
  • շրջապատը գեղեցկացնելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում,
  • ստեղծագործական մտածողության զարգացում,
  • ստեղծողի արժեհամակարգի ձևավորում,
  • շինարարական և պարտիզպուրակային աշխատանքներին մասնակցություն․․․

Продолжить чтение «Պյութագորյան պարտեզ- պուրակ․ Բանգլադեշ պլեներ»

Հեռավորության պահպանում = առողջության պաշտպանություն

0yYPN5BLAkbzhqQQf1GlԺամկետը՝ հունիսի11- հուլիսի 30

Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ,  ընտրությամբ խումբ, դասավանդողներ,։

Նպատակը և խնդիրները

Ընտանեկան դպրոցի ներգրավումը հակահամաճարակային միջոցառումներին, մաթեմատիկական գիտելիքների ամրապնդումն ու կիրառությունը կյանքում:

Նախագծի ընթացքը  ընտանեկան դպրոցում

  • Գիտենք, որ համաճարկից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հասարակական վայրերում պահպանել ֆիզիկական(սոցիալական) հեռավորություն։
  •  Սովորողները չափում են 1.5 մետր հեռավորություններ բակում, խաղահրապարակում, այգիներում, հասրակական վայրերում, այդ թվում՝ խանութներ, սրճարաններ, բանկեր և այլն։
  • Չափելիս ինչ-որ նշանի միջոցով ցույց են տալիս 1.5 մետր իրարից հեռու գտնվող հատվածները՝ կարող են շրջանակներ  գծել չգունաթափվող կավիճներով, կարող են գծել կամ ներկել։
  • Հաշվում են, թե որքան մակերսի վրա կատարվեց աշխատանքը և այդ մակերեսում քանի՞ նշումներ տեղավորվեց, քանի՞ մարդ կարող է միաժամանակ լինել այդ վայրում, որպեսզի պահպանի ֆիզիկական(սոցիալական) հեռավորությունը՝ չվարակվելու համար։
  • Տնից դուրս գալիս և աշխատանքը  կատարելիս կրում են դիմակներ և ձեռնոցներ։
  • Աշխատանքերը նկարում և տեսագրում են՝ լուսաբանման նպատակով։

Անհրաժեշտ գործիքներ- Դիմակ, ձեռնոց, բջջային հեռախոսներ, չափիչ գործիքներ՝ քանոն, մետր, ծրագրեր, որոնք ընթացքում չափում են հեռավորությունը, չգունաթափվող հաստ կավիչներ, ներկեր, ներկող վրձիններ և այլն։


Նախագծի արդյունքները՝ լրացվող

Նատալի Տագնեսյան

Սամվել Աբգարյան

Ադրինե Մարգարյան 

Աննամարիա Մարգարյան

Սովորողների ուսումնական 3-րդ շրջանի ամփոփումներ

4-1 դասարան

Կարապետյան Հենրիկ

Շահինյան Բաբկեն

Տագնեսյան Նատալի

Ղումուշյան Էդգար

Կարապետյան Հարութ

Կարագուլյան Սերո

Կարագուլյան Սարո

Մարգարյան Աննամարիա

Մարգարյան Ադրինե

Մարդյան Դանիել

4-2 դասարան

Հարությունյան Ալեն

Մարկոսյան Դանիել

Երիսաղոլի Անի

Փանոսյան Աշոտ

Զալինյան Արթուր

Խեչոյան Ռաֆայել

Ղարիբյան Կատրին

Բաբայան Տիգրան

Աբգարյան Սամվել

Հովսեփյան Դանիել

Բալյան Եվա

Բալյան Մարիա

Մուրադյան Սոֆի

Միրզոյան Մանվել

Հովհաննիսյան Էրիկ

5-րդ դասարան

Բադալյան Արսինե

Նիքոլյան Լորի

Ալեքսանյան Օլգա

Մարտիրոսյան Սարգիս

Սահակյան Սաթինե

Հարությունյան Դանիել

Սահրադյան Մաքսիմ

Քեքեջյան Մելանյա

Հարությունյան Անի

Սարգսյան Գայանե

Սահակյան Յուրա

Ջաբուրյան Ինա

Ապիտոնյան Դավիթ

Հովհաննիսյան Եվա

Մարգարյան Դավիթ