Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8֊րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ 05.09.22- 10.09.22
Նպատակը՝
Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։
Խնդիրները՝
- Ձևավորել իրավական նորմերին ծանոթանալու, դրանց հետ աշխատելու մշակույթ,
- Բարձրացնել իրավական գիտելիք ունենալու կարևորությունը,
- Ինտեգրել իրավունք հասկացությունն ուսումնական պրոցես,
- Ծանոթանալ սովորողների հետաքրքրություններին և ակտիվությանը վերոնշյալ թեմայում,
- Ակտիվացնել քաղաքացիական գիտակցությունը,
- Ապահովել ներածական մուտք 2020-2021 ուսումնական տարի։
Ինչ անել՝(ընթացքը)
- Կարդում ենք, ծանոթանում և քննարկում ենք
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
Սովորողները դրանք տեղադրում են իրենց բլոգներում և գրում՝
- ո՞ր իրավունքներին ու պարտականություններին էին ծանոթ,
- որո՞նք ճանաչեցին,
- ի՞նչ նոր բան սովորեցին կարդալով օրենքները,
- Արդյո՞ք դա կազդի իրենց վարքագծի և կրթության նկատմամբ վերաբերմուննքի վրա։
Արդյունքներ՝
Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։
Ուսումնական նյութ
Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներով, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է։
ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։
-Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
Առաջադրանք
Սիրելի՛ սովորող, կատարիր նախագիծը նաև ընտանիքում․
1․Հարցրո՛ւ ծնողներիդ նրենց իրավունքների ու պարտականությունների մասին քո կրթության նկատմամբ։
2․ Կրդա՛ նրանց հետ միասին ծնողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
3․ Պատրաստիր փոքրիկ և հետաքրիր տեսանյութ աշխատանքիդ մասին, տեղադրիր բլոգումդ այս նախագծի մնացած աշխատանքների ներքո և հղումն ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին։