Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են: Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:
Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:Ասում են, որ M և M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ, 2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:
Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝
և բնության մեջ՝
Առաջադրանք 1Գորգի վրա ցույց տանք համաչափությունները.
Առաջադրանք2. Ընտրի՛ր քո շրջապատում, բնության մեջ հայելային համաչափություններով լի պատկեր/առարկա, ցույց տուր և հաշվիր դրա համաչափության առանցքները, աշխատանքը տեղադրիր և ցուցադրիր բլոգում։
Նախագիծ Մաթեմատիկական համաչափությունները հայկական զարդանախշերում
Մասնակիցներ֊ Միջին դպրոցի ճամբարականներ
Ժամկետ֊ 15. 01.23֊25.01.23
Ընթացքը
Ծանոթանում ենք ուսումնական նյութերին, վերհիշում` մաթեմատիկական համաչափության գաղափարը, կատարում գործնական վարժություններ։
2. Մասնակցում ենք ազգագրության ստուգատեսին ՝ հայկական զսրդանախշերի ուսումնասիրության միջոցով, որտեղ գեղագիտական հնարքները կապած են նաև մաթեմատիկական համաչափությունների հետ։ Ճամփորդում ենք, այցելում ենք պատկերասրահներ, թանգարաններ, գորգագործական կենտրոններ, լուսանկարում ենք, պատրաստում ենք տեսանյութեր։
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց Ժամկետը՝
Վարում են՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանների սովորողները, Մաթեմատիկա ջոկատի անդամները։
Մասնակիցներ՝ Կրտսեր դպորցի սովորողներ
Նպատակ և խնդիրներ
Կրտսեր սովորողներին փոխանցել նոր գործիքի հետ աշխատելու գիտելիքներ, փորձ, զարգացնել դրանք կիրառելու հմտություններ, ստեղծել ուսումնական խաղեր։
Ընթացքը․
Միջին դպրոցի մաթեմատիկայի ջոկատի սովորողների խումբը ճամբարային գործունեության ընթացքում Դիջիթեք2023-ի շրջանակներում, կրտսեր սովորողներին է փոխանցելու իր՝ Quizizz.com կայքի միջոցով ուսումնական խաղեր ստեղծելու գիտելիքներն ու փորձը։
Արդյունքներ՝ ծանոթանում են նոր գործիքի հետ, որը կիրառելու ենք հետագա ուսումնական պրոցեսում։ Ստեղծում են մաթեմատիկական խաղեր։
Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Հանրահաշիվ >> բաժնում՝ <<Հաշվետվություն>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։
Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Հանրահաշիվ բաժնում։
Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների հղւմները։
Ո՞ր թեմայի աշխատանքներին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցե՞լ ես արդյոք մաթեմատիկայի օլիմպիադայի կամ այլ մրցույթի. թվարկիր։
Հանրահաշվի ի՞նչ թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ ուսումնական շրջաններում Հանրահաշվի դասընթացին։
Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ Մասնակիցներ՝ սովորողներ, ուսանողներ, դասավանդողներ Միջին դպրոցում համակարգող դասավանդողներ՝ Լուսինե Ներսեսյան, Հասմիկ Իսրաելյան
Հանրակրթական Դիջիթեքը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում: Դիջիթեք 2023-ում շեշտադրում ենք՝ 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը և տարածումը:
Կազմակերպումը՝
ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
համագործակցային հանդիպում
վարպետության պարապմունք
կլոր սեղան
արտագնա նախագիծ
Մասնակիցը ներկայանում է՝
մենակ
խմբով
ջոկատով
ընտանիքով
նախագծային խմբով
Մասնակիցները՝
ներկայացնում են իրենց ձեռքբերումները
սովորում-սովորեցնում են նոր ծրագրեր, գործիքներ
մասնակցում են վարպետության պարապմունքների
հանդիպում են բնագավառի առաջատար մասնագետների հետ
Ուղղությունները՝
հեղինակային լուսանկարներ
անհատական, հեղինակային բլոգ, կայք
յուրացրած նոր ուսումնական գործիք, ծրագիր (ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում)
նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք ( ծրագրի ուսուցման նախագիծ, սովորող-սովորեցնող)
վարպետության պարապմունք
հանդիպում մասնագետի հետ
Նոր ծրագրեր ուսուցում՝ սովորեցնում են Քոլեջի և Միջին դպրոցի սովորողները: Առաջարկվողծրագրերի ցանկ՝