

Առաջադրանքներ
29, 31, 34, 38, 42֊ա,բ,գ,դ, 47
32, 36, 41, 44, 48


Առաջադրանքներ
29, 31, 34, 38, 42֊ա,բ,գ,դ, 47
32, 36, 41, 44, 48
Տառային արտահայտություններ
Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:
Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +−:×
Հիշենք նաև համեմատման նշանները =≠<> և փակագծերը՝ ():
Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:
Օրինակ
Մատիտն արժե 40 դրամ, իսկ գրիչը՝ 100 դրամ:
«Մեկ գրիչը 20 դրամով թանկ է երկու մատիտներից» նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=2⋅40+20
Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d
Հաճախ անհայտ մեծությունները գրում են x տառի միջոցով,
s-ով ընդունված է նշանակել ճանապարհի երկարությունը (օրինակ՝ մեքենայի անցած),
m-ով՝ առարկայի զանգվածը,
t-ով՝ ժամանակը:
Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները, ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով:
Օրինակ
Դիցուք մեկ մատիտն արժե x դրամ, իսկ գրիչը՝ y դրամ:
Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2⋅x+4⋅y դրամ:
Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:
Մեր ստացած 2⋅x+4⋅y արտահայտությունը տառային արտահայտություն է:
Որոշ դեպքերում պարզության համար ընդունված է բազմապատկման նշանը չգրել՝ օրինակ՝ 2⋅x+4⋅y գրառման փոխարեն գրում են 2x+4y:
Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:
Եթե վերցնենք x=40 դրամ և y=100 դրամ, ապա կստանանք 2x+4y=2⋅40+4⋅100=480:
Ստացած 480 թիվը 2x+4y տառային արտահայտության արժեքն է:
Առաջադրանքներ
Ներբեռնել և համակարգչում ունենալ մաթեմատիկայի 6-րդ դասարանի դասընթացի դասգիրքը, որը հաճախ ենք օգտագործելու։
Այս անգամ կատարել դասագրքի հետևյալ առաջադրանքները․ 7-ա,բ,գ,դ, 8, 10-ա,բ,գ,դ, 12, 15-բ, 22։
Առաջադրանք․կատարել յուրաքանչյուր թեմայի <<հեշտ>>, <<միջին>> կամ <<բարդ>> մակարդակներից որևէ մեկի առաջադրանքները․
Դաս1 ․
Դաս 2․
Առաջադրանք․ Յուրաքանչյուր թեմայից կատարել <<միջին>> կամ <<բարդ>> մակարդակների առաջադրանք․
Դաս1 ․
Դաս 2․
Դաս 3
Դաս 4
Երկրորդ շաբաթ․
Առաջադրանք․ Սեղմել հղումի վրա։ Յուրաքանչյուր թեմայի <<Առաջադրանքներ>> բաժնից կատարել <<միջին>> կամ <<բարդ>> մակարդակների առաջադրանքներ․
6-5 դասարան
6-6 դասարան
6-7 դասարան
6-9 դասարան
7-8 դասարան
6.5 դասարան
6-6 դասարան
6-7 դասարան
7-8 դասարան
Առաջին շաբաթ․
Առաջադրանք․ Յուրաքանչյուր թեմայից կատարել <<միջին>> կամ <<բարդ>> մակարդակների 3 առաջադրանք
Դաս1 ․
Դաս 2․
Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
Դաս 3
Ամբողջ թվերի գումարման օրենքները
Դաս 4
Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
Դաս 5.
Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8֊րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ 05.09.22- 10.09.22
Նպատակը՝
Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։
Խնդիրները՝
Ինչ անել՝(ընթացքը)
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
Սովորողները դրանք տեղադրում են իրենց բլոգներում և գրում՝
Արդյունքներ՝
Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։
Ուսումնական նյութ
Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներով, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է։
ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։
-Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
Առաջադրանք
Սիրելի՛ սովորող, կատարիր նախագիծը նաև ընտանիքում․
1․Հարցրո՛ւ ծնողներիդ նրենց իրավունքների ու պարտականությունների մասին քո կրթության նկատմամբ։
2․ Կրդա՛ նրանց հետ միասին ծնողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
3․ Պատրաստիր փոքրիկ և հետաքրիր տեսանյութ աշխատանքիդ մասին, տեղադրիր բլոգումդ այս նախագծի մնացած աշխատանքների ներքո և հղումն ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին։