782, 806, 841, 862, 877, 900, 905
925, 929, 936, 938, 943, 945, 950։
782, 806, 841, 862, 877, 900, 905
925, 929, 936, 938, 943, 945, 950։
Նախագիծ
Ժամկետը՝ 28.02.22֊20. 05. 22
Նպատակը՝
Խնդիրները՝
Ընթացքը՝
Արդյունքներ՝ լրացվող
Ժամկետը՝ 28.02.22- 10.04.22
Նպատակը՝
Խնդիրները՝
Ընթացքը՝
Եկեք միասին և՛ խաղանք, և՛ ստեղծենք։
Մուտք ենք գործում Quizizz.com մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Ստեղծում ենք մաթեմատիկական խնդիրներ խմբերով, այնուհետև լուծում մյուս խմբերի ստեղծած խնդիրները։
Արդյունքներ՝ լրացվող


Առաջադրանքներ 921 ա֊դ, 922 ա֊դ, 923 ա֊դ, 924 ա֊դ, 925 ա֊դ, 926, 927 դ֊զ, 928 ա֊դ, 929 ա֊դ։
930, 932, 933, 934, 935, 936, 938։

Թույլ տվեք նախ հասկանալ, թե ինչ է ատեստավորումը և ինչպիսի օրինական կարգավորում ունի դրա իրականացումը։ Ատեստավորումը (լատ․ atestatio -վկայություն) աշխատողի կամ սովորողի մասնագիտական որակավորման որոշումն է, որը նպատակ ունի ստուգել նրա համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։ Ենթադրվում է, որ այն իրականացվում է ՀՀ հանրակրթության մասին օրենքի համապատասխան դրույթներով։ Այսուհանդերձ՝ թույլ տվեք չհամաձայնել նման դրույթներով անցկացվող թեստավորմանը տալ <<ատեստավորում>> ձևակերպումը։ Պատասխանատվություն պահանջող այնպիսի ոլորտ, որը կրթությունն է, մեծ ուշադրության ու լրջության է արժանի։ Նման նախաձեռնությունը, որն աշխատելու պետական լծակ է ստացել, ողջունել եմ հենց սկզբից, երբ դեռ միայն գաղափար էր և այժմ այն ինձ ուրախացնում է այնքանով, որ ուսուցչին հարց է ուղղում․ դու իսկապե՞ս քեզ պատրաստ ես համարում այս գործին, արդյո՞ք անկեղծ ես ինքդ քո և քեզ վստահված սերնդի առաջ։ Սա լավ է, բայց ես նույն հարցն ուղղում եմ նախարարությանն ու պետական մարմիններին․ արդյո՞ք անկեղծ եք դուք մեր և մեր ապագայի տեսլականի հանդեպ․ կա՞ այդ տեսլականը, որտե՞ղ է։
Ես ցավում եմ, որ իրականացման փուլում գաղափարի նկատմամբ իմ ունեցած ոգևորությունը կոտրվեց և որպես երիտասարդ ուսուցիչ, ով կրթվելու, զարգանալու, արդիական, մրցունակ լինելու համար ջանքեր է դնում, զգում եմ, որ այս <<ատեստավորումը>>, որը թույլ տվեք անվանել փոքրիկ թեստավորում, իր մեջ խաբկանք ունի, իսկ իրականացնողները համապատասխան լրջությամբ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով աչքի չեն ընկնում։ Մի քանի հարց եմ ուզում ուղղել՝ նախքան այս <<տեխնիկական>> կետերին անդրադառնալը։
Փաստաթուղթը, որը առաջարկվել է հանրային քննարկման, իմ դիտարկմամբ, տեխնիկական ինչ-որ հարցեր է ներառում, որի քննարկումը չի տալու վերոնշյալ բովանդակային հարցերի պատասխանները։ Ակնկալում եմ ստանալ այս հարցերի պատասխանները։