Խանջյանի գործերն ու ես ընկերացանք

Գուրգեն Խանջյանի Գիր-ղուշ ստեղծագործությունն էր աչքովս ընկել դպրոցական տարիքում, որն ինձ դուր էր եկել, հետո լսեցի քննադատների միտքը, թե նրա ստեղծագործությունները ունեն համակարգային միասնություն, ինչն այն ժամանակ ինձ շատ բան չէր ասում, բայց ընդունվում էր։ Մի օր էլ Խանջյանը հաղորդման հյուր էր, որտեղ կոշտ քննադատություն հնչեցրեց <<հեղափոխությունների>> մասին, ինչն ինձ դուր չեկավ։ Ոգեշնչված Չարենցի մեծությամբ՝ երեխայական մի ընդվզում առաջացավ մեջս, և ես երկար ժամանակ չէի կարդում նրա ստեղծագործությունները։

Ուսանողական տարիներին, երբ սկսեցի կարդալ այլ ստեղծագործություններ, Խանջյանը հակասական առեղծվածներ ուներ ընթերցողիս աչքում, ինչը հետագայում ավելի ամրապնդվեց։ Մարդ, որը քաղաքակրթական նվաճում է համարում Քրիստոսին, լսում է ռոք, սիրում է ջազ, դատափետում է <<հեղափոխություն>> երևույթը, գրող, որի ստեղծագործությունները գրվել են հեղափոխական հնարքներով, խոսում են տաբուների մասին և արդիական են, միաժամանակ պահպանողականության գովերգ ունեն իրենց մեջ․․․ Այս հակասություններն էին, որ ինձ համար մտածելու լայն տարածություն էին բացում, և թերթելով նրա պատմվածքները, ես վայելում էի փիլիսոփայության համը։

Ինձ դուր է գալիս այն նրբությունն ու պարզությունը, որն առկա է Խանջյանի գրչում և հատկապես գրվածքների առանցքում կանգնած այն սովորական <<մարդը>>, որն իր մեջ կրելով վերագրվող բնականը, գերբնականը, հանճարեղը, պարզունակը, վայրենին ու մշակութայինը, ամեն-ամենը, ինչ կա և չկա աշխարհում, քայլում է ընթերցողի կողքին՝ բաց և ազատ, առանց ավելորդ կաշկանդումների։

Հետաքրքիր է, որ այդքան վերացականության, կոնտեքստային ենթաշերտերի մեջ նրա ստեղծած կերպարներն ու գաղափարները չեն ձգտում երևալ ավելին, քան կան։ Շատ սիրուն են այն քայլքն ու թռիչքները, հայացքները հեռվից և մոտիկից, քննությունները, որոնք զուրկ են թունոտ սարկազմից ու մեծամտությունից, բարձրագոչումներից ու շատ գրողների հատուկ <<մուննաթից>>։ Սա է, որ հատկապես ինձ, որպես ընթերցողի, անհամաձայնությունների հետ մեկտեղ, թույլ տվեց ընկերանալ <<գրող Խանջյանի>> հետ, բացել նրա աշխատանքներն ու կարդալ՝ առանց նախապես պլանավորման, տրամադրման, պարզապես, երբ ուզում եմ ցրվել, երբ ավարտվել է պատերազմը կամ ընթանում է, երբ սև իրականությանն ուզում եմ հեռվի լույսով նայել կամ լույսի ու գույների մեջ <<չխենթանալ>> այնքան, որ մոռանամ գիշերվա մթի մասին, երբ պետք է ընդունել, որ մեր իրականությունն ամեն ինչն է, որից հեռու <<ավելի ամեն ինչ>> կա և այդ դրսից դիտումն է թույլ տալու չսարսափել նեղության մեջ՝ նեղմիտ չմնալով։

Իսկապես՝ կարող եմ ասել, որ սիրում եմ Խանջյանի ստեղծագործությունները, որովհետև դրանք թույլ են տալիս իրենց հետ հաղորդակցվել և ընկերանալ՝ առանց սիրահարվելու ու երկրպագումների պարտադրանքի։

Շիրակացու օրեր

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6, 7, 8-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ 22.11.21֊10. 12.21 Նպատակը՝ <<Շիրակացու օրեր>> նախագծի մասնակցություն, Շիրակացու խնդիրների հավաքագրում, լուծում։

Իրականացման ընթացքը՝

  • Ծանոթություն  ուսումնական նյութին(էջ՝ 78-80), յուրացում,
  • Հայ միջնադարյան մաթեմատիկական գիտության ուսումնասիրություն,
  • Ծանոթացում Անանիա Շիրակացու մաթեմատիկական աշխատություններին,
  • Շիրակացու <<Յաղագս հարցման և լուծման>> գրքի խնդիրների ուսումնասիրություն գրաբարյան և աշխարհաբարյան տարբերակներով,

6֊րդ դասարանների համար

Գրաբար․

Ա. Հարցումն․ Այսպէս լուայ ի հաւրէն իմմէ, եթէ ի ժամանակի պատերազմացն Հայոց ընդ Պարսս սաստիկ քաջութիւնք լինէին ի Կամսարականէն Զուրակայ, որպէս թէ ամսալրեայ ալորբք երիցս յարձակեալ ի վերայ զալրացն Պարսից՝ և հարկանէր յառաջնոլմն զկէս գարուն, և ի հետ մտեալ հարկանէր երկրորդումն զչսրրռրդ մասն զալրուն, և յերրորդումն զմետասաներորդն։ Եւ մնացեալքն անկանէին փախստեայ ի Նախճաւան, թուով [=280]։ Արդ պարտիմք և մեք իմանալ մնացելովքս, եթէ յառաջ քան զկոտո–րումն որչա՞փ էին։

Աշխարհաբար․

Խնդիր 1․ Իմ հորից ես լսեցի, թե պարսիկների դեմ հայոց պատերազմի ժամանակ Զորաց Կամսարյանը մեծ քաջագործություններ էր գործում․ իբր թե մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հարձակվելով պարսկական զորքի վրա՝ առաջին անգամ կոտորեց զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ անգամ կոտորեց քառորդ մասը, երրորդ անգամ՝ տասնմեկերորդը, մնացածները փախուստի մատնված ՝ Նախիջևան մտան, թվով 280: Այդ մնացածներով մենք պետք է իմանանք, թե ջարդից առաջ որքա՞ն էին։

Խնդիր2. Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։

Խնդիր3. Ես իմ ուսուցչից լսեցի, թե գողերը, մտնելով Մարկիանոսի գանձարանը, գանձի կեսը և 1/4-ը գողացան։ Գանձապահները ներս մտնելով՝ գտան 421 կենդինար( 1 կենդինարը հավասար է 7200 դահեկանի) և 3600 դահեկան։ Արդ իմացի՛ր, թե ամբողջ գանձը որքա՞ն էր։

Խնդիր4. Սուրբ Սոֆիայի միաբանների աշխատավարձը բաժանվում էր այսպես․ 1/5 մասը ստանում էին սարկավագները, 1/10-ը՝ քահանաները, 240 լիտր՝ եպիսկոպոսները և 2000 լիտր՝ մնացած միաբանները։ Գտի՛ր, թե ամբողջ աշխատավարձը քանի՞ լիտր էր։

Խնդիր5. Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես․ 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8-ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին։ Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր։

7֊րդ և 8֊րդ դասարանների համար

Ամփոփենք Տոկոսը

Առաջադրանքներ

185, 186, 189, 194, 195,

1. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1տ-ը հավասար է 

  • 10000 կգ
  • 10 կգ
  • 1000 կգ
  • 100 կգ

2. 4 տ-ի 84% = ?  կգ

3. Խանութը ստացավ 200 կգ գազար: Աննան գնեց ամբողջ գազարի 4%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը: Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:  

4. Տղան կարդաց գրքի 198 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 18%-ը:   Քանի՞ էջ կա գրքում:

5. Տատիկը թխեց 150 կարկանդակ, որոնցից 6-ը կերավ Հայկը: Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:

Խնդիրներ Մասշտաբի վերաբերյալhttps://www.youtube.com/watch?v=j_b4brIWlKg

Մաթեմատիկա/6 րդ դասարան/Մասշտաբ/Խնդիրներ/ԼուծումԽնդիրներ 210, 212www.youtube.com

Խնդիրներ տոկոսի վերաբերյալhttps://www.youtube.com/watch?v=olRFHRFfqDk

6-րդ դասարան ՏՈԿՈՍ6-րդ դասարան ՏՈԿՈՍ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ 130,131,132,133www.youtube.com

Տոկոսի վերաբերյալ խնդիրներ՝ համեմատության միջոցով:https://www.youtube.com/watch?v=jRpDf3iEkpU

Մաթեմատիկա/6 րդ դասարան/Տոկոս/Ուղղանկյան մակերես/Աղյուսակ/Գրաֆիկ/Խնդիրներ 279, 289 — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com