
Ամբողջ թվերի գումարումը


Առաջադրանքներ
533, 537, 539, 542, 545, 550։
Ամբողջ թվերի բացարձակ արժեք

Առաջադրանքներ
498, 500, 504֊ ա, բ, ե, զ, է, 511, 516, 518, 520։
Ֆլեշմոբային քննարկում
Սիրելի սովորողներ, կատարում և քննարկում ենք մաթեմատիկական ֆլեշմոբի 2֊րդ և 3֊րդ մակարդակները։ Աշխատանքները տեղադրել բլոգներում։
Դիագրամային ներկայացում կրթահամալիրի մասին
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
ժամկետը` 20.10.21֊20.10.21
Նպատակը` «Սեբաստացու օրեր » կրթահամալիրյան տոնական նախագծի մասնակցություն
Խնդիրներ`
- Ուսումնասիրել կրթահամալիրի կայքերն ու այլ տվյալներ,
- Զարգացնել մեդիագրագիտության հմտություններ,
- Աշխատել փաստական տվյալներով մաթեմատիկական խնդիրներ լուծելու ուղղությամբ։
Ուսումնական նյութ
Դիագրամ ( հուն․՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։
Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։
Գծային դիագրամներ, գրաֆիկներ
Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝ երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։
Սյունակաձև դիագրամներ՝ Հիստոգրամ

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա: Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:
Մեծությունների հարաբերության ներկայացումը շրջանի մասերի միջոցով կոչվում է շրջանաձև դիագրամ: Այս տեսակի դիագրամները հարմար են օգտագործել, երբ անհրաժեշտ է ցույց տալ յուրաքանչյուր արժեքի բաժինը ընդհանուրի մեջ:

Առաջադրանք
Օգտագործելով կրթահամալիրի մասին փաստական տվյալներ` կազմել դիագրամներ և ներկայացնել դրանք։
Օրինակ` պարզիր, թե ինչպիսի տեսք կունենա կրթահամալիրի սովորողների քանակական կազմը` ըստ տարիքային խմբերի։ Ներկայացրու դրանք դիագրամների տեսքով։
Նվեր կրթահամալիրին. իմ խնդրագիրքը
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ, դասարանի սովորողներ

Նպատակը՝Կազմել կրթահամալիրին նվիրված մաթեմատիկական խնդիրների ժողովածու
Խնդիրները՝
- Միանալ կրթահամալիրյան տոնի միջոցառումներին,
- Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
- Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր Ընթացքը՝Կրթահամլիրի ներկայի և պատմության մասին մաթեմատիկական խնդիրների կազմում, ժողովածուի կազմում, լուծում,Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,Մրցույթի մասնակցություն։ Արդյունքներ Աշխատանքների հրապարակում բլոգներում,Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։
Կոորդինատային ուղիղ

Առաջադրանքներ
444, 446, 447, 449, 458, 460, 465։
Ամբողջ թվերի համեմատում

Առաջադրանքներ
417, 419, 423, 427, 434։
Ամբողջ թվեր

Առաջադրանքներ. 387, 390, 393, 394, 396։

