Մանկավարժական գարմանային ճամբար

22.03.21֊ 27.03.21

10։30-11։20 Բակային աշխատանքներ, միջավայրի բարեկարգում. ղեկավար` Հասմիկ Ուզունյան

11։30-12։30- աշխատանք նախագծային խմբերով

 Մաթեմատիկան կրթահամալիրում
հեղինակայինը մաթեմատիկայի դասավանդման մեջ
. Միջին դպրոցում դասավանդողների խումբ, խմբի պատասխանատու՝ Լիանա Հակոբյան

13։00-15։00-Մասնակցություն մանկավարժական և այլ սեմինարների, բլոգավարություն, ինքնակրթություն,

Գնահատումը 6-8-րդ դասարաններում

Մի քանի խնդիր

  1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք: 

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով: 

Windows10_HP.jpg

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո: 

6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

9. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

10.

Ուղղությունը` Գյումրի

Եռօրյա ճամփորդություն

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 12-14
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Անի Ավետիսյան, Հասմիկ Իսրայելյան, Գայանե Սարգսյան

Երթուղի՝
— Մեկնում՝ Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի-Մարմաշեն

Վերադարձ՝ Մարմաշեն-Գյումրի-Մաստարա-Թալին-Արուճ-Երևան

Գիշերակացը՝  Գյումրում հյուրատանը, հասցեն՝ Մ. Մկրտչյան 49
Ճամփորդության նպատակը՝

  • Ծանոթանալ մշակութային Գյումրիին, ճարտարապետությանը
  • Քայլք-զբոսանք գարնանային Գյումրիով
  • Ռուսերեն լեզվով ընթերցումներ Գյումրու փողոցներում
  • Կրթական փոխանակումներ
  • ,,Русское школьное ТВ,, նկարահանումներ և նախապատրաստական աշխատանքներ ռադիոյի համար

Այցելվող վայրեր

  • Արուճի քարավանատուն, Արուճի եկեղեցի
  • Կանգառ Մաստարայում: Քայլք գյուղում
  • Ծանոթություն գարնանային Գյումրիին
  • Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի
  • Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
  • Սև բերդ
  • Վարպետաց, Ռուսթավելու և Գորկու փողոցներ
  • Մանկական երկաթուղի
  • Չերքեզի ձոր
  • Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի
  • Ձիթողցոնց տուն-թանգարան
  • Ասլամազյան քույրերի պատկերասրահ
  • Կենտրոնական այգի

Նախապատրաստական աշխատանք

  • Google map քարտեզի օգնությամբ պատրաստել երթուղին:
  • Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ
  • Ուսումնասիրել նախորդ խմբերի գործունեությունը Գյումրիում 

Կրթական փոխանակումներ, համագործակցություն

  • Համագործակցություն Արուճի դպրոցի հետ
  • Համագործակցությունը ներառում է.
  1. Ճանաչում ենք Արուճը. քայլք գյուղում, այցելություն գյուղի եկեղեցի
  2. Միասնական ընթերցումներ եկեղեցու բակում   կարդում ենք Թումանյան (ստեղծագործությունները նախապես ուղարկվում է Արուճի խմբին)
  3. Բլեյան ցանցի վերաբերյալ տեղեկությունների փոխանցում

Ծրագիր

Մարտի 12

11։00-ին՝ մեկնում Մայր դպրոցի բակից

12:30` կանգառ Արուճում, Արուճի եկեղեցի, քարավանատուն, հանդիպում արուճցիներին, միասնական ընթերցումներ

14:30` կանգառ Մաստարայում

15:00` քայլք Գյումրու Վարպետաց, Ռուսթավելու, Գորկու փողոցներով

16:00` Գյումրի, այցելություն Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

17:00` հյուրանոց, տեղավորում

19:30` ընթրիք

20:30` օրվա ամփոփում, խաղեր

22:30` քուն 

Մարտի 13

08:00` վերկաց, հիգիենա

09:00` մարզական առավոտյան պարապմունք

09:30` նախաճաշ

10:30` այցելություն Ձիթողցոնց տուն-թանգարան

11:30-16:00` այցելություն Մարմաշեն, խաղ, ընթերցումներ, ընդմիջում, Русское школьное ТВ -ի նկարահանումներ

17:00` վերադարձ հյուրանոց, ընթրիքի պատրաստում

18:30` ընթրիք

20:00` օրվա ամփոփում, խաղեր

22:30` քուն 

Մարտի 14

08:00 վերկաց, հիգիենա

09:00` մարզական առավոտյան պարապմունք

09:30` նախաճաշ

10:30`քայլք Գյումրիում, Սև բերդ, Մանկական երկաթուղի, Չերքեզի ձոր

16:00` վերադարձ Երևան 

Անհրաժեշտ իրեր

  • Ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հարմար ուսապարկ
  • անհատական ճամփորդական սպասք
  • տաք հագուստ
  • սպորտային հագուստ
  • հիգիենայի պարագաներ
  • քնապարկ

Ակնկալվող արդյունք

  • Ճամփորդական տպավորությունների հրապարակում՝ պատումի, տեսանյութի, ռադիոնյութի տեսքով
  • Գյումրին մեր աչքերով. տեսանյութեր
  • Ընթերցումների, բարբառային տեսանյութերի փաթեթ

Նախահաշիվ
Տրանսպորտ՝ 60.000
Գիշերակաց՝ մեկ օրը՝ 2500  դրամ, / երկու օր՝ 5000 դրամ/
Սնունդը՝ 3000 դրամ երեք օրվա համար

Թանգարանների մուտքավճարի գումար՝ 1000 դրամ 

Մեկ սովորողը՝ 12.000

Մասնակիցներ`

  1. Դանիել Հովհաննիսյան 7-3
  2. Ռաֆայել Ավագյան 6-3
  3. Էդուարդա Խաչիկյան  6-4
  4. Մարիաննա Գրիգորյան 6-4
  5. Էվա Պետրոսյան 6-4
  6. Նարե Ղազարյան 6-3
  7. Մանե Հակոբյան 6-3
  8. Նարեկ Մնացականյան 7-3
  9. Սարգիս Սարգսյան 6-4
  10. Վահան Սարգսյան 6-3
  11. Արսեն Պալյան 6-3
  12. Արամ Հովսեփյան 6-4
  13. Արամ Մաղաքյան 6-4
  14. Լիա Բեժանյան 6-7
  15. Յանա Կիրակոսյան 6-7
  16. Ավետ Չամսարյան 6-3
  17. Սամվել Հովհաննիսյան 6-3
  18. Հովհաննես Ղազարյան 6-3
  19. Նարեկ Վարագ 6-3
  20. Գագիկ Ղալթաղչյան 6-4
  21. Մկրտիչ Համբարձումյան 6-4
  22. Վռամ Միրզոյան 6-4
  23. Ալեքսանդր Դանիելյան 6-4
  24. Մարիամ Բարսեղյան 8-7

Ձոն ստուգատես

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Արդյունքները գրանցում ենք բլոգներում։

Մարիաննա Գևորգյան (աշխատանքի օրինակ)

Մաթեմատիկական խաղեր

Ժամկետը՝ 21.02.21- 07.03.21

Նպատակը՝

  • Խնդիրների փաթեթի ստեղծում

Խնդիրները՝

  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
  • Նոր խնդիրների ստեղծում
  • Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը՝

Եկեք միասին և՛ խաղանք, և՛ ստեղծենք։

Quizizz.com

Մուտք ենք գործում Quizizz.com մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Ստեղծում ենք մաթեմատիկական խնդիրներ խմբերով, այնուհետև լուծում մյուս խմբերի ստեղծած խնդիրները։

Արդյունքներ՝ լրացվող

Էվա Պետրոսյան և ընկերներ

Սամվել Հովհաննիսյան և ընկերներ

Լիլիթ Ղազարյան և ընկերներ

Հունվարյան հաշվետվություն

Աշխատաժամանակ

Продолжить чтение «Հունվարյան հաշվետվություն»

Ֆլեշմոբային փնջեր

Խաղում, մրցում ենք մաթեմատիկայի ֆլեշմոբային ամփոփմամբ` լուծելով խնդիրները, բացատրելով միմյանց, մեկնաբանելով։

Դեկտեմբերյան ֆլեշմոբ.(2020)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները

Հունվարյան ֆլեշմոբ. (2021)

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ

Առաջադրում են սովորողները