Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով․ նախագծային խաղի նկարագրությունն ու ընթացքը 8-7 ջոկատի ճամբարականների և 6-րդ դասարանցիների համագործակցությամբ շատ հետաքրքիր ստացվեց։ Խաղի կանոններն ու ընթացքը <<Դիջիթեք 2021>>-ին ներկայացնում է 8-7 ջոկատի ճամբարական Մարիամ Բարսեղյանը․
Արատեսյան հավես

Արատեսում մեր ընթացքի մասին ամփոփ պատմենք՝ փառատոների, ստուգատեսերի, նախագծերի մասնակցություններ, հաճելի, ուսումնական ժամանակ․ 8-7 ջոկատի ճամբարականները, մասնակցելով Բնագիտատեխնիկական, տեխնոլոգիական ստուգատեսերին, գեղեցիկ աշխատանքներ պատրաստեցին և նվիրեցին սիրելի Դպրական կենտրոնին՝ կախիչներ, հայելի, մանդալաներ, Ձմեռային, սառցե, ձյունե քանդակներ։ Մարզական ստուգատեսի շրջանակներում ամենօրյա, առավոտյան մարզումներն էին, ձմեռային խաղերը։ Ուսումնական նախագծերը ևս լցրեցին մեր առօրյան․ խաղացինք Մաթեմատիկական քվեստ, Տրամաբանական խնդիրների լուծումը, ռուսերեն ընթերցումերը հաճելի էր համադրել երեկոյան թեյախմության հետ։ Ֆոտոպատումներն ու տեսանյութերը ստորև ավելի պատկերավոր կներկայացնեն հավես օրերի մասին։
Ճամփորդության կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Անի Ավետիսյան
Շնորհակակլություն տիկին Թամարային, ընկեր Գևորգին, ընկեր Տարոնին մեզ հետ ճամփորդելու, օգնելու, օրերն ավելի հագեցած դարձնելու համար։ Հրաշք թիմ, սիրելի մարդիկ․․․
- Մարզվեցինք առավոտյան,
- խաղացինք ձմեռային խաղեր,
- բարեկարգեցինք միջավայրը,
- Իրականացրինք կենդանիների խնամք
3. Ազգագրական փառատոն՝ Աղոթեցինք, երգեցինք Արատեսի վանքում
4. Երեկոները հագեցան տրամաբանական խնդիրների լուծմամբ
5. Նախագծային խաղ․ Խաղացինք Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով
Դիջիթեքը՝ սովորող-սովորեցնող․ MPP, MW ծրագրերի ուսումնասիրում
Սովորող- սովորեցնող նախագծի շրջանակներում հանդիպումները համընկան Դիջիթեքյան ընթացքի հետ։ Միջին դպրոցի 8-7 ջոկատի ճամբարականները պատրաստվել են անցկացնել դասընթացներ MPP, MW ծրագրերի մասին՝ Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ։
Դասընթացը վարեցին Լաուրան և Էլենը։ Ընթացքի մասին ներկայացնում է Լաուրա Թորոսյանը
Պատրաստում ենք մաթեմատիկական խաղեր
Իրականացրինք Մաթեմատիկական խաղերի պատրաստատում նախագիծը Մաթեմատիկական խաղերի ստեղծման համար ծանոթացանք quizizz.com կայքի հնարավորություններին, գործիքներին։ Մեզ հաջողվեց ստեղծել խաղեր, հարցեր, օգտագործել տեխնոլոգիական նոր լուծումներ։ Խաղի ու կրթության համադրումը միշտ ոգևորությամբ են ընդունվում սովորողների կողմից, նրանք սիրում են սովորել <<աննկատ>>։



Դիջիթեք 2021
Դիջիթեք 2021֊ին Միջին դպրոցը մասնակցում է մանկավարժական, սովորողների, ծնողական համայնքների համագործակցությամբ։ Դասընթացների նկատմամբ 8֊7 ջոկատի հետաքրքրությունը մեծ էր, մասնակցեցինք ստուգատեսի շրջանակներում կազմակերպված մի շարք դասընթացների, որոնք ուսանելի էին և համագործակցությունների լայն հնարավորությու ընձեռող։
- Մենք նաև ունեցանք կազմակերպված և իրականացրածաշխատանքներ, նախագծեր ստուգատեսի համար․
Հասմիկ Իսրայելյան և ընկերներ․
- Դիջիթեքը՝ սովորող-սովորեցնող․ MPP, MW ծրագրերի ուսումնասիրում․ վարեցին ճամբարականներ Լաուրան և Էլենը
- Պատրաստեցինք մաթեմատիկական խաղեր Quizizz.com ծրագրի միջոցով
- Նախագծային խաղ․ Խաղացինք Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով ներկայացնում է ճամբարական Մարիամը
Դիջիթեք 2021֊ին Միջին դպրոցը մասնակցեց նաև ծնողական համայնքով։ 6֊րդ դասարանի սովորող Հարություն Մալքոնյանի հայրիկ, IT մասնագետ Անդե Մալքոնյանը վարեց դասընթաց «IT security» թեմայով․ դասընթացը շատ հետաքրքիր ընթացավ, օգտակար էր և ուսանելի։ Մեր համագործակցությունն այս թեմայով կարող է լինել շարունակական, ծնողը պատրաստակամ է՝ ինչը մեզ համար շատ կարևոր և ողջունելի է։

Մանրամասն՝ տեսանյութով, հղմամբ․
Հաջորդիվ շատ արդիական թեմայով՝ ԱԹՍ-երի և նրանց կիրառության մասին վարպետաց դասով ներկայացավ 6-րդ դասարանի սովորողի ծնող, ծրագրավորող Կարեն Սևանցյանը։ Հագեցած էր դասը՝ կենդանի օրինակներով, հարց ու պատասխանով, լայն քննարկումով։
Մանրամասն՝ տեսանյութով, հղմամբ․
Շնորհակալություն ծնողական համայնքի մեր ներկայացուցիչներին շատ կարևոր տեղեկատվական հանդիպումների և վարպետաց դասերի կազմակերպման համար։
Միջին դպրոցի մասնակցությունը Դիջիթեք 2021-ին ներառված էր գրեթե բոլոր դասավանդողների, ջոկատների ճամբարային նախագծերում, աշխատանքներում, ընթացքը մեզ համար օգտակար աշխատանքային էր։ Շնորհակալություն ստուգատեսի պատասխանատու Հերմինե Անտոնյանին հետաքրքիր, ուսանելի, արդիական նախաձեռնության վարման համար։
Միջին դպրոցի «Դիջիթեք 2021» ստուգատեսի համակարգող՝ Հասմիկ Իսրայելյան
Միջին դպրոցի աշխատանքները ներկայացված են ստորև․
Հասմիկ Իսրայելյան և ընկերներ՝ 8-7 ջոկատ՝
- Դիջիթեքը՝ սովորող-սովորեցնող․ MPP, MW ծրագրերի ուսումնասիրում․ վարեցին ճամբարականներ Լաուրան և Էլենը
- Պատրաստեցինք մաթեմատիկական խաղեր Quizizz.com ծրագրի միջոցով
- Նախագծային խաղ․ Խաղացինք Մաթեմատիկական քվեստ՝ մեր կանոններով ներկայացնում է ճամբարական Մարիամը
Հասմիկ Թոփչյան և ընկերներ
Լուսինե Ներսեսյան և ընկերներ
Ժաննա Հակոբյան և ընկերներ՝
| Техника батикиCreated by InShot:https://inshotapp.com/share/youtube.htmlwww.youtube.com |
| Экскурсия Ученикам Средней Школы — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com |
| Նախագիծ~»Սովորողը սովորեցնում է»։Միջին դպրոց — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com |
| Լուսանկարչություն/Դիջիթեք — YouTubeAbout Press Copyright Contact us Creators Advertise Developers Terms Privacy Policy & Safety How YouTube works Test new features Press Copyright Contact us Creators …www.youtube.com |
Արատեսյան ճամփորդություն. Ձյունե քանդակներ, ստուգատեսերի մասնակցություն
Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն
Նպատակը՝
- Քայլարաշավների կազմակերպում
- Ձյունե քանդակների պատրաստում
- Ձմեռային խաղեր
- Հայրենագիտական բացահայտումներ
- Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի մասին։
Մեկնումը՝ Մայր դպրոցի բակից, հունվարի 17֊ին, ժամը` 10։00։
Վերադարձը Արատեսի դպրական կենտրոնից, ժամը` 11։00։
Ճանապարհը`
Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը
Ճամփորդության պատասխանատուներ՝ Հասմիկ Իսրայելյան, Անի Ավետիսյան
Մարզիկ` Գևորգ
Տեխնոլոգ՝ Թամար
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։
- Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
- Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
Ճամբարի գործունեության ուղղությունները
- Միջավայրի խնամքի աշխատանքներ
- Մարզական գործունեություն
- Հայրենագիտություն
- Ձմեռային խաղեր
- Ձյունե քանդակներ
- Քայլարշավներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- քնապարկ
- երկարաթև գիշերազգեստ
- տաք հագուստ
- ուսապարկ
- ջուր՝ անհատական շշով, թերմոսով
- հագուստ 3 օրվա համար
- կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
- Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
- Ջուր 1լ /ճանապարհի համար/
- հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Անհատական ճամփորդական սպասք
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
- լապտեր
- հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
- ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ
Ճամփորդության ընթացքը․
Օր առաջին
Մինչև 15:00 Արատես, իրերի տեղավորում
15։30-16։30 ճաշ
16։30֊18։00֊ Ձյունե քանդակների պատրաստում
18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում
20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն
21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր
22:00- քուն
Օր երկրորդ
08:00- վերկաց
08:30- նախավարժանք
08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում
09:00-10:00 նախաճաշ
10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ
11:00-13:00 Ձմեռային մարզական խաղեր
13:00-14:00 Ճաշ
14:00-15:00 Հանգստի ժամ
15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ
16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր
17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ
18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք
21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ
22:00-քուն
Օր երրորդ
08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն
09։00-10։00 Նախաճաշ
10։00-11։00 Տարածքի բարեկարգում
11:00 Վերադարձ
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են
- Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 6֊րդ և 8-րդ դասարանի սովորողներ։
Քաղաքային թափառումներ

- Օրը՝ Հունվարի 15
- Մեկնումը՝ ժ. 10:30
- Վերադրաձ՝ ժ. 16:00
- Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 10:30
- Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
- Կազմակերպիչ ուսուցիչներ՝ Գայանե Սարգսյան, Հասմիկ Իսրայելյան
- Մասնակիցները.8-րդ դասարան
Ճանապարհի նկարագրություն՝
Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները, այցելում ենք թանգարաններ։

- Այցելություն երկրաբանության թանգարան
- Քայլքով դեպի Կասկադ
- Օպերայի և բալետի ազգային և ակադեմիական թատրոն
- Կարապի լիճ
- Հյուսիսային պողոտա
- Հանրապետության հրապարակը
- Շրջայց, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում
- Հանգիստ, ազգային խաղեր, մետրոյի հարակից այգում
- Վերադարձ դպրոց
ADVERTISEMENTREPORT THIS AD
Ընթացքը․
Համացանցից տեղեկություններ ենք հավաքում մեր քաղաքի մասին, այնուհետև սովորողները գծում են երթուղին, քարտեզի վրա ուսումնասիրում և որոշում են երթի հերթականությունը: Տեղեկություններ են հանում Երևանի, ինչպես նաև այն վայրերի մասին, ուր այցելելու ենք:
Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։
Մասնակիցներ․
- Միրզոյան Հակոբ- 8-2 դասարան
- Էլիզա Ղարիբյան- 8-2 դասարան
- Սեդա Հովհաննիսյան- 8-2 դասարան
- Իռեն Հովհաննիսյան- 8-2 դասարան
- Նարե Սերոբյան- 8-2 դասարան
- Սեդա Ենգիբարյան- 8-2 դասարան
- Դավիթ Խաչատրյան- 8-7 դասարան
- Ռալֆ Հավանճյան — 8-7 դասարան
- Անիելա Հավանճյան- 8-7 դասարան
- Էդիտա Տեր- Սարգսյան- 8-7 դասարան
- Էլեն Զարգարյան — 8-7 դասարան
- Ալիք Սվաճեան- 8-7 դասարան
- Ալեն Զաքարյան — 8-7 դասարան
- Մարիամ Բարսեղյան (մայր և եղբայր)- 8-7 դասարան
- Սամվել Նաջարյան- 8-7 դասարան
Անհատական աշխատաժամանակ
Դեկտեմբերի 28
10։00-13։00-Աշխատանք առկա միջավայրում
9.00-պատրաստություններ տիարի հետ հանդիպմանը
- 10։00-Ճամբարի առօրյայի վերջնական քննարկում
- 11։00-Միջին դպրոցը ամփոփում է առաջին ուսումնական շրջանը. կարծիքների փոխանակում տոնական ծիսական նախաճաշի շուրջ՝ Մայր դպրոցի նոր խոհանոցում
- 12։00-մատենավարություն, նախագծերի ամփոփում, ուսումնական շրջանի ամփոփում, դասարանների կարգավորում, գրասենյակային աշխատանքներ
13։00-15։00-Առցանց աշխատանք՝ ըստ մանկավարժական ճամբարի օրակարգի
Դեկտեմբերի 29
- Դասարանների կարգավորում
- Մատենավարություն
- Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
- Բակային աշխատանքներ
- Աշխատանք ըստ մանկավարժական ճամբարի օրակարգի
Դեկտեմբերի 30
- Առցանաց աշխատանքներ ըստ մանկավարժական ճամբարի օրակարգի
- Առաջին ուսումնական շրջանի ամփոփումը մատյաններում
Հունվարյան նախագծեր
Ճամբարի անդամներ՝ Միջին դպրոցի 8-7 դասարան,

Ղեկավար՝ Հասմիկ Իսրայելյան
Նախագծեր․
- Հանրակրթական Դիջիթեք 2021ը Միջին դպրոցում
Ամենամյա 13-րդ ստուգատեսը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով: Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։
Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։
2021 թ․-ի Դիջիթեքյան ուղղություններն են՝
ՏՏ նոր գործիքի կիրառմամբ տեսադասեր
Սովորողների կազմակերպած վարպետաց դասեր՝ սովորող-սովորեցնող նախագիծ
Սեբաստացի ծնողական համայնքի ներկայացուցիչների, ոլորտում հայտնի գործիչների կազմակերպած վարպետաց դասեր
Գործընկեր դպրոցների, սովորողների համար կազմակերպվող վարպետաց դասեր՝ կրթական ծրագրի տարածում
Աշխատակարգը՝
Դեկտեմբերի 30-հունվարի 7՝ Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Հունվարի 8— հունվարի 25՝ անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի գրանցում, նյութերի հրապարակում, վարպետության դասերի լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:
Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա:
2. Սովորող-սովորեցնող
Ժամանակահատված՝ հունվարի 8-31
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5 րդ դասարանի սովորողներ, Միջին դպրոցի 8-7 դասարանի սովորողներ:
Նպատակը.
- Տարատարիք սովորողների փորձի փոխանակում,
- Գիտելիքների ամրապնդում և յուրացում,
- Համագործակցային հմտությունների ձևավորում
Խնդիրներ.
- Ընտրվում է մաթեմատիկական թեմա, որը կարելի է անցկացնել համակարգչային որևէ ծրագրի միջոցով,
- միջին դպրոցի սովորողները իրենց ծրագրային կիրառության հմտություններն ու գիտելիքները փոխանցում են կրտսեր դպրոցի սովորողներին,
Արդյունքներ․
Արդյունքները հրապարակվում են բլոգներում։
3. Մաթեմատիկական խաղերի պատրաստում
Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի 8-7 դասարանի սովորողներ
Նպատակը՝
- ՏՏ գործիքների կիրառմամբ մաթեմատիկական խաղերի ստեղծում,
- Մասնակցություն Հանրակրթական Դիջիթեք 2021-ին
Խնդիրներ՝
- Մեդիատարածությունների, մեդիագործիքների ուսումնասիրություն,
- Նոր գործիքների յուրացում,
- Գիտելիքների փոխանակում,
- Մեդիաորոնում,
- Ծրագրավորման հմտությունների զարգացում,
- Մաթեմատիկայի մեդիա կիրառություն,
- Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրության ավելացում,
- Ծրագրերի միջոցով խաղերի ստեղծում։
Արդյունքներ․
Արդյունքների հրապարակում բլոգներում, մաթեմատիկական մեդիախաղերի կիրառություն։
4. Ճամփորդություն դեպի Արատես
Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն
Նպատակը՝
- Քայլարաշավների կազմակերպում
- Ձմեռային խաղեր
- Հայրենագիտական բացահայտումներ
- Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում Վայոց ձորի մարզի մասին։
Ճանապարհը՝ մեկնումը՝
Հետդարձի ճանապարհը Վարդենյաց լեռնանցք, կանգառ Քարավանատանը
Ճամփորդության պատասխանատուներ՝ Հասմիկ Իսրայելյան, Գայանե Սարգսյան, Անի
Տեխնոլոգ՝
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։
- Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար
- Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։
Ճամբարի գործունեության ուղղությունները
- Միջավայրի խնամքի աշխատանքներ
- Մարզական գործունեություն
- Հայրենագիտություն
- Ձմեռային ծաղեր
- Քայլարշավներ
- Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- քնապարկ
- երկարաթև գիշերազգեստ
- տաք հագուստ
- ուսապարկ
- ջուր՝ անհատական շշով, թերմոսով
- հագուստ 3 օրվա համար
- կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
- Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
- Ջուր 1լ /ճանապարհի համար/
- հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Անհատական ճամփորդական սպասք
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
- լապտեր
- հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
- ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ
Ճամփորդության ընթացքը․
Օր առաջին
13։00 Մեկնում Մայր դպրոցից
1-ին կանգառ՝ Արփայի հովիտ
2-րդ կանգառ՝ Սմբատ իշխանի դամբարան
3-րդ կանգառ՝ Հայկական խաչքարերի գերեզմանոց, շրջակա միջավայրի խնամք
4-րդ կանգառ՝ Զորաց եկեղեցի
Մինչև 17:00 Արատես, իրերի տեղավորում
17:30-18:00 ճաշ
18:00-20:00 Քննարկումներ Արատեսում, հաջորդ օրվա պլանավորում
20:00-21:00 Ընթրիքի պատրաստություն
21:00-22:00 թեյխմություն խարույկի շուրջ, ծիսական երգեր
22:00- քուն
Օր երկրորդ
08:00- վերկաց
08:30- նախավարժանք
08:30-09:00 անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում
09:00-10:00 նախաճաշ
10:00-11:00 Բարեկարգման աշխատանքներ
11:00-13:00 Ձմեռային մարզական խաղեր
13:00-14:00 Ճաշ
14:00-15:00 Հանգստի ժամ
15:00-16:30 քայլարշավ դեպի Սևաժայռ
16:30-17:30 Մտքի ճկունությունը ստուգող և զարգացնող խաղեր
17:30-18:30 ծանոթացում Արատեսի տարածքի հետ
18:30-21:00 հանգստի ժամ,ընթրիք
21:00-22:00 սեղանի և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ
22:00-քուն
Օր երրորդ
08։00-09։00 Վերկաց, հիգիենայի ժամ, մարմնամարզություն
09։00-10։00 Նախաճաշ
10։00-12։00 Տարածքի բարեկարգում
12:00 Վերադարձ
Կարևոր
- Մասնակիցները ջերմաչափվում են
- Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
- Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
- Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ։
Մաթեմատիկան խոհանոցում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Նպատակը՝
- կիրառենք մաթեմատիկական գիտելիքները <<Խոհանոցում>>
Խնդիրները՝
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
- Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
- Ցույց տալ մաթեմատիկայի կիրառությունը կյանքում
Ընթացքը՝
Սովորողները փնտրում են հեշտ պատրաստվող և սիրելի կերակուրի բաղադրատոմսեր, որոնք կարող ենք հեշտությամբ պատրաստել դպրոցում։ Կազմելով խնդիրներ պատրաստման մասին, հաշվում են, թե որքան մթերք և գումար է անհրաժեշտ կերակուրը դասարանի բոլոր սովորողներին բավականացնելու համար։ Այնուհետև դասարանում լուծում ենք խնդիրները, ընտրում ամենահարմար և մատչելի տարբերակը կազմված առաջարկ-խնդիրներից և պատրաստում կերակուրը։
Արդյունքներ՝
Աշխատանքները կատարեցինք 6-րդ դասարանի սովորողների հետ, պատրաստեցինք պիցցաներ։ Ընտրվեց Մարի Աղայանի առաջարկը։ Պատրաստման ընթացքը համընկավ կրթահամալիրի <<Հարիսայի ծեսի>> հետ և պատրաստելով մեր նախատեսած քանակից ավելի պիցցաներ, ներկայացնելով դրանք հյուրերին, զինվորների հիմնադրանի համար կազմակերպված բարեգործական վաճառք-դրամահավաքի ընթացքում ներկայացանք մեր ներդրումով։


























