Հանրային աուդիտ նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ընտրության խումբը իրականացնում էր նորակառույց ճեմուղու չափումներ։
Սովորողները բաժանվեցին խմբերի՝ գրանցողներ, օգնողներ, չափողներ, չափեցին և գրանցեցին ճեմուղու երկարությունն ու լայնությունը՝ բաժանելով այն տեղամասերի, կազմեցին խնդիրներ աշխատանքի վերաբերյալ, լուծեցին դրանք, ամփոփեցին արդյունքները իրենց բլոգներում։ Սովորողների կողմից ոգևորությամբ ընդունվեց և իրականացվեց աուդիտը։
Արդյունքում ստացվեց՝ ճեմուղու երկարությունը՝ մոտավորապես 122 մ, մակերեսը՝ մոտավորապես 122 մ քառ․։
Որպես օրինակ՝ Հայկ Աղլամազյանի բլոգում



Հյուսիսային դպրոցում նախագիծը ոգևորությամբ ընդունվեց կատարող սովորողների կողմից, նրանց դուր է գալիս տեսնել մաթեմատիկան կյանքում։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և ամենահետևողական և աշխատանքին լավագույն այլընտրանքային տարբերակներ առաջարկող հնգյակին։ Ստորև ներկայացնում եմ լավագույն խնդիրների հնգյակը, որոնք կազմվել են սովորողների կողմից(անշուշտ փոքրիկ վրիպումներին, սխալներին և լրացումներին կանդրադառնանք դասի ընթացքում)։
Նախագծի ընթացքում Հյուսիսային դպրոցի սովորողները խոհարարներին օգնեցին կշռել սննդամթերքը, կշռման արդյունքները համեմատեցին տրված տվյալների հետ, գրանցեցին թվերը, կազմեցին համապտասխան խնդիրներ, լուծեցին , հրապարակեցին բլոգներում՝ ըստ ճաշարանում սնվող սովորողների քանակի։ Վերջում նորից կշռեցին ավելացած սնունդը, հաշվեցին տարբերությունը, գրանցեցին արդյունքները։ Արդյունքների վերլուծությունները կհրապարակենք ընթացքում։ Սովորողները հաճույքով էին մասնակցում նախագծին, որը ուսումնական տարբեր բացահայտումներ արեց։