Արատեսի վանքն է․ մաս 2-րդ

67771956_491988811612208_6813240345451560960_nԱրատեսի վանքի մասին պատմեցինք օրեր առաջ՝ հրապարակման  առաջին մասում (հղումը այստեղ՝ Արատեսի վանքն է․․․  )։ Այժմ այն մասին, թե ինչպիսին էր վանքն իրականում, երբ այցելեցինք նրան։ Продолжить чтение «Արատեսի վանքն է․ մաս 2-րդ»

«Գաստոն» Վիլյամ Սարոյան

    WSaroyanԻնչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ։ Նրանք արդեն մի հարյուր տարի ի վեր, թե՞ անցյալ օրվանից նորից միասին էին (չնայած աղջնակը չէր հիշում՝ առաջ երբ են միասին եղել)։ Ինչևէ, նրանք նորից միասին էին, և տղամարդը մի տեսակ զվարճալի տեսք ուներ։ Նախ՝ ուներ աղջնակի՝ երբևէ որևէ մեկի դեմքին տեսած ամենամեծ բեղերը։ Ըստ նրա՝ դա նույնիսկ բեղ էլ չէր, այլ գորշ ու կարմիր մազերի մի փունջ՝ քթի տակ ու բերանի անկյունների շուրջը։ Հետո՝ կապույտ-սպիտակ շերտերով բլուզ էր հագել վերնաշապիկի ու փողկապի փոխարեն ու վերարկու չուներ։ Թևերը ծածկված էին նույն մազերով, բայց մի քիչ բարակ ու ավելի բաց գույնի։ Կապույտ, լայն տաբատով էր ու առանց գուլպա-կոշիկների։ Ոտաբոբիկ էր։

Продолжить чтение ««Գաստոն» Վիլյամ Սարոյան»

«Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան

Saroyan_10

Առաջին հայացքից Սարոյանի այս ստեղծագործությունը ընտանիքի պատմություն է թվում, որտեղ երեխան բաժանված ծնողների՝ այդ տարբեր անհատականությունների միջև է և ստիպված է շարունակ ընտրություն կատարել։ Եվ թվում է նաև, թե ծնողներն իրենց երեխային կորցնելու կամ պահելու հավերժական պայքարի մեջ են։ Продолжить чтение ««Նա Գաստոնն է՝ մեծ զբոսաշրջիկ․․․» Վիլյամ Սարոյան»

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 5-րդ օր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 5-րդ օրը սկսվեց Հյուսիսային դպրոցում։ Մի տեսակ զգացողություն կար, որը հուշում էր, որ կոլեկտիվ հանդիպումներն ու ամենօրյա քննարկումները դպրոցում ավարտին են մոտենում, դա խմբին ավելի մտերիմ էր դարձնում։ Продолжить чтение ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի 5-րդ օր»

Ճամբարային 4-րդ օր

Ճամբարային 4-րդ օրն սկսվեց պարտեզապուրակային աշխատանքներով ուսումնական ագարակում, որը կազմակերպեց պատասխանատու էդմոն Փաշինյանը։ Ագարակի մասին տեղեկություններ գրված են նախորդ հրապարակումներից մեկում։ Այս անգամ ծանոթ էինք Продолжить чтение «Ճամբարային 4-րդ օր»

Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից

maxresdefault

  • Պնդումներ, որոնց հետ համամիտ եմ․
  1. Իրավիճակների մեծ մասում մեր մտածողությունը լավագույնս աշխատում է այն դեպքում, երբ օգտվում ենք նրանից բնականորեն,
  2. երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին,
  3. մեր անելիքը անվստահության ու վախի այս կրկնվող արատավոր շրջանը քանդելն է և երեխաներին այն չափով վստահելը, որ չափով մեզ չեն վստահել,
  4. Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ: Բայց դա, անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու, լսելու և տեսնելու ընդունակության կորստին,
  5. Նախ՝ տեսությունները փոխվում են ավելի արագ, քան կհասցնենք նրանց հետևել,
  6. Ճիշտ չէ ասել, թե թվաբանական ունակությունները տեղակայված են ուղեղի որոշակի բաժնում,
  7. Ավելին իմանալու միակ միջոցը (անգամ այդ դեպքում գիտելիքները ճշգրիտ ու լիարժեք չեն լինի) սուզվելը, լողալն ու նայելն է, թե մենք ինչ կարող ենք տեսնել մեր մտքերի խորը ջրերում,
  8. Սերը բացահայտում է փաստեր, որոնք առանց նրա կմնային չբացահայտված:

Продолжить чтение «Պնդումներ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից»

Արատեսի վանքն է․․․ մաս 1-ին

Արատեսը  գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզումՀերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ [ https://hy.wikipedia.org/wiki/Արատես?fbclid=IwAR1cFPE9EFYX0SJ49-EEQ6T1Z6yFsZdQWnP7vfXYQUSfmQjwodDPBlOn1UI ]

Արարատես գյուղում է գտնվում Արատեսի վանական համլիրը կամ Արատեսի վանքը։ Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի Продолжить чтение «Արատեսի վանքն է․․․ մաս 1-ին»

Մուտքի ճամբար․ օր 3-րդ

Օրը սկսվեց արվեստով՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Հյուսիսային կամ Գեղարվեստի դպրոցի արվեստանոցում։ Լինում են դեպքեր, երբ օրվա մանեահետաքրքիր, սպասված ու հաճելի մասը քիչ է մնում բաց թողնես՝ պատահական կամ անզգույշ դիպվածի Продолжить чтение «Մուտքի ճամբար․ օր 3-րդ»

Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Երկու կարճ նախադասությունները իմ մտապատկերում առաջացրին մեծամտության մասին կարծիք։ Այսինքն՝ արտահայտում է աքաղաղի մեծամտությունը։ Նա կարծում է, որ լուսաբացը կախված է իր կանչից։ Փոքր ինչ նմանեցրի հայակակն մի ասացվածքի շան մասին, որը ասում է․ <<Շունը նստել էր դեզի հովին, կարծում էր՝ իր պոչի հավն է>>։ Продолжить чтение «Հետաքրքիր առակներ․ ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ է թաքնված այնտեղ․․․»

Արատեսը մոտ է․․․

Որտե՞ղ է Արատեսը, ի՞նչ է այն ենթադրում իրենից, ո՞րն է կապը մեզ հետ․․․ Էլի ու շատ հարցեր կարող են առաջանալ, վստահ եմ, բայց սա նախագիծ է, որը անչափ հետաքրքիր արկածներ է թաքցնում, որոնց մասին կգրեմ իհարկե, բայց առայժմ այն գաղտնիք է․․․

Գաղտնիքներից մեկը բացահայտեմ․ մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել Տաթև Բլեյանի հետ։ 67298096_359689418281013_5441274087114539008_n