Ֆիզիկոս, ով զբաղվում է մաթեմատիկայով, ունի յուրահատուկ մոտեցումներ և գաղափարներ մանկավարժության ոլորտում և ասում է, որ երբեք ուշ չէ մանկավարժական գործունեություն ծավալել, այն տարիքից անկախ մասնագիտություն է։ Այսքան դրական լիցքեր, անդրադարձ մանկությանը, ժամանակի ռացիոնալ օգտագործում և հումորի առկայություն չէի պատկերացնում մեկ վայրում և միևնույն ժամանակահատվածում։ Դե, իհարկե, առաջարկներ և Продолжить чтение «Մանկավարժական զրույց Գևորգ Հակոբյանի հետ»
Մտքի վարժանք, խա՞ղ, թե՞ սպորտաձև․․․
Մտքի վարժանք, խա՞ղ, թե՞ սպորտաձև, ի վերջո ի՞նչ է շախմատը․ հարց, որը քննարկեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի շախմատի պատասխանատու Առնոլդ Միքայելյանի հետ։ Ո՞րն է հարցի տարօրինակ կողմը, իհարկե ակնհայտ է այն, որ շախմատը ինքը մտքի վարժանքի կարևոր միջոց է, իսկ եր բ գիտելիքները համադրվում են սպորտային պարապմունքի հետ, որը մտքի մարզանքն է, օգտակարն ու հաճելին անխուսափելի են։
Մենք քննարկեցինք տարբեր հարցեր շախմատի վերաբերյալ, ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, շուտով կհմտանանք ։

Ազգային քաղցր հնչյունները
Երգ, պար, մաքուր հնչյուններ․․․ Այս բաժնում կարելի է անվերջ մնալ Մարինե Մկրտչյանի հետ։ Ժողովրդական օպերա և ազգային պարեր, որոնք կրթահամալիրի անբաժան մասն են կազմում։ Իսկ կարևոր այն հարցի պատասխանը, թե ո՞րն է հայկական երգն ու ինչպե՞ս կատարել այն, տիկին Մկրտչյանը պատասխանում է՝ <<Ազգս գեղեցկացրել է հնչյունները պարզ, երբեմն կտրուկ և նուրբ խաղիկներով, բայց երբեք նոտային անցնելու նախապատրաստական աղավաղումներ չի ստեղծել>>։

Ազգային քաղցր հնչյունների մասին նոր գիտելիքներ կարող ենք ձեռք բերել Մարինե Մկրտչյանի բլոգից՝ https://marinemkrtchyan.wordpress.com ։
Մուտք կրթահամալիր․ ուսումնական ագարակում ենք
Հաճելի օր է բնության խնամք կազմակերպելու համար։ Երբեմն հարց է առաջանում, թե այս ամենն ինչպես է տեղավորվում մեկ կրթահամալիրի ծրագրերի շրջանակներում, հնարավո՞ր է արդյոք կազմակերպել այն ամենն, ինչ ներառվում է․ Սեբաստացիում, փաստորեն, հնարավոր է։ Եթե չգուշակեցիք, ասեմ, որ խոսքը ուսումնական ագարակի մասին է։ Մենք ժամանեցինք Продолжить чтение «Մուտք կրթահամալիր․ ուսումնական ագարակում ենք»
Մուտք կրթահամալիր․ մշակութային-մանկավարժական ճամբար
Այս նախագիծը հնարավորություն է տալիս մանկավարժական գործունեության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց համլրել գիտելիքներն ու ձևավորել նոր հմտություններ։ Անչափ հետաքրքիր, հաճելի և օգտակար էր առաջին օրվա իմ մասնակցությունը ծրագրին։ Продолжить чтение «Մուտք կրթահամալիր․ մշակութային-մանկավարժական ճամբար»
Իրականցրինք «Ճանաչենք պատկերները միասին» նախագիծը



Հոլովակը` ստորև
Վերջին հանդիպումը` նախագծային
Հուլիսի 26-ը ճամբարականների հետ մեր կամավորական աշխատանքի վերջին հանդիպման օրն էր։ Վարդավառը մոտ է։ Տոնի առթիվ ճամբարականները մեկնեցին Ագարակ, որտեղ ձիավարեցին, զանազան հետաքրքիր խաղերով ու սպորտային պարապմունքներով հագեցրին ժամերը։ Վերադարձից հետո ճաշեցին և սկսվեց ինձ համար կարևոր և ամենահետաքրքիր փուլը։ Մենք միասին իրականցրինք «Ճանաչենք երկրաչափական պատկերները միասին» նախագիծը։ Նրանց գաղափարը և իրականացման ընթացքը շատ դուր եկավ, ուրախությամբ սովորեցին, վերհիշեցին պատկերները, դրանց հատկությունները և կիրառելով իրենց գիտելիքները կատարեցին տեխնոլոգիական աշխատանք` երկրաչափական պատկերների օգնությամբ տնակ պատրաստելով։ Նախագծի ընթացքի վերաբերյալ հոլովակը հնարավոր է դիտել բլոգում։
Այսպիսով` ավարտվեց կամավորական աշխատանքը Հյուսիսային դպրոցում։ Դե ինչ. կկարոտենք։
Բացահայտում ենք մասնագիտական հմտություններ
Կամավորական աշխատանքի չորրորդ օրվա ընթացքում, բացի ամենօրյա նախավարժանքը, տարածքի խնամքը, լողը, սպորտային խաղերն ու համեղ կերակուրներ ճաշակելը, ճամբարականները հետաքրքիր խաղեր նախսձեռնեցին խաղասենյակում։ Այստեղ բացահայտվեցին շինարար ճամբարականները, ովքեր կարճ ժամանակահատվածում հասցրին իրենց համսխմբվածությամբ պատրաստել գեղեցիկ տնակը, որտեղ որոշեցին հաճախ «ապրել»:

Մյուսներն էլ շախմատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին և պարզվեց, որ շատ լավ են տիրապետում մտքի խաղին։

Եվ քննարկեցինք մեր վերջին` հինգերորդ հանդիպման անելիքները` որպես կամավորներ։
ՇՐՋԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԿԵՐ․ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ և ԾԵՍԵՐՈՒՄ
Անվանումը (վերնագիրը)` ՇՐՋԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԿԵՐ․ ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒՄ և ԾԵՍԵՐՈՒՄ
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝4-րդ5-րդդասարաններիսովորողներ
Նպատակը ՝ Ծանոթացում շրջանի գաղափարին և կիրառությանը հայկական մշակույթում։
Խնդիրները ` Աշակերտների մասնակցությամբ վերհիշել շրջանի հատկությունները՝ որպես երկրաչափական պատկերի, նրանց ծանոթացնել շրջանի կիրառությամբ ստեղծված հայկական որոշ պարերին և նախաքրիստոնեական ծեսերին, կատարել պարային և ծիսական շրջանաձև պտույտներ ։
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ լսելու և ինտերակտիվ զրույցի մասնակցելու կարողություն, շրջանի մասին մաթեմատիկական գիտելիքներ, խմբային աշխատանքների պատրաստակամություն։
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` վերհիշել շրջանի մասին գիտելիքները, ճանաչել մշակույթում դրա կիրառմամբ որոշ պարեր և ծեսեր։
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, ցուցադրող սարքեր, սրահ։
Կիրառվող մեթոդները՝ համագործակցային, խմբային, ինտերակտիվ։
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝
https://www.youtube.com/watch?v=sJsoXCADuVA
https://www.youtube.com/watch?v=8ZCFi2f3SOE
https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_պետական_տոներ_և_հիշատակի_օրեր#Տյառնըդառաջ
Հրանուշ Խառատյան «Հայոց տոներ»
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Առաջին 5 րոպեների ընթացքում աշակերտների մասնակցությամբ հիշել և կրկնել շրջանի պարզ հատկությունները հատկությունները։ Հաջորդիվ համակարգչի միջոցով ծանոթանալ շրջանի կիրառությանը հայոց տոնածիսական մշակույթում, հայկական ազգային պարերում, քննարկել մի քանի հայկական պարեր, տոներ և ծեսեր, որոնցում առկա են շրջանաձև պտույտներ։ Աշակերտներին պատմել շրջանաձև պտույտների և շրջանի մինչքրիստոնեական և քրիստոնեական խորհուրդների մասին, որքանով են դրանք պահպանվել և փոփոխության ենթարկվել այժմ։ Ընթացքում շրջանաձև խմբերի միջոցով կատարել, տոնածիսական, պարային շրջապտույտներ, ավարտին ամփոփել ստացած նոր գիտելիքները։
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները՝ համագործակցել ճամբարավարի հետ։
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ Ակնկալվում է, որ սովորողները կհարստացնեն իրենց գիտելիքները և կփոխանցեն ընկերներին։

ՃԱՆԱՉԵՆՔ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ․ մինի-նախագիծ
Անվանումը (վերնագիրը)` ՃԱՆԱՉԵՆՔ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 5-10 տարեկան,
Մասնակիցներ՝ Ճամբարականներ։ Продолжить чтение «ՃԱՆԱՉԵՆՔ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ․ մինի-նախագիծ»





