Կրթություն ստանալն իմ իրավունքն է

Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Վայր՝ Միջին դպրոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ 03.09.20- 20.09.20

Նպատակը՝

Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։

Խնդիրները՝

  1. Ձևավորել իրավական նորմերին ծանոթանալու, դրանց հետ աշխատելու մշակույթ,
  2. Բարձրացնել իրավական գիտելիք ունենալու կարևորությունը,
  3. Ինտեգրել իրավունք հասկացությունն ուսումնական պրոցես,
  4. Ծանոթանալ սովորողների հետաքրքրություններին և ակտիվությանը վերոնշյալ թեմայում,
  5. Ակտիվացնել քաղաքացիական գիտակցությունը,
  6. Ապահովել ներածական մուտք 2020-2021 ուսումնական տարի։

Ընթացքը՝

Սովորողներն ընտանեկան դպրոցի շրջանակներում ծանոթանում են տրամադրված նյութերին(ցանկության դեպքում ավելացնում են իրենց տարբերակները), պատասխանում են տրված հարցերին, լրացնում են նախատեսված նշումների վայրում, պատասխանում են հարցերին ու առաջարկներին նյութն ուսումնասիրելուց հետո։ Արդյունքները հրապարակում բլոգներում, որոնք քննարկելու ենք կենդանի դասապրոցեսի ընթացքում։

Արդյունքներ՝

Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։

Ուսումնական նյութ

Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։

Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․

  1. Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական և
    հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է
    պարտադիր լինի: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի
    լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան,
    հավասարապես մատչելի բոլորի համար:
  2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու
    իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն
    պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը,
    հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի
    կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:
  3. Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք
    ունեն:

ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։

Տեսանյութ

Ինչ անել՝

Սիրելի՛ սովորող, կարդա՛ ուսումնական նյութը, ուշադրությամբ ուսումնասիրիր նրանում ներառված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, պատասխանիր ներքոնշյալ հարցերին և տեղադրիր աշխատանքդ բլոգում։ Մենք այն նաև քննարկելու ենք միասին շատ հետաքրքիր միջավայրում։

Հարցաշար

  1. Մինչ այս ի՞նչ գիտեիր  օրենքի և իրավունքի մասին։
  2. Ծանո՞թ էիր մինչ այս <<Կրթություն ստանալը իմ իրավունքն է>> մտքին․ ի՞նչ ես հասկանում այն ասելով։
  3. Ինչի՞ մասին է քեզ տեղեկացնում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը։
  4. Քեզ համար օգտակա՞ր է ծանոթ լինել այդ հոդվածին։
  5. Կա՞ հոդվածում կետ, որի հետ դու համամիտ չես։ Եթե կա, նշիր թե ինչու։
  6. Նշիր, թե ի՞նչ հարցեր առաջացան։
  7. Ի՞նչ սովորեցիր այս նյութից, ի՞նչը քեզ դուր եկավ և ի՞նչն էր ամենակարևորը։

Շնորհակալություն, որ օգտվեցիր կրթության քո իրավունքից։ Մենք դեռ կքննարկենք քո առաջարկներն ու դիտարկումները։

Հասմիկ Իսրայելյան

Ընթերցում ենք ամեն անգամ․․․

Գրական ակումբի հավաքներն ու ընթերցումները ինձ համար կրթահամալիրի ամենասնող իրադարձությունների թվին են պատկանում։ Ամեն անգամ յուրովի եմ հարստանում կարդալով, մասնակցելով, քննարկելով․․․

Կրթահամալիրը լուսավոր է, և այդ լույսի աղբյուրներից մեկը՝ տիկին Մարիետը, ով նաև <<Գրական ակումբի>> ղեկավարն է, ամռանը հերթական նվերը մատուցեց մեզ՝ ներկայացնելով <<Երեք սիրային նամակ>>։ Քանի որ այս շարքը իմ ամենասիրելիների թվին է պատկանում, հենց այս ստեղծագործություններին անդրադարձս կառանձնացնեմ՝ նախ նշելով ստեղծագերծությունները․

Գրական նամականի։ Երեք սիրային նամակ

Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին

Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։

Ապրիլ-մայիս 1725

Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին

kokto mare

Իմ Ժանո,

Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։

Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Աղբյուրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր․ Գրական ակումբ

Ինձ միշտ հետաքրքրել են պատմական նամակները, այս առանձնացված սիրայինների մեջ ևս նկատվում էր արիստոկրատ վեհությունը, որը ժամանակակից աշխարհում կարելի է երկար փնտրել ու չգտնել, դրանց մեջ խորը գեղեցկություն կա, վեհություն՝ հաճախ պարզ բառերով արտահայտվող․․․

Առանձնացնեմ որոշ մտքեր, որոնք մտածելու տեղիկք տվեցին․ <<դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել>> ։ Ինչ լավ է, որ մարդիկ միանգամից են հասկանում՝ այն, ինչ թանկ է, չի կարելի վատնել անհիմն պատճառներով։

<<Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը>>- ինչ խոսք՝ եթե ինքներս ենք մեր նկատմամբ իշխանություն տալիս մեկ այլ մարդու, պիտի նաև հաշվի առնենք,որ այդ իշխանությունը կարող է ցանկացած կերպ օգտագործվել, հետևաբար պետք է նաև երկար մտածել մինչ այդ քայլը։

Մանկավարժական ճամբար 2020․ օր 1-ին

Մուտքը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոց սկսվում է մանկավարժական ճամբարով։ Ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանը ներկայացրեց կրթահամալիրն իր եռամյա ճանաչողական արդյունքներով՝ գունեղ, շարժուն, զարգացող՝ ինչպիսին այն կա։ Զրույցի հաճելի ուղեկիցը վարպետ Գրիգոր Մանուկյանն էր, հաճելի մարդ, տաղանդավոր քանդակագործ ում աշխատանքները զարդարելու են Սեբաստացիների Սասնալանջը։ Ջութակի հնչյունների և վարպետի կենսունակ խոսքերի ուղեկցությամբ նկարված խնձորը խորհրդավորություն հաղորդեց մեր օրվան։

Ճամբարի հաջորդ ընթացքում լեզվագործունեություն՝ սիրված մանկավարժ Մարիետ Սիմոնյանի հետ։ Տիկին Մարիետն իր կենդանի ծիծաղով կրթահամալիրի լույսն ու ջերմությունն ապահովեց և հաջորդիվ միացավ <<Մարմարյա սրահի>> պարային ծեսին՝ սիրելի Հայարփիի վարպետաց դասընթացքում։

<<Մահ-վերածնունդը>> կյանքի անբաժան ուղեկիցն է, որը չի թողնում լճանալ, և եթե մարդն ընտրել է սկզբունքային ուղի՝ չծռմռվող, չսողացող, չքծնող, հավատարիմ արդարությանն ու ազնվությանը, ապա նա չի վախենա նաև իր առաջընթացն ապրել անվերջ <<վերածնվելով>>։ Ընթացքը կբացահայտի․․․

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի և Աննա Խաչատրյանի.

Անհատական աշխատաժամանակ․ 19.08.20-31.08.20

  • 19.08.20-27.08.20
  • 9։00` ջերմաչափում դպրոցի մուտքի մոտ (դասավանդողները ևս հետևում են հակահամաճարագային բոլոր կանոններին),
  • 9։00-11։00` Բակային աշխատանքներ ըստ օրակարգի,
  • 11։00-12։00`
  1. Կաբինետների բարեկարգում,
  2. Լաբորատորիաների մաքրում, դասավորում,
  3. Բույսերի խնամք,
  • 12։00-12։30` Ընդմիջում,,
  • 12։30-14։00` Աշխատանք փոքր խմբերով՝ առարկայական ծրագրերի, նախագծերի քննարկում, հրապարակում 

15։00՝ Մանկավարժական հավաքներ, կրթահամալիրյան մանկավարժական խորհուրդ։ Առցանց հանդիպումներ։

27.08.20-31.08.20

  • 9։00-12։00` աշխատանքներ առցանց հարթակում,
  • 12։00-12։30` Ընդմիջում,
  • 12։30-14։00` Բլոգավարություն, աշխատանքներ առցանց հարթակում,

15։00՝ Մանկավարժական հավաքներ, կրթահամալիրյան մանկավարժական խորհուրդ։ Առցանց հանդիպումներ։

Մաթեմատիկան առանց բանաձևերի 6-8-րդ- ծրագիր 2020-2021

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-8րդ դասարանների և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանի առարկաների ծրագրերը կազմվում են Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն, որի երկրորդ գլխի հոդված 7.2-ում նշվում է լրացուցիչ ծրագրի կազմման հնարավորության և կարգի մասին, մասնավորապես․ հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի կանոնադրությունը և ուսումնական պլանը հաստատում են դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի իրականացման նպատակը՝ հնարավորություն տալով «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկայի 7-8րդ և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանների հեղինակային ծրագրերի իրականացման։

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկա, 7-8րդ դասարաններ

Նպատակ․ խնդիրներ

Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն է։

Խնդիրներ․

  • սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սիրո և հետաքրքրության առաջացում  դժվարին թվացող խնդիրների նկատմամբ
  • Սովորողների կողմից ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու կարողության ձևավորում
  • Սովորողների կողմից նոր ու  հատաքրքրաշարժ  խնդիրների կազմում ու լուծում
  • Մաթեմատիկայի նկատմամաբ սիրո և հետաքրքրասիրության ավելացում
  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում
  • Խնդիրների ոչ բանաձևային և ոչ ստանդարտ լուծումների կարողության զարգացում։

Ուսումնական միջավայր.
Ուսումնական կաբինետ`  դասավանդողի  և սովորողների անհատական նոթբուքեր,
համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, դասավանդողի , սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք, խմբային բլոգ՝ բլոգավարելու համար։

Ուսումնական բաց միջավայր՝ հետազոտական, գործնական աշխատանքներ Սեբաստացիական կրթական պարտեզում, Սասնալանջում, ճամփորդությունների ընթացքում։

Ուսումնական այլընտրանքային միջավայր՝ թանգարաններ, լաբորատորիաներ․․․

Բովանդակություն/Թեմա

  1. Հատվածներ մաթեմատիկայի պատմությունից․ անտիկ, միջին, նոր և նորագույն շրաջաններ(խնդիրների լուծում)
  2. Մաթեմատիկան մրցության մեջ․ Սեբաստացիական ֆլեշմոբ, օլիմպիադաներ, Կենգուրու(խնդիրների լուծում)
  3. Մաթեմատիկական համաչափություն․ Բնություն, արվեստ, ծես, մշակույթ, գիտություն(ճամփորդություններ, գործնական աշխատանքներ, հետազոտություններ թանգարաններում, արվեստանոցներում, բնական միջավայրում)
  4. (լրացվող)

  5. «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարան (լրացվող)

Ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի կառնվեն Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի /Մաթեմատիկա 6-8-րդ դասարաններ/ վերջնարդյունքները՝ որպես ՀՀ-ում կրթության կազմակերպման ընդունված տեսլական։ Քննարկման տրված օրինակը՝ հղմամբ։

Պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն․

( լրացվող )

Էլ. ռեսուրս, գրականություն

http://kangaroo.am/problems.htm
http://gradaran.mskh.am- դասագրքեր
http://www.maths-and-gam

Ես կազմում եմ խնդրագիրք-մաթ-մրցույթ

Վայր՝

առցանց հարթակ

Մասնակիցներ՝ 

  • ՀՀ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ընտանիքներ
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով hasmik.israyelyan@mskh.am  էլ․ հասցեին,

Ժամկետը՝  Հուլիսի 5- օգոստոսi 25, 2020 թ․

Նպատակը՝

Կազմել մաթեմատիկական խնդիրների ժողովածու․

Խնդիրները՝

  • Միանալ հակահամաճարակային միջոցառումներին,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր

 

Ընթացքը՝

  • Ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրների հավաքագրում, ժողովածուի կազմում, լուծում,
  • Խնդիրները կարող են լինել կազմված սովորողի կողմից,  նաև թարգմանված օտար լեզվով կազմված խնդրագրքերից, համացանցային աղբյուրներից՝ անպայման նշելով աղբյուրը,
  • Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
  • Մրցույթի մասնակցության նպատակով՝ աշխատանքի փոխանցում վերոնշյալ էլ․ հասցեով, նշելով անուն-ազգանուն, հասցե, դպրոց, որը ներկայացնում եք և ուսուցիչ, ով հանդիսացել է մենթոր։

Արդյունքում

Հաղթող աշխատանքները հեղինակային իրավունքի պաշտպանությամբ, կտպագրվի   <<Մաթեմատիկա>> ամսագրի հերթական համարներում։

Հեղինակ, կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Սասնալանջում համագործակցային նախագիծ

105957316_269980377598865_1134192164210210152_nՎայր՝ Սասնալանջ (<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր)

 Մասնակիցներ՝  Հյուսիսային-Գեղարվեստի դպրոցի սովորողներ․ լրացուցիչ կրթության  Կարատեի խումբ, կազմակերպիչ-դասավանդողներ՝ Հայկուհի Հովհաննիսյան, Հասմիկ Իսրայելյան,  Խոստիկյանների ընտանեկան դպրոց՝ Աստեր Խոստիկյան և մայրիկ

Ժամկետը՝ 23.06.20

Նպատակը՝

Խնդիրները՝

  • Համագործակցության ապահովում․ կարատե, մաթեմատիկա, ընթերցումներ
  • Մաթեմատիկական գիտելիքների կիրառությամբ հակահամաճարագային միջոցառման ապահովում
  • սպորտով զբաղվելու անխոչընդոտ ընթացք Սասնալանջում

Ընթացք, արդյունքներ․ Ֆիլմը պատրաստեց Հայկուհի Հովհաննիսյանը

Ամփոփում, նախագծեր

Աշխատաժամանակ

<<Հեռավորության պահպանություն = առողջության պաշտպանություն>>-նախագիծ, արդյունքներ

Թարգմանական նախագիծ- ընտրության գործունեության <<Մաթեմատիկոսների>> խումբ

<<Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում-Սասնալանջ>>- հոդված

Դրախտային այգու արքետիպ․ արդի դրսևորումներ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում-Սասնալանջ

 

Ուսումնառության ընթացքը, ժամանակային սղությունն ու տարբեր պատճառներ,  սահամանափակելով ինձ, հաճախ թույլ չտվեցին  աշխատանքային գործունեության մեջ հանդես գալ լիարժեք պոտենցիալով և եռանդով, ինչի շուրջ հաճախ եմ մտորել։ Արքետիպերի ուսումնասիրությունն ու մանկավարժական գործունեությունս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախախնամությամբ, թե երջանիկ պատահականությամբ համընկան՝ ստեղծելով մեծ հետազոտությունների կիրառական հնարավորություն, որի ժամանակը վերջապես եկել է։ Այս հնարավորության համար շատ ուրախ եմ և լիահույս եմ, որ կհետաքրքրի բարեկամ ընթերցողին։

Սույն հոդվածը, որը ցանկանում ենք դարձնել հերթականներից առաջինը «Դպիր» ամսագրում, ներկայացնում է հոգեբան, մարդաբան Կարլ Գուստավ Յունգի (1875-1961) «Արքետիպերի տեսության» արդիական դրսևորումներից մեկը Հայաստանում՝ հանձին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ վերջին տարիներին ծավալած գործունեության արդյունքում ստեղծված  միջավայրային փոփոխությունների (մերօրյա՝ «Սասնալանջ»)։ Այս համատեքստում հիմնականում կքննենք «Դրախտային այգու» արքետիպը հայ մշակույթում՝  միջնադարից ցայսօր՝ կենտրոնում ունենալով արդիական վիզուալ  պատկերը։

Յունգն առաջինն էր, ով նախաձեռնեց անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերի ուսումնասիրությունը, այլ նաև էթնիկական առաձնահատկությունները: Ըստ նրա` մարդը ծնված օրից իր վրա է կրում ամբողջ մարդկության, ինչպես նաև իր ժողովրդի փորձը: Հենց այս երևույթն էլ Յունգն անվանում է կոլեկտիվ անգիտակցական:[1] Նա գտնում էր, որ, ճիշտ է, մարդիկ իրար նման են համամարդկային առանձնահատկություններով, սակայն միևնույն ժամանակ տարբերվում են ազգային որակներով:

Արքետիպերը(լատ․ archetypum, հուն․ ἀρχέτυπον./ ἀρχή` սկիզբ, ծագում, τύπος` մոդել, տիպ բառերից)[2]  տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են, նախնիներից մեզ հասած  հիշողության մշակութային «հետքերը»։ Այս է պատճառը, որ գիտնականները արքետիպեր են որոնում առասպելներում, լեգենդներում, հեքիաթներում, արխաիկ պատկերացումներում, քանի որ դրանք, լինելով հնագույն տեքստեր, պարունակում են ներկայի նախկին տիպերը, ինչպես օրինակ բարձրանալու նպատակով մարդիկ հնուց օգտագործել են պարաններ, իսկ այժմ դրանք վերածվել են վերելակների, հեքիաթներում թռչել են առասպելական թռչունների մեջքին նստած, իսկ զարգացած քաղաքակրթության մեջ ունենք ինքնաթիռներ։

Արքետիպերը տարբեր են, չունեն որոշակի քանակ։ Հայկական մշակույթում դրանց թվին են պատկանում Մեծ մոր, Հոր կամ Տիրոջ, Աստվածամանուկի, Հերոսի,  Տիեզերական ծառի, Դրախտային այգու կամ Ոսկե ժամանակների   արքետիպերը։

Դրախտային այգին իր կիրառությունն է գտնում տարբեր ժամանակաշրջանների քաղաքականությունների և ռազմավարությունների կազմակերպման գործում։ Ժամանակային իմաստով այս արքետիպը դրախտային, ոսկի ժամանակներ է ցուցում՝ ոսկեդար, իսկ տարածական իմաստով՝ դրախտի պարտեզ(paradise): Դրախտային ժամանակը, այս արքետիպի ենթատեքստում, չունի ներկա՝ իդեալական է եղել կամ ինչ-որ ժամանակ առաջ, կամ լինելու է ապագայում և հանուն այդ իդեալական ժամանակին հասնելու համար պետք է կառուցել, աշխատել, ինչ-որ հարցերում զոհաբերությունների գնալ։ Այս արքետիպի կիրառությունը Յունգը ցույց է տալիս Խորհրդային Միության քաղաքական գաղափարախոսություններում։[1]

Դրախտային այգին խորհրդանշվում է լուսաբացով, պայծառ արևով, ծառերով, գետերով, բերրիությամբ։ Այն խորհրդանշում է նաև տիեզերական ներդաշնակություն և այդ ներդաշնակությունն ունի պահապաններ, հերոսներ, որոնք պաշտպանում են այգին քաոս(խառնաշփոթ) առաջացնող ուժերից։  Քննելով հայ միջնադարյան պատկերացումները իդեալական աշխարհի մասին՝ Հ․ Պետրոսյանը գրում է․ «Իդեալական հայրենիքը ներկայանում է որպես կանոնակարգված միկրոտիեզերք, որպես այգի, որի հիմնական ծառը խաղողի որթն է, հիմնական կառույցը՝ հնձանահարկը, հիմնական արդյունքը՝ գինին։ Իր հողակտորը այգի է պատկերացնում մասնավոր հողագործը, իր գավառը այգի է պատկերացնում նախարարը, իր երկիրը այգի է պատկերացնում թագավորը։ Այգու իդեալական վիճակն այն է, երբ թագավորը(տերը՝ տիրություն անողի, խնամողի իմաստով) բազմում է իր որթի տակ և հետևում կանոնակարգված աշխատանքներին․․․»։[2] «Այս թեման իր լիարժեք արտահայտությունն է գտել հայկական պատկերագրության մեջ այգեգաործական կենտրոններից մեկի Միջնադարյան հուշարձանում՝ Ազթամարի Սուրբ Խաչ տաճարի «որթագալարի գոտու» մեջ»։[3] 

Հայկական հեքիաթներում նվիրագործյալ հերոսը պաշտպանում է դրախտային այգին, նա պայքարում է դրախտային ժամանակը վերադարձնելու համար, հաճախ դրա համար պետք է լինում գտնել անհրաժեշտ բացակայող տարրերը և բերել այգի։ Որպես այդպիսի խորհրդանշական տարրեր են հանդես գալիս Հազարան բլբուլը, Արքայական խնձորը(խաղողի որթը) և այլն։ Այդպիսի հեքիաթներ են «Հազարան Բլբուլ կամ Ալո -Դինոյի նաղլը»[4], «Քաչլիկը»[5],  «Թագավորին վեպը»[6], «Ավճի շաբուրի տղեն»[7],  «Ղուշ Փարին»[8]։

Դրախտային այգու արքետիպի առանցքում նվիրագործյալ հերոսի որոնումներն ու գործողություններն են հանուն միկրոտիեզերքի խախտված հավասարակշռության վերականգնման կամ պահպանման, և այստեղ է, որ հերոսը հաճախ կրում է մշակութաստեղծ տիտղոսը։[9]

Կրթահամալիրը հայտնի է իր շինարարական ընթացքով՝ մշտական և շարունակական, որը կարելի է ուսումնասիրել կայքի տարբեր բաժիններում։ Հեղինակային մանկավարժության առանձնահատկություններից մեկը, ըստ կրթական համայնքի անդամների, բաց, ազատ, կանաչապատ միջավայրում կազմակերպվող ուսումնական պրոցեսներն են։ Այս մասին բազմաթիվ նյութեր կարող ենք գտնել mskh.am-ի կրթական պարտեզ բաժնում։Բաժնի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն դրախտային այգու արքետիպի արդիական դրսևորման կատարյալ օրինակ է։ Որպես նվիրագործյալ հերոս հանդես է գալիս կրթական համայնքի ողջ կազմը՝ յուրաքանչյուր անդաով․ դպրոցների տնօրեններ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, մասնախմբերի ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողական համայնք, որոնք շատ ուշադիր և զգույշ են կրթական պարտեզիէկոլոգիական միջավայրի  պահպանության և պաշտպանության, խնամքի կազմակերպման հարցերում։ 2019 թվականի հոկտեմբերին մամուլի և հասարակության հետաքրքրությունների կենտրոնում «Սեբաստացիական» ակցիաներն էին՝ ուղղված հարակից մանկապարտեզի հետ ճաղավանդակով բաժանվելուն դեմ, որը, ըստ կրթական համայնքի, խախտելու էր սովորողների ազատ տեղաշարժման իրավունքը և ստեղծելու էր մի շարք դժվարություններ կրթական պարտեզում՝ այդ թվում թողնելով մշակութային և հեգոբանական ազդեցություններ։  Սկսվեց «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնոթյունը, որին կայքում նվիրված է առանձին բաժին։ Կարելի է ասել, որ հարցը չհանգեց վերջնական հանգուցալուծման, իսկ «սեբաստացիներն» այդ ընթացքում մեզ հետաքրքրող «հերոսական պայքարի» մեջ էին՝ «կրթական դրախտի պաշտպանության» համար։ Նոյեմբերին «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով սկսվեցին կրթական պարտեզի մշակույթը տարածող նախաձեռնություններ՝

·   Հանրային քննարկում,

·  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շահառուներին, հետաքրքրվողներին, լրագրողներին

·    Քողարկված դրախտ և այլն, սակայն այսքանով չէ, որ կավարտվի մեր հետազոտությունը։

Մենք խոսեցինք հայկական մշակույթում դրախտային այգու պատկերացման մասին, որտեղ առանցքում են խաղողի որթը, հնձանը և գինին՝ որպես արքայական կամ աստվածային ըմպելիք։ Վերջին 2 տարիների ընթացքում  կրթահամալիրում  նոր թափով զարգանում է «Խաղողի և գինու դպրոցը», որտեղ  սովորողների անմիջական մասնակցությամբ խմորվում է կրթահամալիրի արտադրությանը պատկանող գինին ։ Այս տարի կրթական պարտեզում տեղ գտավ լայնածավալ խաղողատունկ, որին կհաջորդի բերքահավաքից հետո գինու  ստացումը կրթական այգում աճող խաղողից։ Փաստորեն դրախտային այգու  կոսմոսում պակասող տարրը խաղողի վազն էր և «նվիրագործ հերոսները»  խաղողատունկով ու շարունակվող աշխատանքներով  ամբողջացնում են  ներդաշնակությունը։

Որպես այս հոդվածի թարմ ամփոփում, որն իր շարունակությունը կգտնի հոդվածաշարի հաջորդ շարքերում, նշենք, որ «Բանգլադեշյան պլեների» հունիսյան շրջանում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը դարբնային տաք զարկ տվեց դրախտային այգու իր տարբերակի՝  «Սասնալանջի կամ Մհերի դռան» ստեղծմանը, իսկ թե որքա՜ն շատ են արթնացող, արդիականացող արքետիպերն այստեղ՝ «Սասնա ծռերի» կերպարներով, երգ-երաժշտության ուղեկցությամբ, տոնածիսական նախագծերով ու նախաձեռնություններով, կքննենք հաջորդիվ։

 

Հեղինակ՝  Հասմիկ Իսրայելյան

Հյուսիսային-Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Աղբյուրներ՝ 

mskh.am«»

[1] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с․ 6-9․

[2] Liddell H. G., Scott R., Jones H. S., Mc Kenzie R., A Greek and English Lexicon, London, 1940.  

[3] Юнг К., Душа и миф. Шесть архетипов, с. 52.

[4] Պետրոսյան Հ․, Էթնատարածքի միջնադարյան  ընկալումները և նրա մերօրյա արձագանքները․ հայրենիքը և Թորգոմյան տունը, Երևան, 1993, էջ 14:

[5] Պետրոսյան Հ․,  Հայ միջնադարյան պատկերացումները իդեալական կենսատարածքի և կենսընթացի մասին․ աշխարհը որպես այգի, Վիեննա-Երևան, 2002,  էջ 424:

[6] ՀԺՀ, հ․ I, էջ 27-48:

[7] ՀԺՀ, հ․ X, Երևան, 1967, էջ 107-116:

[8] ՀԺՀ, հ․ VI, էջ 628-632:

[9] Հայրապետյան Թ., Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ, Երևան 2016, էջ 8:

[9] ՀԺՀ, հ․ IV, էջ 30-35:

[10] ՀԺՀ, հ․ I, էջ 51-60:

[11] ՀԺՀ, հ․VII, էջ 442-446:

Թարգմանական-համագործակցային նախագիծ

Վայր՝

առցանց հարթակ

Մասնակիցներ՝

  • Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերն իրենց ընտանիքներով
  • Կարող են միանալ բոլորը, իրենց աշխատանքները ուղարկելով՝ hasmik.israyelyan@mskh.am հասցեին

Ժամկետը՝

Հունիսի 20-հուլիսի 10

Նպատակը՝

  • 2020թ_ի թարգմանական փառատոնի մասնակցում
  • Խնդիրների փաթեթի ստեղծում
  • Ընտանեկան աշխատանքներ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերում

Խնդիրները՝

  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
  • Նոր խնդիրների ստեղծում
  • Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը՝

Եկեք միասին և՛ խաղանք, և՛ թարգմանենք։

Առաջարկում եմ մասնակցել թարգմանական փառատոնին և ստեղծենք հայերեն օնլայն մաթեմատիկական խաղ մեր ընկերների համար։

ЛогикЛайк

Մուտք ենք գործում ЛогикЛайк մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Տեսանյութը ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մուտք գործում ЛогикЛайк կայքը և ինչպես ենք օգտվում կայքից։

 

 

Կայիքի խնդիրները թարգմանում ենք հայերեն և տեղադրում մեր ընտրությամբ գործունեության բաժնում։ Տեսնենք, թե ինչքան բանալիներ կարող ենք միասին բացել։

Արդյունքներ՝ լրացվող

Աղբյուրը՝ Անի Միրզոյանի բլոգ