Ճամբարային 4-րդ օրն սկսվեց պարտեզապուրակային աշխատանքներով ուսումնական ագարակում, որը կազմակերպեց պատասխանատու էդմոն Փաշինյանը։ Ագարակի մասին տեղեկություններ գրված են նախորդ հրապարակումներից մեկում։ Այս անգամ ծանոթ էինք տեղանքում և ավելի աշխուժորեն ներգրավվեցինք աշխատանքների մեջ։ Կենդանիներն էլ, կարծես թե, արդեն դեմ չէին մեր շփմանն իրենց հետ։ Տարածքի և կենդանիների խնամք, մաքրություն, խոտի հունձ, պարտեզի ոռոգում․․․ Հաճելի է աշխատել բնական միջավայրում, հատկապես, երբ շուրջդ ամեն ինչ բարի է, հետաքրքիր և աշխույժ։

67402476_462753021215465_6325425922841247744_n

Ամենօրյա և մշտական հանդիպում Մարինե Մկրտյանի հետ։ Սա օրվա երկրորդ հանդիպումն էր։ Ժողովրդական օպերայի հնչյունները, երգերն ու պարերը մշտապես ուղեկցում են ինձ օրվա ընթացքում՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան, տարբեր աշխատանքներ կատարելիս։ Այն, որ արդեն սահուն ենք կատարում երգերը, ոգևորում է մեզ և այդ հարցում ընկեր Մարինեի ջանքերը շատ բարձր ենք գնահատում։ 67366411_411279076190115_8553016895664553984_n

Այգի, բնություն, ծառերի զով ու սոսափ, մանուկների ուրախ կարկաչ․ իսկապես գարական միջավայր, որտեղ իմաստասիրությունը աննկարագրելի հաճույք է։ Լեզվագործունեության ժամին, որը վարեց մեր սիրելի Մարիետ Սիմոնյանը, վերլուծեցինք նախօրոք տրամադրված առակները և քննարկեցինք Ռոդարիական հնարքները, որոնք երեխաների զարգացմանն են ուղղված։ Ուսուցողական և հետաքրքրական է հատկապես միևնույն մտքի մեկնաբանությունը տարբեր մտածողության տեր մարդկանց կողմից։ Բանավեճի չի հասնում քննարկումը, թեև հակադրություններ հաճախ են առաջանում կարծիքներում։ Առողջ քննարկում էր, որից կտրվելը դժվար էր։ Ավարտեցինք քննարկումը, որը շարունակական է լինելու, իսկ շարունակությունը՝ Արատեսյան մի  երեկոյի  ընթացքում։

Առակների և հնարքների մասին բովանդակալից նյութեր հետևյալ հղումով՝ https://hasmikisrayelyan.home.blog/2019/07/31/առակների-վերլուծություն/

Իսկ օրվա վերջում քննարկեցինք Արատեսյան ճամփորդության ծրագիրը, աշխատեցինք  «Արտագնա ճամբար Արատեսում» նախագծով նախագծի ղեկավար Տաթև Բլեյանի հետ։ 67439001_2340304749556941_5516515149566967808_n

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s