Exif_JPEG_420Սմբատաբերդը Հայաստանի ամենապահպանված բերդերից մեկն է, գտնվում է Վայոց ձորի մարզում ՝ Արտաբույնք գյուղից հարավ-արևելք, ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:  Այն միջնադարյան կառույց է, հիշատակվում  է 5-րդ դարի Վարդանանց պատերազմի առնչությամբ։  Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների, ապա թուրք-պարսկական պատերազմների հետևանքով: Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ՝ բերդի անունը կապված է Սմբատ 1-ին Բագրատունու(890-914թթ․) անվան հետ։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ 13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի: Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:

Ամբատաբերդը հանդիսացել է Եղեգիսի միջնաբերդը` գրավելով դժվարամատչելի լեռնաբազուկի բարձրադիր գագաթամերձ մասը և ընդգրկելով ընդարձակ տարածություն: Ամրոցի հատակագիծը թելադրված է տեղանքի ռելիեֆի առանձահատկություններով: [https://www.armgeo.am/smbataberd/ ]  Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է: Ունի երեք մուտք` արևելքից, հարավից և հյուսիսից, որոնք շարված են սրբատաշ քարերով:

Բարձունքը հաղթահարելու ընթացքը բնապատկերների զարմանահրաշ շղթա է, որը թույլ չի տալիս դժվարություն զգալ ճանապարհին։

Սմբատաբերդի և հետաքրքիր ճամփորդության մասին  մանրամասները հղումում՝  Սմբատաբերդ․ հաղթահարվող և չնվաճվող բարձունք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s