Սեպտեմբերի մեկը Ֆիզգորոդոկում իրական տոն էր դարձել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հերթական այցով միացավ տոնական միջոցառումներին։ Կազմակերպությունները տարբեր տաղավարներում բնագիտական փորձեր էին իրականացնում, պատմում գիտության կարևորության մասին։ Փորձերից շատերին մասնակցում էին նաև այցելուները՝ հատկապես երեխաները։ Երգ-երաժշտություն, պար, հյուրասիրություն, գեղեցիկ ցուցադրություն, տպավորիչ գիտելիքի տոն էր։

Մեր այցելության նպատակը, սակայն, միայն գիտափորձերին մասնակցելը չէր, այլ նաև բնակիչների հետ շփումը, ծանոթացումը Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկին՝ իր ամբողջության մեջ, այդ թվում բնակիչների հետ, նրանց կենսակերպին, առօրյային։ Բնակիչները մեզ հարազատ ընդունեցին, պատմեցին միջոցառման կարևորության մասին և հատկապես նշեցին Գիտավանի ամենամեծ խնդիրը, որը իրենց պայքարելու ու համախմբվելու առիթն է դարձել։

Վերջերս հայտնի դարձավ, որ Ֆիզիկայի գիտավանում բարձրահարկ շենքի կառուցման թույլտվություն ունի կառուցապատողներից մեկը։ Բնակիչների խոսքով՝ շինթույտվությունը տրվել է առանց հանրային քննարկման և մի շարք խախտումներով, կանաչ գոտու հաշվին։ Շենքի կառուցմանը իրենք դեմ են և պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար մինչև արդյունքի հասնելը, այդ թվում՝ դիմել են դատարան։ Չնայած բնակիչների ընդվզումներին և գործի դատական ընթացքին, կառուցապատող <<Ռատկո ընկերությունը>> արդեն սկսել է շինարարական աշխատանքները և իրականացրել է ծառահատումներ, ինչի մասին ահազանգել են բնակիչները, սակայն քաղաքապետարանից համապատասխան արձագանք չեն ստացել։ Վերջերս խնդրի շուրջ քննարկումներին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Արձանագրվել են իրավիճակի մասին մանրամասներ, և բնակիչներն հույս ունեն շուտով ստանալ իրենց իրավունքները պաշտպանող արձագանք գոնե այս միջոցով, քանի որ ոստիկանությունից և քաղաքապետարանից հույս չունեն, իսկ դատարանը ձգձգում է։

Իսկ սեպտեմբերմեկյան <<տոնակատարությանը>> մասնակցելու էին եկել հայտնիներ, որոնք աջակցում են բնակիչների պայքարին՝ ապօրինի շինարարությունների դեմ կամ պարզապես վայելելու լավ համերգ, կարևոր միջոցառում։ Մեր ուշադրությունը գրավեց նաև Գիտավանի հիշողությունները ցուցադրող լուսանկարների ներկայացումը, բնակիչների սերը, կազմակերպվածությունն ու միասնականությունը։ Երևանցիների սիրելի Ֆիզգորոդոկը ներկայացել էր իր ողջ ներուժով ու հմայքով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s