Ճամփորդություն դեպի Արա լեռ

Մեկնում՝ Մայիսի 27՝ ժամը՝ 09։ 30 ,Մայր  դպրոցից  

Վերադարձ՝ ժամը՝ 15:00, Մայր դպրոց

Բարձունք՝ Արա լեռ (գ․Երնջատափ,Արագածոտնի մարզ)

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Նունե Սմբատյան, Արևիկ Ներսիսյան ,Մենուա Հարությունյան, Հասմիկ Իսրայելյան

Երթուղի՝ Երևան-Եղվարդ-Երնջատափ-Արա լեռ

Նախապատրաստական աշխատանք

  • Քարտեզի օգնությամբ պատրաստել երթուղին
  • Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի մասին
  • Հավաքել տեղեկություն դեղաբույսերի մասին, ուսումնասիրել տեսակները
  • Բարձրունքի հաղթահարման ընթացքում ուսումնասիրել ՀՀ-ում տարածված Ոսկետուտ կոչվող թրթուռների տարածվածությունը

Ճամփորդության նպատակը՝

  • բարձունքի հաղթահարում
  • տեղանքի ուսումնասիրում
  • այցելություն Ծաղկեվանք
  • դեղաբույսերի հավաքում

Անհրաժեշտ պարագաները՝

  • Ուսապարկ
  • Մարզական համազգեստ, գլխարկ
  • Տաք հագուստ
  • Բրդուճներ, ջուր
  • Թվային միջոցներ` տեսախցիկ, ֆոտոխցիկ

Տրանսպորտի գումար

Մեկ սովորողը՝ 2000 դրամ

Опубликовано 23.05.2021 автором Արևիկ Ներսիսյան

Այցելություն Կենտրոնական բանկ, Անգլիական այգի

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ, շրջայց Երևանի Անգլիական այգի

  • Օրը՝  Մայիսի 19
  • Մեկնումը՝ ժ. 11:00
  • Վերադարձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 11:00
  • Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
  • Երթուղային՝
  • Կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան
  • Մասնակիցները. 6-րդ դասարան
  • Գումար՝ 1000 դրամ

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։

Մասնակիցներ․ Միջին դպրոցի սովորողներ

  1. Թադեոս Այնթաբյան
  2. Լեո Աղաբեկյան
  3. Մարի Աղայան
  4. Հարություն Մալքունյան
  5. Սամվել Հակոբյան
  6. Հովհաննես Գալիկյան
  7. Նատալի Օրդեկյան
  8. Գուրգեն Աբրահամյան
  9. Հայկ Աղլամազյան
  10. Սյունե Հայրումյան
  11. Նարինե Հակոբյան
  12. Կարապետ Նշանյան
  13. Վիկա Արևշատյան
  14. Տաթև Օրդյան
  15. Կորյուն Գաբոյան

Մաթեմատիկա` ըստ միջավայրի

Բլից խնդիրներին պատասխանելու արագությամբ որոշում ենք միավորներն ու հաղթող խմբերին։ Այս անգամ ընտրված միջավայրը բաց էր` մաթեմատիկայի խաղ֊մրցույթ այգում։

Խմբի աշխատանքը Ներկայացնում է Սեդա Ստեփանյանը

Ստուգատեսային շաբաթ

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը

Քաղաքային թափառում․ ես հոգատար եմ

  • Օրը՝  Մայիսի 14
  • Մեկնումը՝ ժ. 11:00
  • Վերադրաձ՝ ժ. 16:00
  • Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցից ժ. 11:00
  • Վերադարձը՝ Մայր դպրոց ժ. 16:00
  • Երթուղային՝ քաղաքային տրանսպորտ
  • Կազմակերպիչներ՝ Հասմիկ Իսրայելյան, Նունե Սմբատյան
  • Մասնակիցները. 7-րդ դասարան
  • Գումար՝ 1000 դրամ

Ճանապարհի նկարագրություն՝

Երթուղին- Առնո Բաբաջանյան փողոց- Սերգեյ Փարաջանովի թանգարան( քաղաքային №99 երթուղիով ընթացքից քայլք, թափառում)֊ Դիանա Աբգարի անվ. պուրակ- քայլք Մաշտոցի պողոտայով֊ Սբ․ Սարգիս եկեղեցի

Անհրաժեշտ իրեր

  • Ալկոգել
  • Դիմակ
  • Միանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Պոլիէթիլենային պարկեր աղբի համար

Ընթացքը․

Համացանցից տեղեկություններ ենք հավաքում մեր քաղաքի մասին, այնուհետև սովորողները գծում են երթուղին, քարտեզի վրա ուսումնասիրում և որոշում են երթի հերթականությունը: Տեղեկություններ են հանում Երևանի, ինչպես նաև այն վայրերի մասին, ուր այցելելու ենք: Թափառումների ընթացքում․ այցելում ենք թանգարան, ուսումնասիրելու լուսանկարելու, տեսանկարահանելու և լուսաբանելու ենք ճանապարհի շինությունները, Դիանա Աբգարի անվ. պուրակը, գեղեցիկ տեսարանները , այնուհետև մաքրման աշխատանքների ընթացքը, կանգառը Սբ. Սարգիս եկեղեցում։

Արդունքները- սովորողները իրենց բլոգներում հրապարակում են նյութերը, կիսվում իրենց ստացված տպավորություններով, աշխատանքը ներկայացնում են տեսաֆիլմի ու նկարների միջոցով։

Մասնակիցներ․

1.Մուրադյան Դավիթ 7-5

2․Սարդարյան Յանա 7-5

3.Սարգսյան Հասմիկ 7-5

4.Բունիաթյան Նարեկ 7-4

5.Բաբաջանյան Դավիթ 7-4

6.Գրիգորյան Անիտա 7-4

7.Սարգսյան Լաուրա 7-4

8.Կագանյան Գայանե 7-7

9.Սինհա Մաքս 7-7

10.Ասատրյան Միքայել 7-7

11.Վիկտորյա Գիգոլյան 7֊3

12. Մարիամ Արշակյան 7֊3

13. Սուսաննա Սարգսյան 7֊3

14. Նարեկ Մնացակյան 7֊3

15. Նարե Կարապետյան 7֊3

Արդյունքներ

<<Քաղաքային թափառումներ>> և <<Ես հոգատար եմ>> նախագծերով իրականացրինք ճամփորդություն Երևանում։ №99 քաղաքային երթուղայինով սկսվեց ճամփորդությունը, այցելեցինք Ս․ Փարաջանովի թանգարան, քայլեցինք Մաշտոցի պողոտայով, Սբ․ Սարգիս եկեղեցու կանգառն ուղեկցվեց կանաչապատ հատվածների խնամքով, մաքրությամբ, անցանք Հրազդանի Կիրճով, Դիանա Աբգարի անվ․ պուրակում ծանոթացանք տեղանքին, ճանապարհին գտանք սելֆիի անկյուններ, լուսանկարվեցինք, հագեցրինք օրը քաղցրով և վերադարձանք №44 երթուղով։

Մաթեմատիկա` բաց լսարանում

  1. Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։
    -Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։
    -Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։
    Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։
    2. Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։
    3. Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։
    4. Գևորգն ասաց․
    -Հակոբը 1000-ից շատ գիրք ունի։
    Ո՛չ, – հակադրվեց Աշոտը, – նա ավելի քիչ գիրք ունի։
    Այնուամենայնիվ, նա գիրք ունի, – պնդեց Սարգիսը։
    Եթե այս պնդումներից միայն մեկն է ճիշտ, ապա որքա՞ն գիրք ունի Հակոբը:

  2. Արամ Հակոբյանի և Նորայր Խրիմյանի «Տրամաբանական խաղեր» գրքից

10 մլն. ծառ ծրագրին միացան Սեբաստացիները

Ապրիլի 25֊ը մեր պետության համար այս տարի կարևորվեց «Քաղաքացու օրվա» և «Երկրի օրվա» նշումով «1000000 ծառ» պետական ծրագրով համապետական ծառատունկի իրականացմամբ; «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար նման գործունեությունն անընդհատ․ ծառատունկ, կանաչ տարածք, բնական միջավայրի բարեկարգում, խնամք, հոգատարություն բնության հանդեպ․․․ այնպես մշտական, այնքան շարունակական, ասես՝ ամենօրյա ծես։ Բնական է, որ համապետական ծառատունկի տոնին միանալու հնարավորությունը բաց չթողեցինք։

Խաղողի և գինու դպրոցի ղեկավար Արտակ Ռշտունին(գեղեցիկ ընտանիքի և ընկերների հետ միասին) հրավիրեց տոնական «արարողությանը»։

Կանչն ընդունոցին Լիլիթ Յախինյանն ու Սամվել Թամազյանը Ավագ դպրոցի սովորողների` Առաքել Գրիգորյանի, Սերգեյ Մինասյան, Արմեն Ստեփանյան, Ինեսա Գափոյան, Մարիամ Մնացականյան, Միլենա Մադոյան, Մարինա Ղազանչյան պատրաստակամությամբ։

Դե ուրախ տրամադրությունն էլ ո՞վ ապահովեր, եթե ոչ Նելի Փիլոյանը։

Իրադարձության լուսաբանման առաջարկն էլ անսպասելի ուրախությամբ ընդունեցինք ես` Հասմիկ Իսրայելյանը և Մարիաննա Գևորգյանը։ Գնացինք…

Ճանապարհը գեղեցիկ էր, ոգևորված, ուրախ` բարիքի ստեղծման ակնկալիքով, հրճվանքով։ Ընկեր Արտակը ներկայացրեց օրակարգը, ծրագիրը։ Տաք, արևոտ եղանակ, հետաքրքիր պատմություններ, կանգառ սառն աղբյուրի մոտ և շուտով Բյուրականում ենք։


Արագածոտնի մարզի անտառապետ ընկեր Մարատը մեզ դիմավորեց և տրամադրեց կաղնու, խնձորենու տնկիները։ Բյուրականում տնկվելու էր 10000000 ծառից 30000֊ը։ Սեբաստացիներն անցան գործի։

Նելի Փիլոյանն իր կախարդական կիթառով այնպիսի ուրախություն փոխանցեց, որ տնկիների խրձերն աննկատ մաշվեցին մեր ձեռքում. երգ ու պարով, հույս֊ուրախությամբ լցրեցին դաշտը։

Շուտով աշխատանքին միացան հարյուրավոր մարդիկ ՀՀԱԻՆ աշխատակիցներ, բնակիչներ, կազմակերպությունների անդամներ; Ընկեր Արտակին առաջարկեցի փոքրիկ շրջագայություն անել; Մեզանից քիչ հեռու աշխատող խմբերի այցելեցինք, մի քիչ զրույցի ու ծանոթության մեջ ի՞նչ վատ բան կա, եթե ոչ միայն լավը; Արի ու տես, որ բնակիչները այնքան էլ չոգևորվեցին մեր զրույցի հրավերից, փոխարենը մեր թափառումը համագործակցության լավ հնարավորությքւն ընձեռեց. ծանոթացանք «Մերգելյան գործարանի» աշխատակիցների հետ։ Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, առաջարկեցինք և համաձայնեցինք շուտով հյուրընկալվել Մերգելյան գործրանում` նախագծային խմբով և հյուրընկալել գործարանի սովորողներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ինչ խոսք. բեղմնավոր շրջագայություն ստացվեց։

Դե ինչ։ Աշխատանքն ավարտեցինք։ Իսկ ի՞նչ էր մնում, եթե ոչ աշխատող մարդկանց արդար քաղցը բավարարելը, լուսանկարվելը` բնության վայելքով, Սամվելի պատմություններով, Լիլիթի կատակով, Նելի Փիլոյանի կախարդական գործիքով։

Կենացներն ինչքան շատանում, այնքան քաղցրանում են, մենք որոշեցինք կիսաքաղցր թողնել` հաջորդ տոնական ծառատունկով հանդիպման համար։ Մի ծառատունկ էլ Բյուրականում ու տպավորիչ վերադարձ դեպի Երևան։ Այսքան կենսատու տոները թող շատանան, շատանան, մինչև ամբողջ Հայաստանը դրանք դարձնի առօրեական։ Երևի կհանդիպենք հաջորդ ծառատունկին։

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաքի նախապատրաստություն. (01.05. 2021֊ 30. 05. 2021) նախատեսված նախագծերի ուղղությունները «Մաթեմատիկա և երևակայություն», «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկաների շրջանակում.

. Ուսումնական զարգացող միջավայրը կրթահամալիրի դպրոցներում․ բացօթյա լսարանները՝ որպես հակաբացիլ միջավայրի ամենօրյա լուծումներ: 

1. Մաթեմատիկա՝ ըստ միջավայրի

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետը` 12.05.21֊30.05.21

Նպատակը՝

  • կիրառենք մաթեմատիկական գիտելիքներ տարբեր միջավայրերում։

Խնդիրները՝

  • Զարգացնել ինքնուրույն աշխատելու հմտություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Ցույց տալ մաթեմատիկայի կիրառությունը կյանքում

Ընթացքը՝

Սովորողների հետ ընտրում ենք մեզ հետաքրքրող, նախասիրություններին հարմար բաց միջավայր կրթահամալիրի տարածքում, որտեղ ցանկանում ենք վարել մաթեմատիկական մեր դասերը։ Նրանցից յուրաքանչյուրը կազմում է տվյալ միջավայրին վերաբերող խնդիրներ, որոնք լուծելու դեպքում, կազմողը և ընկերների կազմած խնդիրները լուծողը <<օգտվում է>> այդ միջավայրից։ Միջավայրերը կարող են լինել սպորտային, մշակութային, կրթական․․․

Արդյունքներ՝

Արդյունքներն ամփոփում ենք բլոգներուն

.Ես հոգատար եմ՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, հասարակական նախագծեր:

2. Խելացի պատուհաններ բացօթյա լսարանում

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի  սովորողներ

ժամկետներ` 03.05.21֊25.05.21

Նպատակը՝ հոգատարություն նախագծերով, միջավայրի խնամքի, նորացման, կանաչապատման, նորարարական աշխատանքներ`թափոնների միջոցով։

Խնդիրները`

  • Մեծացնել սերը շրջակա միջավայրի խնամքի հանդեպ,
  • Զարգացնել նախաձեռնողական, իմքնուրույն աշխատանքի, գործնական, համագործակցային հմտություններ։

Ընթացքը

Դիզայների հետ քննարկում ենք տարածքն ու աշխատանքների ոճը։ Դիմել կրթահամալիրի արհեստանոցներին հին, ոչ պիտանի պատուհանափեղկերի տրամադրման համար։ Ձեռք բերելուց հետո դրանք ներկում ենք, մաքրում, մշակում, շտկում, նորոգում դիզայների հետ ընտրելով տեսքը։ Անհրաժեշտության դեպքում միացնում և ստանում նոր պարագաներ` ծաղկամաններ, պահարաններ…

Արդյունքներ`

Արդյունքները տեսանելի կլինեն միջավայրում, աշխատանքները կհչապարակվեն բլոգներում։

.Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Ծրագրերի վերանայում, փոփոխություններ, գնահատում, ամփոփում։

. Համագործակցություն/ճամփորդություն

. <<Թումո>> տեխնոլոգիական կենտրոն

.»Մերգելյան գործարանի» հետ

. ՀՀ կենտրոնական բանկի թանգարան` որպես «Ֆինսական կրթություն» նախագծի ամփոփում

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Ք․ ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ՝  19.05.21

ՍԿԻԶԲԸ՝ 12:00, ԱՎԱՐՏԸ՝ 16:00

Ճամփորդողներ`

Միջին դպրոցի 6֊րդ, դասարանի սովորոներ` առանձին խմբերով։

Կազմակերպիչներ` Հասմիկ Իսրայելյան, Նունե Թեմուրյան

Նպատակը՝» ֆինանսական կրթություն » նախագծի ամփոփում, ֆինանսական գրագիտության զարգացման նպատակով՝ ծանոթանալ ՀՀ-ում ֆինանսական գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանըՀայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը Երևանում ՀՀ կենտրոնական բանկի  ինտերակտիվ թանգարանում:

Հաշվետվություն. ապրիլ

Ուսումնական նյութեր, առաջադրանքներ, որոնցով աշխատել ենք

Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ

Ոչ ստանդարտ/բլից խնդիրներ

Ֆինանսական կրթություն

Նախագծեր

Ֆինանսական կրթություն

Նախատեսվող ճամփորդություն

Ֆինանսական/Փողի թանգարան(ՀՀ կենտրոնական բանկ)

Կանաչն ամենուրեք.

«Կանաչ ապրիլ»

Ծառատունկ "10000000 ծառ" պետական ծրագրով` Ավագ դպրոցի և Խաղողի և Գինու դպրոցի հետ

Պատումներ

Մի ծառատունկ էլ Բյուրականում