
Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին(6-րդ դասարան)
Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին (7-րդ դասարան)
Աշխատանք սովորողների համար․ ընտրենք, աշխատենք միասին (8-րդ դասարան)
Այսօր 6- րդ և 7-րդ դասարանների սվորողների հետ ծանոթությունը զուգորդեցինք կրթության մասին իրավունքների ծանոթությամբ և քննարկումներվ։ Հետաքրքիր է, սովորողներն ասում են՝ գիտենք, որ կրթություն ստանալը լուրջ բան է, բայց այս իրավունքին ծանոթանալը այդքան լուրջ չէր, ինչքան կարևոր ու հավես էր ․․․


Անվանումը՝ <<Կրթություն ստանալն իմ իրավունքն է>> նախագիծ

Վայր՝ Միջին դպրոց
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ժամկետը՝ 03.09.20- 20.09.20
Նպատակը՝
Սովորողին հաղորդակից դարձնել կրթություն ստանալու իր իրավունքին, ծանոթանալ, քննարկել կրթության Միջազգային իրավական նորմերը, դրանց հիման վրա ստեղծված ՀՀ օրենքներն ու Սահմանադրությամբ ամրագրված կետերը։
Խնդիրները՝
Ընթացքը՝
Սովորողներն ընտանեկան դպրոցի շրջանակներում ծանոթանում են տրամադրված նյութերին(ցանկության դեպքում ավելացնում են իրենց տարբերակները), պատասխանում են տրված հարցերին, լրացնում են նախատեսված նշումների վայրում, պատասխանում են հարցերին ու առաջարկներին նյութն ուսումնասիրելուց հետո։ Արդյունքները հրապարակում բլոգներում, որոնք քննարկելու ենք կենդանի դասապրոցեսի ընթացքում։
Արդյունքներ՝
Սովորողների իրավագիտակցության բարձրացում, կրթության իրավական հիմքի ամրագրում։
Ուսումնական նյութ
Քեզ համար դպրոց գնալն ամենօրյա պարտադիր բաղադրիչ է, շատ դեպքերում դու չես պատկերացնում քո օրն առանց դրա, իսկ գիտե՞ս, որ կային ժամանակներ, և կան դեպքեր նաև այսօր, երբ ոչ բոլորը հնարավորություն ունեն կրթություն ստանալու․ դրա մասին երազում էին երեխաները, մեծերը, իսկ նրանք, ովքեր ստանում էին, համարվում էին առանձնահատուկներ։
Այսօր կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր երեխա, այդ թվում նաև դու՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներում, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներում․ պետությունները պարտավորված են ստեղծել պայմաններ երեխաների կրթության համար։ Դա նշանակում է, որ կարդալով այս նյութը, դու դառնում ես առանձնահատուկ, քանի որ պաշտպանում և օգտվում ես կրթություն ստանալու քո իրավունքից։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (10 դեկտեմբերի, 1948թ.) կոչվող փաստաթղթում նշված են մարդու հիմնական իրավունքները, որոնք ընդունվում են շատ երկրների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Դրանք հատկապես ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության երկրները։ Այդ հիմնական իրավունքների շարքում՝ 28-ի ներքո կրթություն ստանալու իրավունքն է, այն է․
ՀՀ Մայր օրենքում նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթություն ստանալու իրավունք: Այստեղից էլ բխում են հանրակրթության մասին օրենքները, որոնք կարգավորում և գործիքներ են տալիս քեզ դպրոց գալու և պարտադիր կրթության հնարավորություն ունենալու համար։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ դու մեծ արժեք ես քո պետության համար, ուստի ճանաչելով և պաշտպանելով քո իրավունքները, դու ավելի ու ավելի կարևոր, ամուր ու արժեքավոր կյանք ես ստեղծում։ Անհրաժեշտ է հիշել, որ իրավունքները բոլորինն են՝ և՛ մերը, և՛ մեզ շրջապատող մարդկանց, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի առնի այս փաստը․ մեր իրավունքները տարածվում են այնքան, քանի դեռ չեն խախտվել մեր դիմաց և մեր շուրջ գտնվող մարդկանց իրավունքները, մենք պարտավոր ենք հարգել և պահպանել այլոց իրավունքները։ Ուշադրությամբ ճանաչիր քո և քո երկրի հնարավորությունները, որպեսզի նաև օգտվես դրանցից։
Ինչ անել՝
Սիրելի՛ սովորող, կարդա՛ ուսումնական նյութը, ուշադրությամբ ուսումնասիրիր նրանում ներառված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածը, պատասխանիր ներքոնշյալ հարցերին և տեղադրիր աշխատանքդ բլոգում։ Մենք այն նաև քննարկելու ենք միասին շատ հետաքրքիր միջավայրում։
Հարցաշար
Շնորհակալություն, որ օգտվեցիր կրթության քո իրավունքից։ Մենք դեռ կքննարկենք քո առաջարկներն ու դիտարկումները։
Հասմիկ Իսրայելյան
Գրական ակումբի հավաքներն ու ընթերցումները ինձ համար կրթահամալիրի ամենասնող իրադարձությունների թվին են պատկանում։ Ամեն անգամ յուրովի եմ հարստանում կարդալով, մասնակցելով, քննարկելով․․․
Կրթահամալիրը լուսավոր է, և այդ լույսի աղբյուրներից մեկը՝ տիկին Մարիետը, ով նաև <<Գրական ակումբի>> ղեկավարն է, ամռանը հերթական նվերը մատուցեց մեզ՝ ներկայացնելով <<Երեք սիրային նամակ>>։ Քանի որ այս շարքը իմ ամենասիրելիների թվին է պատկանում, հենց այս ստեղծագործություններին անդրադարձս կառանձնացնեմ՝ նախ նշելով ստեղծագերծությունները․
Գրական նամականի։ Երեք սիրային նամակ
Մոնտեսքիոյի նամակը Մարկիզուհի դը Գրավին
Եվ չկա օր, որ ես չմտածեմ այս խորը լռության մասին։ Միայնությունը, որտեղ ես գոյատևում եմ, ինձ վիշտ ու խորը թախծանք է բերում։ Դեռ յոթ կամ ութ ամիս ես ստիպված եմ մնալ այս երկրում պատվի և որոշ ընտանեկան խնդիրներ լուծելու համար․ես քաջ գիտակցում եմ, թե որքան թանկ պետք է վճարեմ այս ժամանակի համար։
Սա իմ վերջին նամակը կլինի, ես քեզ այլևս չեմ անհանգստացնի։ Միայն մի խնդրանք ունեմ․ հավատա՛, որ ես քեզ դեռ սիրում եմ, թերևս սա միակ բաննէ, որ ես տակավին կարող եմ քեզնից ակնկալել։
Այրի՛ր այն բոլոր գրածներս, որ գիտես։ Ես երդվել եմ այլևս երբեք չգրել, քանի որինձ չհաջողվեց պահպանել այն միակ մարդուն այս աշխարհում, որին ես կցանկանայի դուր գալ։
Անվստահություննը, որն ինձ այս պահին համակել է, ամենածանրն է այն բոլոր դժբախտություններից, որոնցից ես վախենում եմ։ Տիկի՛ն, միայն կխնդրեմ սովորեցնել ինձ հասկանալ մի բան, որն ինձ ամբողջ կյանքում կհետաքրքրի։ Ինձ ուղղված Ձեր վերջին նամակն այնքան քնքույշ էր, ես այն հարյուր հազար անգամ վերընթերցեցի․ ես երբեք գլխի չէի ընկնի, որ այն վերջինը կլիներ։
Իմ սե՜ր, եթե դու ինձ այլևս չես սիրում, թաքցրու՛ ինձանից այդ լուրը մի որոշ ժամանակ․ես դեռ չունեմ այդ մասին իմանալու ուժը։ Գթացե՛ք գոնե այն տղամարդուն, որին սիրել եք, եթե ամենևին չեք խղճում բոլոր տղամարդկանիցից ամենադժբախտին։
Ապրիլ-մայիս 1725
Ժան Կոկտոյի նամակը Ժան Մարեին
Իմ Ժանո,
Խորապես շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր։ Ես խեղդվում էի, իսկ դու նետվեցիր ջուրն առանց մեկ վայրկյան վարանելու, առանց ետ նայելու։ Հիանալին այն է, որ քեզ համար հեշտ չէր, և դու այդպես չէիր վարվի, եթե քո պոռթկումն այդքան անկեղծ չլիներ։ ՈՒստի սա քո ուժի ապացույցն է ինձ համար, ապացույցն այն բանի, որ մեր աշխատանքի բոլոր դասերն իրենց արգասիքն են տվել։ ԱՅծն ու կաղամբը ստեղծված չեն սիրո համար, փոքրիկ սերեր գոյություն չունեն։ Դու հակված էիր հավատալու ԱՆդրեի համակարգին․« Դեմքը քաղում են», այլն։ Սուտ է։ Սերը Տրիստանը և Իզոլդան են։ Տրսիտանը դավաճանումէ Իզոլդային և մահանում դրանից։ Դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել ։ Ես երբեք չեմ մոռանա այս երկու օրերը և այդ սարսափելի հուլիսի 14-ը, երբ ես խմորում էի իմ բախտը և, երբ ես ոչ մի տեղ ապրել չգիտեի։ Մենք կգտնենք մեր սիրո կղզին և մեր լավ ստեղծագործությունների գործարանը։ Ես քեզ պաշտում եմ ։
Գրի՛ր ինձ երկու տող։ Քո այդ փոքրիկ նամակներն իմ պաշտամունքի առարկան են։
Ժան։
Քեզ մի հիմարություն ևս պետք է խնդրեմ։ Սպասումն ինձ համար հիվանդագին է։ Եթե շատ ուշ վերադառնաս, զա՛նգ տուր, որ ձայնդ լսեմ։
Էկզյուպերիի նամակն անծանոթուհուն
Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և ցավի սպառնալիքը չէի տեսնում: Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։
Աղբյուրը՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր․ Գրական ակումբ
Ինձ միշտ հետաքրքրել են պատմական նամակները, այս առանձնացված սիրայինների մեջ ևս նկատվում էր արիստոկրատ վեհությունը, որը ժամանակակից աշխարհում կարելի է երկար փնտրել ու չգտնել, դրանց մեջ խորը գեղեցկություն կա, վեհություն՝ հաճախ պարզ բառերով արտահայտվող․․․
Առանձնացնեմ որոշ մտքեր, որոնք մտածելու տեղիկք տվեցին․ <<դու մեկ ակնթարթում հասկացար, որ մեր սերը հնարավոր չէ ափսոսանքի, անհիմն տխրության հետ մեկ կշեռքի վրա դնել>> ։ Ինչ լավ է, որ մարդիկ միանգամից են հասկանում՝ այն, ինչ թանկ է, չի կարելի վատնել անհիմն պատճառներով։
<<Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը>>- ինչ խոսք՝ եթե ինքներս ենք մեր նկատմամբ իշխանություն տալիս մեկ այլ մարդու, պիտի նաև հաշվի առնենք,որ այդ իշխանությունը կարող է ցանկացած կերպ օգտագործվել, հետևաբար պետք է նաև երկար մտածել մինչ այդ քայլը։

Մուտքը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Միջին դպրոց սկսվում է մանկավարժական ճամբարով։ Ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանը ներկայացրեց կրթահամալիրն իր եռամյա ճանաչողական արդյունքներով՝ գունեղ, շարժուն, զարգացող՝ ինչպիսին այն կա։ Զրույցի հաճելի ուղեկիցը վարպետ Գրիգոր Մանուկյանն էր, հաճելի մարդ, տաղանդավոր քանդակագործ ում աշխատանքները զարդարելու են Սեբաստացիների Սասնալանջը։ Ջութակի հնչյունների և վարպետի կենսունակ խոսքերի ուղեկցությամբ նկարված խնձորը խորհրդավորություն հաղորդեց մեր օրվան։
Ճամբարի հաջորդ ընթացքում լեզվագործունեություն՝ սիրված մանկավարժ Մարիետ Սիմոնյանի հետ։ Տիկին Մարիետն իր կենդանի ծիծաղով կրթահամալիրի լույսն ու ջերմությունն ապահովեց և հաջորդիվ միացավ <<Մարմարյա սրահի>> պարային ծեսին՝ սիրելի Հայարփիի վարպետաց դասընթացքում։
<<Մահ-վերածնունդը>> կյանքի անբաժան ուղեկիցն է, որը չի թողնում լճանալ, և եթե մարդն ընտրել է սկզբունքային ուղի՝ չծռմռվող, չսողացող, չքծնող, հավատարիմ արդարությանն ու ազնվությանը, ապա նա չի վախենա նաև իր առաջընթացն ապրել անվերջ <<վերածնվելով>>։ Ընթացքը կբացահայտի․․․
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի և Աննա Խաչատրյանի.








15։00՝ Մանկավարժական հավաքներ, կրթահամալիրյան մանկավարժական խորհուրդ։ Առցանց հանդիպումներ։
27.08.20-31.08.20
15։00՝ Մանկավարժական հավաքներ, կրթահամալիրյան մանկավարժական խորհուրդ։ Առցանց հանդիպումներ։

«Մաթեմատիկա առանց բանաձևերի» 7-8րդ դասարանների և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանի առարկաների ծրագրերը կազմվում են Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն, որի երկրորդ գլխի հոդված 7.2-ում նշվում է լրացուցիչ ծրագրի կազմման հնարավորության և կարգի մասին, մասնավորապես․ հանրակրթական լրացուցիչ ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների և կրթական պահանջմունքների բավարարմանը: Հանրակրթական լրացուցիչ ծրագիր կարող է իրականացնել ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն` համաձայն իր կանոնադրության:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի կանոնադրությունը և ուսումնական պլանը հաստատում են դպրոցում հեղինակային կրթական ծրագրերի իրականացման նպատակը՝ հնարավորություն տալով «Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկայի 7-8րդ և «Մաթեմատիկա և երևակայություն» 6-րդ դասարանների հեղինակային ծրագրերի իրականացման։
«Մաթեմատիկա առանց բանաձևերի» առարկա, 7-8րդ դասարաններ
Նպատակ․ խնդիրներ
Դասընթացի նպատակը սովորողների մաթեմատիկական մտածողության և գործնական կարողությունների, ստեղծագործականության և ինքնուրույնության, արդի պահանջներին համապատասխանող հնարամտության, հետազոտական, որոնողական հմտությունների զագացումն է։
Խնդիրներ․
Ուսումնական միջավայր.
Ուսումնական կաբինետ` դասավանդողի և սովորողների անհատական նոթբուքեր,
համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, դասավանդողի , սովորողների բլոգներ, կրթահամալիրի, գրադարանի կայք, խմբային բլոգ՝ բլոգավարելու համար։
Ուսումնական բաց միջավայր՝ հետազոտական, գործնական աշխատանքներ Սեբաստացիական կրթական պարտեզում, Սասնալանջում, ճամփորդությունների ընթացքում։
Ուսումնական այլընտրանքային միջավայր՝ թանգարաններ, լաբորատորիաներ․․․
Բովանդակություն/Թեմա
Ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի կառնվեն Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի /Մաթեմատիկա 6-8-րդ դասարաններ/ վերջնարդյունքները՝ որպես ՀՀ-ում կրթության կազմակերպման ընդունված տեսլական։ Քննարկման տրված օրինակը՝ հղմամբ։
Պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն․
( լրացվող )
Էլ. ռեսուրս, գրականություն
http://kangaroo.am/problems.htm
http://gradaran.mskh.am- դասագրքեր
http://www.maths-and-gam
Վայր՝
առցանց հարթակ
Մասնակիցներ՝
Ժամկետը՝ Հուլիսի 5- օգոստոսi 25, 2020 թ․
Նպատակը՝
Կազմել մաթեմատիկական խնդիրների ժողովածու․
Խնդիրները՝
Ընթացքը՝
Արդյունքում
Հաղթող աշխատանքները հեղինակային իրավունքի պաշտպանությամբ, կտպագրվի <<Մաթեմատիկա>> ամսագրի հերթական համարներում։
Հեղինակ, կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
Վայր՝ Սասնալանջ (<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր)
Մասնակիցներ՝ Հյուսիսային-Գեղարվեստի դպրոցի սովորողներ․ լրացուցիչ կրթության Կարատեի խումբ, կազմակերպիչ-դասավանդողներ՝ Հայկուհի Հովհաննիսյան, Հասմիկ Իսրայելյան, Խոստիկյանների ընտանեկան դպրոց՝ Աստեր Խոստիկյան և մայրիկ
Ժամկետը՝ 23.06.20
Նպատակը՝
Խնդիրները՝
Ընթացք, արդյունքներ․ Ֆիլմը պատրաստեց Հայկուհի Հովհաննիսյանը