Մաթեմատիկա5-16.12.19-20.12.19

Շարունակում ենք գործնական նախագիծը։ Ավարտեցինք պարագծերի և մակերեսի խնդիրների միջոցով երկրաչափական պատկերների պատրաստումը։ Սիրելի՛ սովորող, հուսով եմ՝ ցուցադրված են դրանք բլոգումդ։

Հաջորդ շաբաթվա աշխատանքի համար․

Անհրաժեշտ պարագաներ՝ քանոն, գունավոր հաստ և բարակ թղթեր՝ ցանկալի է կարմիր, դեղին, կանաչ Ամանորյա գույների պահպանմամբ, մատիտ, ռետին, եթե կցանկանաք նաև գունավոր, բարակ ժապավեններ։

Նկարագրություն՝ խորանարդի, ուղղանկյունանիստի վերաբերյալ խնդիրներ լուծելուց, համապատասխան չափումներ իրականացնելուց հետո, պատրաստում ենք տոնական նվերի արկղիկներ, տոնածառի խաղալիքներ, աշխատանքները ցուցադրում ենք բլոգներում։

Մի քանի անպատասխան նամակ

Ինձ զարմացնում է քաղաքային իշխանության լռությունների շարքը, ավելին՝ ես չէի սպասում տեղեկության, որ այս բոլոր նամակները՝ բացի Քաղաքաշինության նախարարի պատասխանից, մնացել են անարձագանք ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ կառավարության և քաղաքային իշխանության կողմից։

քաղաքաշին․ նախ

նամակ

Արթուր Մեսչյանից

19-11-853

19-11-84419-11-83819-11-838

19-07-488

 

Մաթեմատիկա 5-09.12.19-13.12.19

Գործնական պարապմունքներ

Անհրաժեշտ գործիքներ՝  խնդրում եմ ունենալ մետր, քանոն, փոխադրիչ(անկյունաչափ), ստվարաթուղթ, մկրատ, մատիտ, սպիտակ թղթեր։

Չփում և հաշվում ենք․

  • Մակերես
  • Ծավալ
  • Անկյուններ

Պատրաստում ենք երկրաչափական պատկերներ, կազմում խնդիրներ, լուծում դրանք։

Մաթեմատիկա 4․ ուսումնական նախագիծ-09.12.19-13.12.19

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ 09.12.19-13.12.19

Նպատակը՝ Մաթեմատիկական գիտելիքների հարստացում

Տեսական նյութ

Գումարման ստուգումը հանումով- 09.12.19-11.12.19

Դու արդեն գիտես գումարման գործողությունն ու նրա հատկությունները:

Ծանոթ ես նաև հանման գործողությանը:
Փորձենք կապ գտնել գումարման և հանման գուրծողությունների միջև:
Պատկերացրու, որ կա 3 զատիկ:
shutterstock_329307776.jpg
Եկան և այս 3-ին միացան ևս 2 զատիկ:
shutterstock_329307776 - Copy.jpg
Արդյունքում, հիմա կա 5 զատիկ:
shutterstock_329307776 - Copy - Copy.jpg
Այս իրավիճակը բնութագրում է գումարման գործողությունը՝ 3+2=5
Screenshot_4.png
Հիմա պատկերացնենք, որ կար 5 զատիկ:
shutterstock_329307776 - Copy - Copy.jpg
Զատիկներից 2-ը թռան և հեռացան:
shutterstock_329307776 - Copy.jpg
Արդյունքում, մնաց 3 զատիկ:
shutterstock_329307776.jpg
Այս իրավիճակը բնութագրում է հանման գործողությունը՝ 52=3
Screenshot_12.png
Տեսանք որ, 3+2=5 գումարումը և 52=3 հանումը կապված են իրար հետ:
Որպեսզի 3+2=5 գումարումը լինի ճիշտ, պետք է ճիշտ լինի 52=3 հանումը:
Այսպիսով, գումարումը կարելի է ստուգել հանման միջոցով:
Կանոնը այսպիսին է:
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, ապա կստանանք մյուս գումարելին:
Օրինակ

132+680=812 գումարումը ստուգենք հանումով:

Համաձայն կանոնի՝ գումարից պետք է հանել գումարելիներից մեկը և ստանալ մյուս գումարելին:
Իրոք, 812680=132: Ուրեմն, գումարումը ճիշտ էր կատարված:
Հանման ստուգումը գումարումով- 12.12.19-13.12.19
Снимок экрана (16)
Առաջադրանքներ
225, 227, 229, 232-09.12.19, 10.12.19
235, 237, 239, 240-11.12.19
241, 243, 244, 245-12.12.19
246, 250, 252, 256- 13.12.19

Մաթեմատիկա 5-02.12.19-06.12.19

 

Ծավալ, ուղղանկյունանիստի ծավալը02.12.12

Պատրաստում ենք երկրաչափական պատկերներ

Առաջադրանքներ

857, 858, 859- 02.12.19

860, 861, 862- 03.12.19

Պատրաստոմ ենք երկրաչափական պատկերներ, մարմիններ, հաշվում դրանց մակերեսը, պարագիծը, ծավալը։ Աշխատանքը շաբաթ, կիրակի օրերին կատարել նաև տանը գտնելով ուղղանկյան, քառակուսու, եռանկյան տեսք ունեցող առարկաներ  շրջապատում և հաշվել դրանց պարագծերը, մակերեսները, ուղղանկյունանիստներ, խորանարդներ՝ հաշվելով դրանց ծավալները։ Հարցերի դեպքում՝ փնտրեք նյութեր իմ բլոգում, գրեք ինձ կամ որոնեք ինտերնետում։

 

Հաշվետվություն- նոյեմբեր, 2019

75242151_1740803696044597_3966804053391835136_n    Նախագծեր․

  1. Հանրային աուդիտ մաթեմատիկա 4,5 — Սննդի աուդիտ, ընթացք,                                        ընթացքի ամփոփում, արդյունքների հաշվում, արդյունքների ամփոփում
  2. Հանրային աուդիտ. մաթեմատիկայի ընտրության դասընթաց- Շրջակա միջավայրի աուդիտ, ճեմուղու չափումներ, արդյունքների հաշվում, ամփոփում 

Բլոգի ստեղծում, կառավարում, տարածում՝ <<Բնակավայրն առանց ճաղավանդակների>>

Հոդված restarttimes․am-ում, կապ մամուլի հետ, 

<<Բնակավայրն առանց ճաղավանդակների>> նախաձեռնության մասնակցություն, ակցիաներ

Դասընթաց մաթեմատիկա 4

Դասընթաց մաթեմատիկա 5

Բլոգների ստուգում, 

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

 

Մաթեմատիկա 4-02.12.19-06.12.19

Տեսական նյութ
Գումարման հատկությունների համատեղ կիրառումը-02.12.19-03.12.19

Մենք գիտենք, որ երկու թվեր գումարելիս գումարելիների տեղերը կարելի է փոխել՝

3+5=5+3
Սա գումարման տեղափոխական հատկությունն է:
Գիտենք նաև, որ երեք թվեր գումարելիս գումարելիները կարելի է խմբավորել՝
(3+5)+2=3+(5+2)
Սա գումարման զուգորդական հատկությունն է:
Հարց է առաջանում. իսկ կարելի՞ է փոխել ոչ հարևան գումարելիների տեղերը՝ 3-ի և 2-ի:
Իհարկե կարելի է․ 
5+(2+3)=(5+2)+3=(2+5)+3=2+5+3
 Տեղերով կարելի է փոխել նաև ոչ հարևան գումարելիները
Նույնը կկատարվեր, եթե երեքի փոխարեն ունենայինք ցանկացած թվով գումարելիներ:
Այսպիսով՝
Մի քանի թվերի գումարը չի փոխվի, եթե որևէ երկու գումարելիներ փոխարինվեն իրենց գումարով:
Առաջադրանքներ
198, 200, 201, 202- 02.12.19-03.12.19
203, 204, 206, 209- 04.12.19
210, 213, 214, 216- 05.12.19
218, 220, 221, 224- 06.12.19

Սննդի աուդիտ-արդյունքների ամփոփում

73074803_816862375395779_6241204599168958464_nՀաշվել ենք 9 օրվա ճաշի  սնունդ, նախաճաշը չի ավելանում։ Համեմատել ենք յուրաքանչյուր սովորողի համար նախատեսված չափաբաժինը և ավելացածը։ Արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը՝ ըստ  ավելացած սննդատեսակի՝

d4b1d680d5a4d5b5d5b8d682d5b6d684-1-1