Ես Հասմիկ Իսրայելյանն եմ։ Շրջապատում ինձ բնութագրում են որպես կրեատիվ, ակտիվ և
տոկուն անձնավորություն։ Հանրակրթական և Արվեստի դպրոցները ավարտելուց հետո սովորել եմ մաթեմատիկա բաժնում՝ ՀՊՄՀ-ում, այժմ ուսանում եմ ԵՊՀ-ի մշակութաբանության բաժնում, մագիստրոս եմ։Մանկավարժությունը իմ տարերքն է, ոչ միայն սիրում եմ երեխաներին, այլ նաև սիրում եմ առանձնահատուկ պատասխանատվությամբ ու հետաքրքրությամբ աշխատել նրանց հետ։ Սիրում եմ տարբերվող ու պահանջված նորարարությունները, նախաձեռնություններ անել, որոնք իմ շուրջն ու աշխարհը ավելի լավը կդարձնեն։ Դասական երաժշտությունը և պոեզիան ևս իմ տարերքներն են, ստեղծագործում եմ, գրում, ուզում եմ գիտական գործունեությամբ զբաղվել։ Լրագրությունը իմ նոր հոբբին է, որը ևս ցանկանում եմ հաջողության հասցնել։ Սպորտը համարում եմ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ, բնասեր եմ շատ։ Սիրում եմ նաև նոր ընկերներ ձեռք բերել, շփվել, մինիհեղափոխություններ անել իմ մեջ և շուրջս անըդհատ։
Ինձ համար կարևոր է մարդու արժեհամակարգը, այն, թե ինչպիսի մշակույթի և մտածողության կրող է նա։ Ժամանակից կախված չեմ, բայց սիրում եմ ռեալ և պլանավորված օգտագործել այն։ Ամենասիրելի երևույթը ինձ համար մարդկային անկեղծ ժպիտն է։ Եվ առհասարակ․ սիրում եմ կյանքը իր բալար գույներով։
Հասմիկ Իսրայելյան