Անվանումը (վերնագիրը)` ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝   4-րդ և 5-րդ դասարաններ

Մասնակիցներ՝ Դասավանդողներ, սովորողներ, բնապահպան։

Իրականացման տևողությունը ՝ 2-3 օր։

Նպատակը ՝ Էկոմշակութային արժեքների ձևավորում մաթեմատիկական կրթության միջոցով։

Խնդիրները ` Աշակերտներին ծանոթացնել բնապահպանության մասին ՀՀ օրենքներին՝ մասնավորապես ծառահատումների սահմանափակումների վերաբերյալ, վեր հանել բնապահպանական արդիական խնդիրները, բացահայտել մաթեմատիկայի դերը բնապահպանության ոլորտում, բարձրացնել մաթեմատիկայի կիրառելիության կարևորությունը, զարգացնել գործնական կարողություններ, հմտություններ, հարստացնել գիտելիքները։

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝  լուծել մաթեմատիկայի տեքստային խնդիրներ, չափել հարթության մակերեսը, գիտելիքների կիրառման աշխատանքներ իրականացնել բնության գրկում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` բնության նկատմամբ սիրո և հոգատարության ձևավորում, մաթեմատիկական գիտելիքների կիրառման կարողությունների և գործնական հմտությունների բարձրացում, բնապահպանության մասին ՀՀ օրենքներին ծանոթացում և յուրացում դասարանների աշակերտների մեջ։

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`Դիլիջան։

Անհրաժեշտ գործիքները՝ չափիչ սարքեր, հաշվիչներ, մատիտներ, գրիչներ, թղթեր, անտառում եռօրյա կեցության անհրաժեշտ պարագաներ։

Կիրառվող մեթոդները՝ համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական։

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝ https://hy.wikipedia.org/wiki/ՀՀ_բնապահպանական_օրենսդրություն

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Հանդիպել բնապահպանի հետ, քննարկել ծառահատումների խնդիրը Հայաստանում։ Հետազոտել Դիլիջանի անտառի կեցության համար նպատակահարմար ապօրինի ծառահատված վայրերը։ Աշակերտների, դասավանդողների հետ մեկնում  Տավուշի մարզ, ընտրված վայր։ Առաջին օրվա ընթացքում հանգիստ, փոքրիկ էքսկուրսիայի կազմակերպում տարածքում։ Երկրորդ օրվա ընթացքում աշակերտների հետ հետազոտել ծառահատված տարածքները, գործիքների միջոցով չափել տարածքը, հաշվել ծառահատումների քանակը և հասկանալ, թե 10 քառ․ մետրի վրա որքան է ծառահատումների քանակը, համեմատել ըստ օրենքի սահմանված չափի հետ և որքանո՞վ է խիստ օրենքնի խախտումը։ Երրորդ օրվա ընթացքում  ինտերակտիվ քննարկում  իրականացնել բնապահպանի հետ բնապահպանության մեջ ծառահատումների խնդրի վերաբերյալ և Դիլիջանում դրա արդյունքները։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները՝ Ճամփորդություն Դիլիջանի անտառ, համագործակցություն բնապահպանի և կրթահամալիրի ոլորտի դասավանդողների հետ։ 

նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ Ակնկալվում է, որ  գիտելիքները կտարածվեն հետազոտողների կողմից։

նախագծի  ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)՝ հասարակությունում բնապահպանական խնդրի անդրադարձ։

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s